Բանավոր մաթեմատիկա — դեկտեմբեր

  1. Գտի՛ր օրինաչափությունը և որոշի՛ր, թե որ միրգը պետք է լինի հարցական նշանի փոխարեն:
Captionless Image
2. Խնձորը էժան է տանձից, բայց թանկ է սալորից: Այդ մրգերից ո՞րն է ամենաթանկը:

3. Դպրոցի բակում սովորողները տնկեցին 40 բերքատու ծառ: Տնկած ծառերի կեսը սալորենի էր: Մնացած ծառերի կեսը խնձորենի էր: Մնացածի կեսը ընկուզենի էր: Քանի՞ ընկուզենի տնկեցին սովորողները:
4. 1 կգ ծիրանաչիր պատրաստելու համար անհրաժեշտ է 4 կգ ծիրան: 3 ու կես կգ ծիրանաչիր ստանալու համար քանի՞ կիլոգրամ ծիրան է հարկավոր:
5. Դավիթը, Արեգը և Արան մասնակցեցին դպրոցական ծառատունկին: Դավիթը բերել էր 12 տնկի: Արեգը բերել էր 9 տնկի, իսկ Արան տնկի չէր բերել: Տղաները հավասար քանակով տնկիներ տնկեցին: Նրանցից ամեն մեկը քանի՞ տնկի տնկեց:
6. Միքայելը, Կարենը և Նինան որոշեցին հաղարջ, մորի և ելակ հավաքել: Նրանցից յուրաքանչյուրը մեկ տեսակի հատապտուղ հավաքեց: Ի՞նչ հատապտուղ հավաքեց Կարենը, եթե հայտնի է, որ հաղարջ ամենից շատ էր հավաքվել, Միքայելը մորի չէր հավաքել, իսկ Միքայելը և Կարենը միասին ավելի քիչ հատապտուղ են հավաքել, քան Նինան:
7. Եղեգնաձորում կազմակերպված այգեկութին մասնակցեցին սովորողներ, ուսուցիչներ և ծնողներ: Բոլորը միասին 40 հոգի էին: Մասնակիցներից 13-ը ուսուցիչներ էին, 18-ը՝ և՛ ուսուցիչ, և՛ ծնող, մնացածը՝ սովորողներ: Քանի՞ սովորող մասնակցեց այգեկութին:
8. Սերկևիլի ծառը, խնձորնեին և նռնենին մեկ ուղիղ գծով են տնկված: Սերկևիլի ծառից մինչև խնձորենին 2մ 25սմ է: Խնձորենուց մինչև նռնենին 1մ 15սմ է: Ինչքա՞ն կարող է լինել սերկևիլի ծառից մինչև նռնենին եղած հեռավորությունը:
9. Վարդան պապն իր այգում անցած տարի 7 ընկուզենի տնկեց՝ մեկ շարքով: Այս տարի ևս 7 ընկուզենի տնկեց բայց շրջանագծով և յուրաքանչյուր երկու ընկուզենու արանքում՝ 1 մասրենի: Քանի՞ մասրենի տնկեց Վարդան պապը:
10. Որոշի՛ր, թե որքան է կշռում մեկ խնձորը:
Captionless Image
11.Բակում խաղում են  19  աղջիկներ և 12 տղաներ: Ամենաքիչը   քանի՞ երեխա պիտի նրանց միանա, որ նրանց հնարավոր լինի բաժանել 6 հավասար խմբերի:

12. Թիվը այնպիսին է, որ եթե նրան գումարենք 2, դա նույնն է , ինչ այն բազմապատկենք 3-ով: Այդ դեպքում  եթե բազմապատկենք այն 6-ով, դա նույնն է, ինչ գումարենք նրան ի՞նչ թիվ:

13. Անին  գնեց  3  տեսակի  կոնֆետներ`  մեծ,  միջին  և  փոքր: Յուրաքանչյուր  մեծ  կոնֆետը  արժե 40 դրամ   , միջինը` 20,  իսկ  փոքրը` 10:   10  կոնֆետի  համար  Անին  վճարեց  160  դրամ: Քանի՞  մեծ  կոնֆետ  գնեց  Անին :

Մաթեմատիկական գլուխկոտրուկներ լուցկիներով։

  1. Տեղափոխել  5  փայտիկ  այնպես, որ  ստացվի  երեք  քառակուսի:

2.  9  փայտիկներով  ստանալ  վեց  քառակուսի:

3.  Տեղափոխել  4  փայտիկ  այնպես, որ  ստացվի  15  քառակուսի:

4.Տեղափոխել  երկու  փայտիկ  այնպես, որ   տունը  շրջվի:

5.Տեղափոխել  երկու  փայտիկ    այնպես, որ   բալը   հայտնվի  բաժակից  դուրս:

6.Տեղափոխելով  4  փայտիկ  ստանալ  երեք  հավասար  քառակուսի:

14.Արամն ուներ 11 մատիտ, Օլգան` 13, իսկ Լաուրան մատիտ չուներ: Նրանք բոլոր մատիտները հավասարապես բաժանեցին երեքի միջև: Յուրաքանչյուրը քանի՞ մատիտ ունեցավ:

15.Ռոմանը քաղեց 7 կգ խնձոր, իսկ Ռոբերտը` 11կգ: Պապիկը այն հավասարապես տեղավորեց 3 արկղում: Պապիկը յուրաքանչյուր արկղում քանի՞ կիլոգրամ խնձոր լցրեց:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s