Բանավոր մաթեմատիկա-մաթեմատիկական խաղեր- Սեպտեմբեր

Մաթեմատիկա ընտրությամբ գործունեության խումբ:
1-3-րդ դասարաններ

1-3-րդ դասարաններում օգտագործվող մաթեմատիկական խաչբառներն՝ այստե՛ղ:
Մաթեմատիկական խնդիրներն ու առաջադրանքներն՝ այստե՛ղ:

Մաթեմատիկան լուցկիներով առաջին դասարանցիների համար:
Խաղերն՝ այստե՛ղ:

This slideshow requires JavaScript.

Տրամաբանական և զվարճալի խնդիրներ:

  1. Կատակ-հարցեր
    Ինչն ունի կիսած խնձորի տեսք:
    Եթե կարմիր քարը նետեք կապույտ ծովի մեջ, ինչ կլինի:
    Ինչպես նետել ձուն բետոնե հատակին՝ այն չկոտրելով:
    Դուք նախաճաշի ժամանակ երբեք ինչ չեք կերել:
    Աղբյուրը՝ mocak.am
  2. Պատկերացրու, որ դու մի նավակի մեջ զբոսնում ես ծովով: Հանկարծ նավակը շուռ է գալիս և դու հայտնվում ես ջրի մեջ: Քեզ վրա էլ բոլոր կողմերից հարձակվում են շնաձկները: Ինչ անել:
  3. Ինչն է միշտ իջնում և երբեք չի բարձրանում:
  4. Քանի աղյուս է պետք տունն ամբողջությամբ կառուցելու համար:
  5. Ինչը ունի գլուխ, բայց չունի խելք:
  6. Զարգացնող խաղեր 5-7 տարեկանների համար:

http://www.maths-and-games.com/index.php?lang=am&id=1212

Մաթեմատիկական բացօթյա դաս բակում:
Կառուցողական և ճանաչողական խաղ — քարերով պատարստում ենք երկրաչափական պատկերներ:
Տրամաբանական խնդիրների լուծում

1. Ամենափոքր  երկնիշ  թվին  գումարեք  17  և  ստացվածից   ամենամեծ  միանիշ  թիվը:
2.Ամենամեծ  միանիշ  թվին  գումարեք  20 և  ստացվածը  բաժանեք երկու մասի:
3.Ամենափոքր  երկնիշ  թիվը  բաժանեք  2-ի  և  ստացվածին գումարեք 5:

4.Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում շաբաթվա ընթացքում:
(A) 7 (B) 18 (C) 21 (D) 28 ( Е) 37

5.Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:
(A) 5 (B) 6 (C) 7 (D) 10 ( Е) 12
6.Ինչպես բաժանել հինգ խնձորը հինգ անձանց մեջ այնպես, որպեսզի մի խնձորը մնա զամբյուղում։

7.Հին խնդիր
Գյուղացին պետք է նավակով գետն անց կացնի գայլին, այծին և կաղամբ։ Սակայն գյուղացու հետ նավակում կարող է տեղավորվել կամ միայն գայլը, կամ միայն այծը, կամ միայն կաղամբը։ Բայց, եթե գայլին թողի այծի հետ, ապա գայլը կուտի այծին, իսկ եթե այծին թողի կաղամբի հետ, ապա այծը կաղամբը կուտի։ Գյուղացին ինչպե՞ս կարող է տեղափոխել գայլին, այծին և կաղամբը։

8.Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:

9.Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:

10.Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր:

11.Ենթադրենք` ես և  դու  նույնքան  դրամ  ունենք: Քանի՞  դրամ  ես  պետք  է  տամ  քեզ, որպեսզի  դու  ինձնից  10 դրամ  ավելի  ունենաս:

12.Որքանո՞վ է  ամենամեծ  միանիշ  թիվը  փոքր  ամենափոքր երկնիշ թվից:

13.Գնացքը կազմված  է  8  վագոնից: Արմենը  նստած  է  սկզբից  հաշված  4-րդ  վագոնում, իսկ  Տիգրանը` վերջից  հաշված  4-րդ  վագոնում: Ճի՞շտ  է, որ  Արմենն ու  Տիգրանը  միևնույն  վագոնում  են:

14.10 պարկերից յուրաքանչյուրում գտնվում է 10 մանրադրամ։ Յուրաքանչյուր մանրադրամն ունի 10գրամ
զանգված։ Սակայն մի պարկում բոլոր մանրադրամները կեղծ են և նրանք ոչ թե 10, այլ 11 գրամ են։ Ինչպե՞ս մեկ
կշռումով որոշել, թե որ պարկում է գտնվում կեղծ մանրադրամը։ Պարկերը կարելի է բացել և այնտեղ ցանկացած
քանակությամբ մանրադրամ վերցնել։

15. Սենյակն ունի 4 անկյուն։ Ամեն մի անկյունում նստած է մեկ կատու։Յուրաքանչյուր կատվի դիմաց նստած է երեք կատու։ Յուրաքանչյուր կատվի պոչին կա մեկ կատու։ Ընդամենը քանի՞ կատու կա սենյակում։

16.Դերձակն ունի 16 մետր մահուդ, որից նա օրական կտրում է երկուական մետր։Քանի՞ օր հետո նա կկտրի մահուդի վերջին կտորը։

17.Երկու ջահել , խիզախ հեծյալ, հաճախ էին գրազ գալիս, թե ով ավելի արագ կարշավի։
Եվ մեկ անգամ չէ, որ մեկը կամ մյուսը հաղթող էին դուրս գալիս։ Վերջապես դա նրանց ձանձրացրեց.
-Գիտե՞ս ինչ,- ասաց Գրիգորը,- արի գրազ գանք հակառակի վրա։ Թող գրազը շահի նա, ում ձին պայմանավորված տեղը կհասնի երկրորդը և ոչ թե առաջինը։
– Շատ լավ,- պատասխանեց Դավիթը։
Հեծյալներն իրենց ձիերով դուրս եկան դաշտ։ Հավաքվեց հանդիսատեսների մի ամբողջ բազմություն՝ բոլորը ցանկանում էին դիտել այդ արտասովոր տեսարանը։ Մի ծերունի ծափ զարկելով սկսեց հաշվել.
–  Մեկ… երկու… երեք…
Իհարկե, մրցակիցները տեղից չշարժվեցին։ Հանդիսատեսներն սկսեցին ծիծաղել, գցել-բռնել և որոշեցին, որ այդպիսի գրազն անիմաստ է և որ մրցակիցները տեղում կկանգնեն, ինչպես ասում են, մինչև աշխարհի վերջը։ Այդ ժամանակ ամբոխին մոտեցավ աշխարհ տեսած մի ալեհեր ծերունի.
–  Ի՞նչ է եղել,- հարցրեց նա։
Նրան պատմեցին։
–  Էհե՜,- ասաց ծերունին,- ես հիմա նրանց ականջին այնպիսի բան կասեմ, որ նրանք կարշավեն քամուց էլ արագ։
Եվ իրոք… Ծերունին մոտեցավ հեծյալներին, նրանց ինչ-որ բան ասաց և կես րոպե անց արդեն կոզակներն ամբողջ թափով սլանում էին դաշտով, ձգտելով անպայման անցնել իրարից, չնայած, գրազը շահեց նա, ում ձին վերջինը տեղ հասավ։
Ի՞նչ ասաց ծերունին:

18.Ամեն օր կեսօրին շոգենավը Հավրից Ատլանտյան օվկիանոսով մեկում է դեպի Նյու-Յորք և միաժամանակ նույն ընկերության շոգենավը Նյու-Յորքից մեկնում է դեպի Հավր։ Ուղևորությունը թե մեկ և թե մյուս ուղղությամբ տևում է ճիշտ 7 օր։ Հավրից Նյու-Յորք գնացող շոգենավը նույն ընկերության հակառակ ուղղությամբ ընթացող քանի՞ շոգանավի կհանդիպի իր երթուղու ընթացքում։

19.Գեղջկուհին շուկա բերեց մի զամբյուղ խնձոր։ Առաջին գնորդին նա վաճառեց իր բոլոր խնձորների կեսը ու կես խնձոր, երկրորդին՝ մնացածի կեսն ու կես խնձոր, երրորդին՝ մնացածի կեսն ու կես խնձոր և այլն։ Երբ եկավ վեցերորդ գնորդը և գնեց գեղջկուհու մնացած խնձորների կեսն ու կես խնձոր, ապա պարզվեց, որ նրա, ինչպես նաև մնացած բոլոր գնորդների գնած խնձորները լրիվ են և գեղջկուհին վաճառել է իր բոլոր խնձորները։ Քանի՞ խնձոր էր գեղջկուհին բերել շուկա։

20.Կիրակի օրը առավոտյան ժամը 6-ին թրթուրը սկսեց սողալ ծառն ի վեր։ Օրվա ընթացքում, այսինքն մինչև ժամը 18-ը, նա բարձրանում էր 5մ, իսկ գիշերը ցած իջնում երկու մետր։ Ո՞ր օրը և ո՞ր ժամին նա կհասնի 9մ բարձրության։
Զվարճալի խաղ-հանելուկներ:

Խնդիրներ լուցկու հատիկներով

Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։

v6_1

v7_1

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s