Բանավոր մաթեմատիկա․ ընտրությամբ գործունեություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Բանավոր մաթեմատիկա
1-3-րդ դասարաններ

Ուսուցման նպատակները
Դասընթացի հիմնական նպատակն է․ իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են դասերի ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, առանձնացնել խնդիրների  էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, համադրել սովորեցնել հարցեր տալ։

Դասընթացի խնդիրներն են․

  • սովորողների մոտ զարգացնել հետաքրքրություն դեպի մաթեմատիկան
  • զարգացնել սովորողների մաթեմատիկական ընդունակությունները և հետազոտական կարողությունները
  • դաստիարակել սովորողների մոտ խմբային աշխատանքի իրականացնելու հմտություններ
  • զարգացնել սովորողների ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը, կենտրոնացումը
  • սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունը,
  • ուսումնասիրությունների ընթացքում համակարգչային ծրագրեր օգտագործելու կարողությունը,
  • համացանցից անհրաժեշտ ինֆորմացիա գտնելու, մշակելու, ներկայացնելու կարողությունը,

Թեմաները․/թեմատիկ պլանավորում/
Ծրագիր 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանների համար

  1. Թվեր և գործողություններ դրանց հետ: Հաշվարկներ տարբեր իրավիճակներում, թվերի համադրումով խաչբառերի լուծում
  2. Օրինաչափություններով՝ պարզ թվաբանական գործողություններով և տարբեր առարկայական պատկերումներով
  3. Բովանդակային հետաքրքրաշարժ, զվարճալի, խաբուսիկ  խնդիրների լուծում
  4. Խաղեր թվերով և առարկաներով
  5. Սովորում ենք կռահել ռեբուսներ
  6. Մոգական քառակուսիներ/ճապոնական սուդուկո/
  7. Կառուցողական խաղերի օգնությամբ կառուցողական մտածողության հմտությունների փոխանցում և զարգացում․ առաջադրանքներ լուցկիներով, երկրաչափական պատկերներով
  8. Տրամաբանական խնդիրների լուծում
  9. Առաջադրանքներ կշռման վերաբերյալ
  10. Խնդիրներ շարժման վերաբերյալ
  11. Հետադարձ լուծմամբ խնդիրներ
  12. «Կենգուրու»-ի խնդիրների լուծում

Օգտագործված վարժություններ, խնդիրներ, նյութեր․

Տրամաբանական խդիրներ, հաշվարկներ

Գլուխկոտրուկներ, նկար-հանելուկներ

Մաթեմատիկական խաչբառեր-սուդուկոներ

Մաթեմատիկան լուցկիներով

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s