Բանավոր մաթեմատիկա․ ընտրությամբ գործունեություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Բանավոր մաթեմատիկա
1-3-րդ դասարաններ

Ուսուցման նպատակները
Դասընթացի հիմնական նպատակն է․ իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են դասերի ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, առանձնացնել խնդիրների  էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, համադրել սովորեցնել հարցեր տալ։ Շարունակել կարդալ

Սեպտեմբերի 1-12-ի աշխատակարգ

Ուսումնական սեպտեմբերի կազմակերպման ուղեցույց։

Սեբաստացի կրթական համայնք, համայնքի ընտանեկան դպրոցներ, գործընկերներ, սիրելի սովորողներ՝ բոլոր տարիքների

2020-2021 ուսումնական տարին, ահա, շեմին է։ Կրթահամալիրի ուսումնական օրացույցով հաստատում ենք, որ ուսումնական տարվա առաջին օրը սեպտեմբերի 1-ն է։ Շարունակել կարդալ