Քառօրյա վերապատրաստման առաջին օրվա քրոնիկոն

118537380_1412329988954416_8365262599128526535_o«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շարունակվում են մասնագետների, աշխատանքի համար դիմողների և պարզապես վերապատրաստվող ցանկացողների քառօրյա վերապատրաստումները։ Օգոստոսի 25-28-ը նույնպես անցակցվում են հերթական քառօրյա վերապատրաստումները։

Օգոստոսի 25-ին մեկնարկած քառօրյա վերապատրաստման մասնակիցների հետ հանդիպեցինք Մայր դպրոցում, որտեղ ծանոթանալուց և ներկայանալուց հետո սկսեցինք մեր օրը կրթահամալիրի ֆիզիկական միջավայրի հետ ծանոթացումով։

Այս անգամ ընտրել էինք Մայր դպրոց — Սասնալանջ — Քոլեջ․ Խաղողի-գինու դպրոց — Հյուսիսային դպրոց երթուղին։

Մայր դպրոցում շրջելուց հետո տեղափոխվեցինք քանդակագործության պուրակ, ծանոթացանք քանդակների հետ և իհարկե ունկնդրեցինք երաժիշտ-քանդակագործ Գրիգոր Մանուկյանի ջութակի կատարումներից, ով այս օրերին անցկացնում է  «Ջութակ եւ ջրաներկ. Գրիգոր Մանուկյանի փառատոնային»  պարապմունքը։

Վերապատրաստման մասնակիցները փառատոնային պուրակում։

Ֆոտոշարը՝ Նունե Խաչիկօղլյանի

 

Շարունակելով ծանոթացում -քայլքը դեպի Սասնալանջ՝ «Սասնա ծռեր» էպոսի քանդակներին ծանոթանալուց հետո քայլքով հասանք կրթահամալիրի «Քոլեջ․Խաղողի — Գինու դպրոց», որտեղ ծանոթացանք գինու մառանի և գինիների ստեղծման վայրի հետ։ Շրջեցինք և ծանոթացանք «Քոլեջի» ուսումնական — արտադրական ամբողջ գործունեության հետ, որից հետո մեր քայլերն ուղղեցինք դեպի «Հյուսիսային» դպրոց։

«Հյուսիսային» դպրոցում արդեն ծանոթացանք նաև հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրին՝  mskh.am,  Մեդիագրադարան, «Դպիր»կրթահամալիրի դասավանդողների, սովորողների ուսումնական բլոգներ և հաջորդ օրերին առցանց  ուսուցման հարթակին ծանոթանալու և վերապատրաստումներն այդ հարթակում իրականացնելու համար  գրանցվելուց հետո ավարտեցինք վերապատրաստման առաջին օրը։

Ծանոթացեք նաև օրվա մասին պատմող տեսագրությանը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s