Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

DSC_0541Օգոստոսի 13-15-ը, Հյուսիսային դպրոցի 5-8 տարեկանները և մի խումբ ծնողներ, երաժշտության ուսուցիչ Հասմիկ Մաթևոսյանի հետ ուսումնահայրենագիտական ճամփորդությամբ եղան Արատեսում։

Արատեսյան ամառվա շունչն ու գույները բնության հետ նոր հիացմունք էին տալիս միայն, ամռան տաք և արևոտ օրերը գույների հետ լինելը, տաք արևոտ օրերը վայելելը իսկական հայրենագետի-հետազոտող սովորողների և ուսուցիչների գործ էր։ Դեպի Արատես եռօրյա ճամփորդության սկիզբը տրվեց առավոտյան հանդիպմամբ, ծանոթացմամբ։

 

Առաջին կանգառը Եղեգիս գյուղում էր, որտեղ էլ հենց սկսեցինք մեր առաջին քայլարշավը դեպի Զորաց քար եկեղեցի։ Եկեղեցու անսովոր դիրքն ու բացվող տեսարաններով հիանալուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Արատես։

Քայլարշավից հետո հասանք Արատես, որտեղ մեզ էին սպասում և ջերմ ողջույնով դիմավորում կարատեիստ — մարզիկներն իրենց մարզիչների հետ։
Իրերը տեղավորելուց և ճանապարհից հետո փոքրի ինչ հանգստանալուց հետո մեր շատ սիրելի Արմինե Գոգինյանի  ուղեկցությամբ ծանոթացանք մեղվաընտանիքների հետ՝ ուսումնասիրեցինք փեթակներն ու մեղուներին։

 

Մեղվանոց-լաբորոատորիայի հետ ծանոթանալուց հետո վայելեցինք արատեսյան տաք արևն ու լողավազանը։

Ողջ օրվա ըթնացքում  մեզ ուղեկցում էր նաև ազգային խաղերն ու պարերգերը։

 

Սեղանի խաղեր խաղալուց, գրքեր ընթերցելուց հետո տեղավորվեցինք մեր հարմարավետ սենյակներում և քուն մտանք։

 

Հաջորդ օրն արդեն մեզ էր սպասում արատեսյան քայլարշավներն ու գետերում չփչփացնելը։ Արատեսյան փոքրիկ բարձրունքների հաղթահարումը։

Եռօրյա ճամբարի ընթացքում հասցրեցինք փոքրիկ քայլարշավներով ուսումնասիրել Արատեսի շրջակա միջավայրն ու քայլքով վայելեցինք Արատեսյան բնությունը։

Տեսանյութերը և նկարները՝ մասնակից գործընկեների, ծնողների։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s