Փախուստ դեպի լեռներ․․․ դեպի Արատես․․․

IMG_0808

Հուլիսի 10-12-ը նախատեսված էր աշխատանքային այցելություն դեպի Արատեսի դպրական կենտրոն, որն իրականում ես կանվանեի՝ փախուստ դեպի լեռներ, քանի որ Արատեսում գտնվելը մեծ պարգև է, որի ընթացքում կարողանում ես ավելի մոտ գտնվել իրական բնությանը, վայելել նրա կողմից տրված բոլոր գույները, ձայները․․․

Այցելությունն արժեքավոր էր նաև նրանով, որ մեր խմբին միացավ նաև մեր ուսուցիչը՝ տիար Գևորգը, ով իր ընկերների փոքրիկ խմբի ընկերակցությամբ նշելու էր իր ծննդյան 65- ամյակը և հենց Արատեսից սկիզբ դնելու ծննդյան-տոնական քայլարշավին։

Օրը հագեցած էր․․․

Աշխատանքային այցելության մաս էին կազմում նաև մաքրման աշխատանքները։ Փոքրիկ նկարաշարով ներկայացնում եմ մեր մաքրման աշխատանքներից մի հատվածը, որի ժամանակ ազատվեցին և նոր շունչ ստացան այն արահետները, որոնցով հնարավոր կլիներ անցնել մի տնից մյուսը և, իհարկե, հասնել ներքևում հոսող և իր հնչեղ ձայնով կանչող Արատես գետը։

Արատեսի վանական համալիրը հարուստ է զարդաքանդակներով, որոնք էլ Տաթև Աթոյանի գլխավորությամբ փորձեցինք անմահացնել «Դաջվածքներ և հետքեր» հեղինակային նախագծով, որի հեղինակը քանդակագործ Հերիքնազ Գալստյանն էր։

 

Առավոտյան փոքրիկ քայլարշավով եղանք նաև Սևաժայռում, վայելեցինք արատեսյան կուսական բնությունն ու դեղաբույսերի հավաքով ավարտեցինք մեր քայլարշավը՝ միևնույն ժամանակ բարի ճանապարհ մաղթելով քայլարշավը շարունակող արշավական ուսուցիչների խմբին։

 

Արատեսում գտնվելով կտրվում ես իրական աշխարհից, ունենում անբացատրելի և երկնային զգացողություններ, նոր մտքեր, նոր գաղափարներ․․․․

Լուսանկարների օգնությամբ կփորձեմ փոխանցել Արատեսյան բնապատկերներն իրենց ողջ կենդանությամբ․․․․

Շնորհակալ եմ այս օրերի  համար․․․

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s