Մաթեմատիկան լողափում

Ամառային լողափում մաթեմատիկական կարողություններն են զարգացնում ճամբարականները։

Զրույցից հետո պատրաստեցինք երկրաչափական պատկերներ, փորձեցինք հասկանալ պատկերը կառուցելու համար ինչ կարևոր կետեր են մեզ անհրաժեշտ։

Լողափում արդեն  օգտվեցինք լողափային խճաքարերից և խաղացինք խաղ_գլուխկոտրուկ։

Դիտեք՝

 

Ուսումնասիրում եմ հանրակրթական_առարկայական չափորոշիչները

Ծանոթացա մաթեմատիկայի առարկայական չափորոշիչի հետ։ Ուզում եմ նշել, որ տեքստում՝ հայեցակարգում և ընդհանուր բովանդակությունում վրիպակները շատ -շատ էին, երևում էր, որ արագ գրված փաստաթուղթ է, որը ստեղծելուց հետո երկրորդ անգամ չեն կարդացել, առավել ևս՝ սրբագրել, խմբագրել։
Տեղ-տեղ երևում էին նաև, որ աշխատել են առանձին մասնագետներ՝ ընդհանրական և միասնական աշխատանքը չէր երևում․․․

Շարունակել կարդալ

Փախուստ դեպի լեռներ․․․ դեպի Արատես․․․

IMG_0808

Հուլիսի 10-12-ը նախատեսված էր աշխատանքային այցելություն դեպի Արատեսի դպրական կենտրոն, որն իրականում ես կանվանեի՝ փախուստ դեպի լեռներ, քանի որ Արատեսում գտնվելը մեծ պարգև է, որի ընթացքում կարողանում ես ավելի մոտ գտնվել իրական բնությանը, վայելել նրա կողմից տրված բոլոր գույները, ձայները․․․

Շարունակել կարդալ