Արջուկ Վինի Թուխը

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց հորինած պատմությունները։

Այս անգամ ներկայացնում է Լիա Սողոմոնյանը

Մի անգամ Վինի Թուխը գնաց իր ընկեր Քրիստոֆեր Ռոբինի տուն, բայց տեսավ, որ նա տանը չի ու կերավ ի՞նչ որ տանը կա՝ կոնֆետներ, մեղր, ուտելիքներ, որոնք սառնարանի մեջ էին ու գնաց տուն։ Քրիստոֆեր Ռոբինը եկավ տուն ու տեսավ, որ բոլոր ուտելիքները չկան։ Քրիստոֆեր Ռոբինը շատ քաղցած էր, ու գնաց անտառ սունկ հավաքելու։ Նա հավաքեց շատ սունկ և եկավ տուն ու սարքեց սունկով ձվածեղ։ Վինի Թուխը առավ համեղ հոտը և հոտով գնաց այդ տեղը։ Քրիստոֆեր Ռոբինը հասկացավ, որ Վինի Թուխը կերել է բոլոր ուտելիքները և Վինի Թուխը ասաց․

—Կներես, Քրիստոֆեր Ռոբին, որ կերել եմ քո տան բոլոր ուտելիքները։

Եվ Քրիստոֆեր Ռոբինը ներեց Վինի Թուխին։

Ավարտը պակասում է։

Հետո նրանք միասին կերան ու գնացին անտառ խաղալու և ուրախացան ու մինչև իրիկուն խաղացին։ Երբ նրանք գնացին քնելու, ինչ որ բան խանգառում էր քնել, և Վինի Թուխը գնաց Քրիստոֆեր Ռոբինի տուն։

— Քրիստոֆեր Ռոբին, դու արթուն ես, — ասաց Վինի Թուխը։

Քրիստոֆեր Ռոբինը նրա կողմ պտտվեց ու ասաց․

— Ես արթուն եմ։ Դո՞ւ էլ չկարողացար քնել։

Մտածում էին, մտածում ու հասկացան, որ քունը փախել է։ Նրանք ձևացրին, որ քնել են, որ քունը գա։ Շուտով նրանց քունը եկավ ու նրանք անուշ քնեցին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s