Արջուկը

Արեն Հարությունյան

Կար-չկար մի արջուկ կար։ Նա շատ էր սիրում ընկերանալ և մեղր ուտել, բայց վատ է, որ նա ընկեր չուներ դրա համար էլ նա միշտ դրսում քայլում էր, որ ընկեր գտնի։ Ցավոք նա միշտ չէր կարողանում գտնել, բայց մի անգամ նա լսեց ինչ-որ անհասկանալի ձայն և հասկացավ, որ այնտեղ մեղուները մեղր են սարքում, իսկ այդ ժամանակ արջուկը բարձրաձայն մտածեց.

— Ես կուզեի ընկեր գտնել և ես հիմա կարող եմ ընկեր ունենալ։

Եվ արջուկը գնաց մեղուների մոտ և ասաց. Շարունակել կարդալ

Հորինում են սովորողները

Գևորգ Գրիգորյան

Վինի Թուխ

Լինում է, չի լինում մի Վինի Թուխ։ Ես հիմա ձեզ կպատմեմ, թե ինչու՞ են նրան ասում Վինի Թուխ։ Նա մի անգամ գնաց մի մեծ ծառի մոտ և  տեսավ ամենավերևում կար մի մեծ մեղուների տուն։  Նա ուզում էր մեղր, նա շատ էր սիրում մեղր։ Վինի Թուխը որոշեց բարձրանալ ծառը։ Երբ բարձրանում էր ծառը, նա քթի տակ երգեր էր հորինում։  Այս մասում ավելացրու ընկնելու պատճառը հանկարծ նա ընկավ։

Մու՛ — մու՛ — մու՛-  մու՛, — բացականչում էր նա։ 

Այս պատմության համար էլ ասում են նրան Վինի Թուխ։ 

Գևորգ_Վինի թուխ (2)

Արթուր Բարսեղյան

Արջուկը

Լինում է, չի լինում մի արջուկ է լինում։ Մի օր արջուկի ոտքը վնասվում է։ Արջուկը ցավից տանջվում էր։ Հանկարծ մի ծերունի մոտենում և օգնում է նրան։Արջուկը իր շնորհակալությունն է հայտնում ծերուկին և նրան ցույց է տալիս մեղրով լիկողովը։ Ծերունին շատ է  ուրախանում, վերցնում է մեղրով լի կողովը և գնում տուն։ Այդ օրվանից ծերուկն ու արջուկը ընկերացան։

 

Արջուկ Վինի Թուխը

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց հորինած պատմությունները։

Այս անգամ ներկայացնում է Լիա Սողոմոնյանը

Մի անգամ Վինի Թուխը գնաց իր ընկեր Քրիստոֆեր Ռոբինի տուն, բայց տեսավ, որ նա տանը չի ու կերավ ի՞նչ որ տանը կա՝ կոնֆետներ, մեղր, ուտելիքներ, որոնք սառնարանի մեջ էին ու գնաց տուն։ Քրիստոֆեր Ռոբինը եկավ տուն ու տեսավ, որ բոլոր ուտելիքները չկան։ Քրիստոֆեր Ռոբինը շատ քաղցած էր, ու գնաց անտառ սունկ հավաքելու։ Նա հավաքեց շատ սունկ և եկավ տուն ու սարքեց սունկով ձվածեղ։ Վինի Թուխը առավ համեղ հոտը և հոտով գնաց այդ տեղը։ Քրիստոֆեր Ռոբինը հասկացավ, որ Վինի Թուխը կերել է բոլոր ուտելիքները և Վինի Թուխը ասաց․ Շարունակել կարդալ

Արջուկը

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց հորինած պատմությունները։

Այս անգամ ներկայացնում է Կարինա Երիցյանը։

Կար – չկար մի սոված արջուկ կար: Նա շատ էր սիրում մեղր, բայց չէր սիրում աշխատել: Նա որոշեց ընկերանալ մեղուների հետ և նրանցից ամեն օր մեղր խնդրել: Նա գնաց մեղուների մոտ և ասաց.

-Բարի ու աշխատասեր մեղուներ, խնդրում եմ եկեք ընկերանանք ու դուք ինձ ամեն օր մի քիչ մեղր տվեք: Շարունակել կարդալ

«Ես կարողանում եմ»․ Լիա Սողոմոնյան

Ուսումնական տարին է ամփոփում Լիա Սողոմոնյանը։

Իմ ընտանիքի սիրելի զբաղմունքները։

 

Ես կարողանում եմ մարզվել Շարունակել կարդալ