Ուսումնական ամառն ընտանեկան դպրոցներում

Տևողությունը — հուլիս, օգոստոս ամիսներ

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանի սովորողներ, այլ դպրոցի սովորողներ

Իրականացման վայրը — Ընտանեկան դպրոցներ

Նախագծի նպատակը և ընթացքը

Սովորողների մոտ ձևավորել ընթերցող լինելու, ներկայացնելու, հետազոտելու, ուսումնասիրելու և տարբեր նախագծերով ինքուրույն աշխատելու հմտություններ։

Իրականացման ընթացքը․ Շարունակել կարդալ

Հուլիս-օգոստոս, ինքնակրթության շրջան

Հուլիս — օգոստոսը ամիսները ինքնարկրթության նոր շրջան է․

Ինքնակրթության հարթակ

  • Անգլերենի լեզվի զարգացման դասընթացներ
  • Թարգմանությունների իրականացում
  • Ընթերցանություն/Դպիրյան հոդվածներ, պատումներ, գրքեր, մանկավարժական նորարար կայքեր/
  • Մարզական հմտությունների զարգացում. պարապմունքներ, արշավներ
  • Ուսումնական ամառ-ուսւոմնական նախագծի ղեկավարում

Զրույց «2020-2021 ուստարվան ընդառաջ». հանդիպում #6

Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը այս տարի կազմակերպել  էր զրույց֊հանդիպումների շարք կրթահամալիրի տնօրենի հետ։ Զրույցի շրջանակում առանձնացվել էին երեք կարևոր կետեր, որոնց կանդրադառնամ ստորև։ Ընթացքում յուրաքանչյուր դասավանդող հանարվորություն ուներ խմբերով ներկայանալու, ներկայացնելու, ամփոփելու 2019-2020 ուստարին, առանձնացնելու իր ունեցած կարևոր ձեռքբերումները, այդ թվում նաև անձնական ձեռքբերումները։

Զրույցի շրջանակում առանձնացված երեք կարևոր կետերն էին․
Շարունակել կարդալ

Արջուկը

Արեն Հարությունյան

Կար-չկար մի արջուկ կար։ Նա շատ էր սիրում ընկերանալ և մեղր ուտել, բայց վատ է, որ նա ընկեր չուներ դրա համար էլ նա միշտ դրսում քայլում էր, որ ընկեր գտնի։ Ցավոք նա միշտ չէր կարողանում գտնել, բայց մի անգամ նա լսեց ինչ-որ անհասկանալի ձայն և հասկացավ, որ այնտեղ մեղուները մեղր են սարքում, իսկ այդ ժամանակ արջուկը բարձրաձայն մտածեց.

— Ես կուզեի ընկեր գտնել և ես հիմա կարող եմ ընկեր ունենալ։

Եվ արջուկը գնաց մեղուների մոտ և ասաց. Շարունակել կարդալ

Հորինում են սովորողները

Գևորգ Գրիգորյան

Վինի Թուխ

Լինում է, չի լինում մի Վինի Թուխ։ Ես հիմա ձեզ կպատմեմ, թե ինչու՞ են նրան ասում Վինի Թուխ։ Նա մի անգամ գնաց մի մեծ ծառի մոտ և  տեսավ ամենավերևում կար մի մեծ մեղուների տուն։  Նա ուզում էր մեղր, նա շատ էր սիրում մեղր։ Վինի Թուխը որոշեց բարձրանալ ծառը։ Երբ բարձրանում էր ծառը, նա քթի տակ երգեր էր հորինում։  Այս մասում ավելացրու ընկնելու պատճառը հանկարծ նա ընկավ։

Մու՛ — մու՛ — մու՛-  մու՛, — բացականչում էր նա։ 

Այս պատմության համար էլ ասում են նրան Վինի Թուխ։ 

Գևորգ_Վինի թուխ (2)

Արթուր Բարսեղյան

Արջուկը

Լինում է, չի լինում մի արջուկ է լինում։ Մի օր արջուկի ոտքը վնասվում է։ Արջուկը ցավից տանջվում էր։ Հանկարծ մի ծերունի մոտենում և օգնում է նրան։Արջուկը իր շնորհակալությունն է հայտնում ծերուկին և նրան ցույց է տալիս մեղրով լիկողովը։ Ծերունին շատ է  ուրախանում, վերցնում է մեղրով լի կողովը և գնում տուն։ Այդ օրվանից ծերուկն ու արջուկը ընկերացան։