Արջ ծուռթաթը կամ պարզապես Վինի -Թուխ հեքիաթը ընթերցելուց հետո

Արջ ծուռթաթը զբոսնում էր անտառում: Երբ անցնում էր Մտքեր կոչվող փողոցով, տեսավ , որ ծիծաղելի մտքերը ինչ-որ բան են կառուցում:Արջը կանգնեց և սկսեց ականջ դնել: Մտքերը զվարճալի ապակիներ էին կառուցում , որի մեջ կենդանիները և թռչունները շատ ծիծաղելի էին երևալու: Մինչ Արջ ծուռթաթը հավաքեց անտառի բնակիչնեչին, ապակիները պատրաստ էին: Երբ բոլորը նայեցին ապակիներին, սկսեցին բարձր ծիծաղել. Փիղը նման էր նապաստակի, մրջյունն ՝առյուծի, կապիկը արագիլի: Բոլորն այքան էին ուրախացել, որ որոշեցին ամեն օր հանգստի ժամին գան բոլորով այդտեղ մի լավ զվարճանալու:

Կարինա Երիցյան

Լինում է, չի լինում Վինի — Թուխ, ինքը շատ ուրախ է լինում: Մի լավ արև  օր, որ որոշում է զբոսնել, անտառում տեսնում է մեր փչակը, մեր ձայներից  ձայն  էր գալիս, մոտենում տեսնում է մեղր. որոշում  է տանի մեղրը։ Կանչում  է   իր ընկերոջը   օգնության:  Փչում  են փուչիկը, որ բարձրանան վերև. Պիտաչոկը ուզում  էր հրացանով կրակեր փուչիկին մեզ վախեցներ , բայց մենք չենք թողնում:

Ենոք Թովմասյան

Շա՜տ վաղուց, կարծեմ՝ անցյալ ուրբաթ աշխատում էինք ու բզզում։
Հանկարծ նկատեցինք, որ մի արջուկ բարձրանում է դեպի մեր բույնը, բայց մեր բախտը բերեց, որովհետև նա ընկավ մասրենու թփերի մեջ։ Եվ Թուխը ասաց.
— Այս բոլորի պատճառը մեղրն է. ախր ես մեղր շատ եմ սիրում,- և փնթփնթալով գնաց տուն։

Արեն Հարությունյան

Շատ վաղուց , կարծեմ անցյալ ուրբաթ , աշխատում էինք ու բզզում: Հանկարծ տեսա հեռվում Վինի-Թուխին, ով գալիս էր դեպի մեր ծառը և քթի տակ ինչ որ երգ էր երգում: Հետո լսում է մեր բզզոցը , հասկանում է , որ այնտեղ կա մեղր և փորձում է բարձրանալ: Բարձրանում էր ու էլի ինչ որ երգ երգում: Համարյա հասնում էր մեզ, որ մեկ էլ, թրախկ, ընկնում է մասրենու թփերի մեջ:

Վիկտորյա Այվազյան

Վաղուց, շա՜տ վաղուց, կարծեմ անցյալ ուրբաթ, մեր համար մեղուներով կաղնու կատարին բզզում էինք: Մեկ էլ տեսնեմ մի արջուկ նստեց ծառի տակ ու սկսեց միտք անել: Մտածում էր, որ այս բզզոցը երևի ինչ որ բան է նշանակում: Ծառը բզզալ չի կարող: ՈՒրեմն այնտեղ մեղու կա: Հետո մտածեց, թե ինչի՞ համար են մեղուները՝  որ մեղր սարքեն: Իսկ մեղրը ինչի համար է՝ որ ես ուտեմ: Մտածեց ու սկսեց բարձրանալ ծառը: Նա քթի տակ երգելով բարձրանում էր: Արջուկը հևհևալով բարձրանում էր, քիչ էր մնացել, որ հասնի մեր ճյուղին մեկ էլ թրախկ՝ ընկավ ցած: Ընկավ ներքևում աճած մասրենու թփերի մեջ: Փնթփնթալով վեր կացավ պոկեց քթի փշերը ու գնաց: Էլ չիմացա թե ո՞ւր գնաց:

Կարինա Երիցյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s