Արջ ծուռթաթը կամ պարզապես Վինի -Թուխ հեքիաթը ընթերցելուց հետո

Արջ ծուռթաթը զբոսնում էր անտառում: Երբ անցնում էր Մտքեր կոչվող փողոցով, տեսավ , որ ծիծաղելի մտքերը ինչ-որ բան են կառուցում:Արջը կանգնեց և սկսեց ականջ դնել: Մտքերը զվարճալի ապակիներ էին կառուցում , որի մեջ կենդանիները և թռչունները շատ ծիծաղելի էին երևալու: Մինչ Արջ ծուռթաթը հավաքեց անտառի բնակիչնեչին, ապակիները պատրաստ էին: Երբ բոլորը նայեցին ապակիներին, սկսեցին բարձր ծիծաղել. Փիղը նման էր նապաստակի, մրջյունն ՝առյուծի, կապիկը արագիլի: Բոլորն այքան էին ուրախացել, որ որոշեցին ամեն օր հանգստի ժամին գան բոլորով այդտեղ մի լավ զվարճանալու: Շարունակել կարդալ

Սովորողի հաշվետվություն․ Նարե Մանուկյան

Հաշվետվություն
Անուն –Նարե
Ազգանուն –Մանուկյան
Ամիս –մայիս
Օր – շաբաթ

Հաշվետվությունը

Ես կներկայացնեմ իմ շաբաթվա առօրյան։ Սովորաբար առավոտյան արթնանում եմ ժամը 9-ին, մայրիկիս աշխատանքի ճանապարհելուց հետո հագնում եմ շորերս, հավաքում անկողինս, լվացվում, հարդարում մազերս, նախաճաշում և պատրաստվում հեռավար դասերին։ Դասերից հետո հանգստանում եմ խաղալով և տարբեր մուլտֆիլմեր, ֆիլմեր դիտելով։ Օրվա ընթացքում օգնում եմ տատիկիս տնային գործերում։ Հետո կատարում եմ տնային հանձնարարությունները։

Ազատ ժամանակ դիտում եմ տարբեր մանկական սերիալները։ Նաև դիտել եմ <Ծուռ հայելիների թագավորոււթյունը> մանկական ֆիլմիը։ Կարդում եմ գրքեր, այս շաբաթ կարդացել եմ <Գնդլիկ բոքոնիկը>։ Երբեմն նաև նկարում եմ կամ ներկում տարբեր պատկերներ։Զբաղվում են յոգայով և մարմնամարզությամբ Երբ լավ եղանակ է լինում ,զբոսնում եմ իմ դպրոցի բակում։

Կարոտել եմ ուսուցիչներիս և ընկերներիս։

Ուսուցման երրորդ շրջանի ամփոփում․ Կարինա Երիցյան

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողներն ամփոփում են ուսուցման երրորդ շրջանը։ Ներկայացնում է Կարինա Երիցյանը։

Մարզական գործունեություն․