Շաբաթվա հաշվետվություն — Արեգ Սողոյան մայիսի 11-17

Այս շաբաթ ես շատ տարբեր բաներով եմ զբաղվել, շատ նոր բաներ իմացել, դիտել հետաքրքիր ֆիլմեր ու կարդացել հետաքրքիր գրքեր, մասնակցել տեսադասերին։

Երկուշաբթի մենք տանը գտանք մի հետաքրքիր գիրք, որը կոչվում է Շախմատի արկածները։ Դա իմ հայրիկի սիրելի գիրքն է եղել փոքր ժամանակ։ Մայրիկս որոշեց ինձ համար կարդալ այդ գիրքը, որ ես էլ սկսեմ շախմատ սիրել։ Պարզվում է, որ շախմատը ստեղծվել է Հնդկաստանում ․․․

Տեսանյութ․

Երեքշաբթի երեկոյան ես իմ քույրիկի, եղբոր և մայրիկի հետ դիտեցի “Ջունգլիներ” ֆիլմը։ Սկզբում մեզ թվաց, թե բարի ու թեթև ֆիլմ է, բայց հետո հասկացանք, որ մի քիչ վախենալու է։ Բայց քանի որ հետաքրքիր էր, մինչև վերջ նայեցինք։ Այդ ֆիլմը երեք տղաների մասին է, որոնք գնացել էին ջունգլիներ ու մոլորվել։ Նրանցից մեկին այդպես էլ չէին գտել։ Իսկ մյուսը համարյա քսան օր մենակ էր մնացել ջունգլիներում առանց ուտելիքի ու ջրի։ Հետո երբ արդեն լրիվ ուժասպառ էր եղել, մյուս ընկերը նրան գտել էր ու փրկել։ Ֆիլմի վերջում իմացանք, որ դա իրական պատմություն է։

Տեսանյութ․

Հինգշաբթի քույրիկս մեր շքամուտքում մի աղավնի նկատեց։ Ինձ կանչեց, միասին ուշադիր նայեցինք ու տեսանք, որ այդ աղավնին բույն է հյուսել պատուհանի մոտ, գազի հաշվիչի վրա ու ոնց որ թե թուխս է նստել այնտեղ։

Տեսանյութ․

Որոշեցինք կերակրել աղավնուն։ Բայց վախեցանք, որ երբ մոտենանք, կվախենա մեզնից ու կթռչի կգնա, ճուտիկներն էլ չեն կարողանա ձվիկների միջից դուրս գալ։ Դրա համար հացի փշուրները դրեցինք պատուհանի գոգին, որ երբ ուզի ուտի։ Հետո անընդհատ մտածում էինք, թե ոնց է մայր֊աղավնին ինչ֊որ բան ուտում, եթե պետք է մոտ 18 օր թուխս նստի ձվիկների վրա, որ ձագերը ծնվեն։ Փնտրեցինք ինտերնետում ու հետաքրքիր տեղեկություններ գտանք աղավնիների մասին։ Պարզվում է, որ երբ աղավնիները թուխս են նստում, նրանք իրենց բները սարքում են թաքուն տեղերում, օրինակ կտուրների տակ, որպեսզի ոչ ոք չնկատի։ Օրվա ընթացքում հայր֊աղավնին գալիս փոխարինում է մայր֊աղավնուն, որ նա կարողանա բնից դուրս գալ ու որևէ բան ուտել։ (հետաքրքիր տեսանյութ աղավնիների մասին

Իսկ երբ ձագերը դուրս են գալիս ձվերի միջից, նրանք շատ երկար ժամանակ մնում են բնում թաքնված, ու նրանց մայրիկն է կերակրում։ Ձագերը բնից դուրս են գալիս, երբ արդեն մեծ են լինում ու փետուրներով ծածկված։ Դրա համար էլ մենք երբեք աղավնիների ձագերին չենք տեսնում դրսում կամ պետք է շատ ուշադիր լինենք, որ նրանց նկատենք իրենց բներում։ Օրինակ այդ նույն օրը պատահաբար մայրիկս մեր շենքի մոտ նկատել էր մի ուրիշ աղավնու բուն, մեջն էլ ձագեր, ու նկարել էր,

Տեսանյութ․

Ուրբաթ երեկոյան մայրիկիս հետ գնացինք Կոմիտասի վերևում գտնվող մի գեղեցիկ այգի։ Շատ լավ եղանակ էր՝ տաք և արևոտ։ Ճանապարհին որոշեցինք գնել օճառի պղպջակների հարմարանք, և այգում ես անընդհատ պղպջակներ էի փչում՝ միանգամից մոտ 50 պղպջակ էի կարողանում փչել, որոնք երկար մնում էին օդում։ Շատ հավես էր։

Շաբաթ օրը առավոտից մինչև երեկո դրսում եմ անցկացրել։ Մայրիկիս հետ քայլելով գնացել էինք Թումոյի այգի, այնտեղ պատահաբար հանդիպեցի իմ դասարանի Լիային։ Ես նրան հեռվից ճանաչեցի, բարևեցի։ Նա իր եղբոր հետ էր եկել զբոսնելու։ Մենք միասին լավ խաղացինք։ Հետո ես հիշեցի, որ փոքր ժամանակ սիրում էի այդ այգում խոտերի մեջ գլորվել։ Եւ ստացվեց մարզանքի նոր հետաքրքիր ձև․

Տեսանյութ․

Կիրակի մենք գնացինք տատիկիս այցելելու։ Ես այնտեղ կատարեցի Էկո դասընթացով ինձ հանձնարարված փորձը՝ կեղտոտ ջրի մաքրման մասին․

Տեսանյութ․

հետո քույրիկիս հետ այգու ծառերի վրա գտանք խեժ, որը շատ սիրուն տեսք ուներ։ Ես վաղուց էի ուզում ծառի վրա խեժ գտնել, բայց անընդհատ չէր ստացվում։ Ես գիտեի, որ այդ խեժը քարանում է ու դառնում շատ գեղեցիկ քար, որը կոչվում է սաթ։ Այդ քարը մայրիկիս սիրելի քարն է։ Քույրիկս էլ սաթից շատ զարդեր ունի։

Տեսանյութ խեժի մասին.

Երբ վերադարձա տուն՝ խեժի մասին հետաքրքիր տեղեկություններ կարդացի։ Եթե օրինակ որևէ միջատ, ասենք մրջյուն, մոծակ, կամ կարիճ կպչում է խեժին, հետո էլ չի կարողանում շարժվել ու նրա շուրջը էլի է խեժ կուտակվում ու քարանում։ Ու այդպես քարացած վիճակում այդ միջատները կարող են միլիոնավոր տարիներ պահպանվել։ Ես կարդացի, որ սաթի մեջ գտել են ամենափոքր դինոզավրի գլուխը։

Այդ դինոզավրը եղել է փոքր թռչունի՝ կոլիբրիի չափ և ապրել է 90 միլիոն տարի առաջ։ Սաթի մեջ քարացած գտել են նաև դինոզավրերի ժամանակներում ապրող օձի ճուտ։

https://rg.ru/2018/07/19/v-iantare-nashli-iskopaemogo-zmeenysha-vozrastom-99-millionov-let.html

Կիրակի երեկոյան ես մասնակցեցի էկո֊դասընթացին, որը նույնպես շատ հետաքրքիր անցավ։ Մենք իմացանք, թե աղբի որ տեսակը

ինչքան ժամանակում է քայքայվում և թե ինչպես կարելի է սննդի մնացորդներից բնական պարարտանյութ պատրաստել։ Պետք է սննդի մնացորդները հավաքել որևէ տակառի մեջ ու կուտակել այնտեղ։ Որդերն այդ սնունդն ուտում են ու “վերամշակելով” դարձնում պարարտանյութ, որը կոչվում է կոմպոստ։ Ես հիշեցի, որ տատիկիս այգում այդպիսի բան տեսել էի, բայց լավ չէի հասկացել թե ինչի համար է։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s