Մի անգամ ես հանդիպեցի մթին և ասացի․
―Բարև, ես քեզնից չեմ վախենում։ Եթե նույնիսկ վախենամ, գիտեմ, որ լույսը կվառեմ ու էլ մութ չի լինի, քանի որ դու լույսից վախենում ես։
Մութն էլ ինձ պատասխանեց․
— Ես իսկապես վախենում եմ լույսից։ Որտեղ լույս կա՝ ես փախչում եմ։ Արի պայմանավորվենք, որ դու ինձնից չես վախենա ու էլ լույս չես միացնի, որ կարողանամ գիշերները քեզ հյուր գալ։
Այդ օրվանից ես ու մութն ընկերացանք։

Արեգ Սողոյան

Մի անգամ ես հանդիպեցի մթին  և  նրա մեջ ես տեսա լիքը սարդեր՝ տարբեր տեսակի, տեսա լիքը հրավառություններ, չղջիկներ։ Ես շատ վախեցա չղջիկներից և սարդերից։ Ես կարդացի նրանց մասին և իմացա, որ նրանք վախենալու չեն, նրանք սովորական կենդանիներ են և ոչ կծում են մարդկանց, ոչ թունավորում։ Եվ այլևս չվախեցա մթից։ Իմացա, որ, եթե լույսն ու մութը իրար խառնվեն՝ դու կարող ես ստվերով խաղալ և դա ինձ շատ գիտելիքներ տվեց կենդանիների մասին, ես էլ պատմեցի մյուս ընկերներիս մթան մասին և նրանց էլ շատ հետաքրքրեց և այդպիսով ոչ մեկ չվախեցավ մթից։

Ռաֆայել Գասպարյան

Ռաֆայելl_մութ ճանապարհ

Մի անգամ ես հանդիպեցի մթին։ Սկզբում վախեցա, բայց հետո հասկացա, որ վախենալու ոչինչ չկա։

Լիա Սողոմոնյան

Լիա-մթության պատմություն

Մի անգամ ես հանդիպեցի մթին: Ինձ հանդիպած մութը վախկոտ չէ: Նա գալիս է և ինձ հուշում, որ արդեն քնելու ժամանակն է:

Վարդան Հակոբյան

Մի անգամ ես հանդիպեցի մթին։ Սկզբում ոչինչ չէի տեսնում և ինձ համար դժվար էր շարժվել մթության մեջ։ Հետո ես վառեցի իմ լապտերը և կարողացա տեսնել շրջապատի առարկաները։ Ես հասկացա, որ մութը վախենալու չէ։

Արեն Հարությունյան

Մի անգամ ես հանդիպեցի մթին։ Ես վախեցա մթից: Ես մտածում էի, որ մթան մեջ կան մոնստռներ ու զոմբիներ: Հետո լույսերը վառեցի ու ոչ մի բան չկար :

Ալեքսանդր Մանուկյան

Ալեքսանդր_մութը

Մի անգամ ես հանդիպեցի մթին։   Նա շատ տխուր էր,  որովհետև դրսում շատ մութ էր:  Երբ վառվեցին դրսում լույսերը,   նա շատ ուրախացավ:

Ենոք Թովմասյան

Մի անգամ ես հանդիպեցի մթին։ Ես նրան ասացի.
-Բարև Մութ, ինչո՞ւ ես դու Լույսից և Արևից վախենում:
-Որովհետև Արևից տաքանում եմ, իսկ լույսից աչքերս վառվում են և կարմրում: Դրա համար ես չեմ երևում, երբ Արևն է գալիս և թաքնվում եմ:

Եվ ես ասացի.

-Որ այդպես է մենք կհանդիպենք գիշերը, երբ դուրս կգան Աստղերն ու Լուսինը, երբ կարթնանան լուսատիտիկները: Գիտես, դու էլ ես շատ գեղեցիկ:

Լուսինե Մովսիսյան

Լուսինե _Մութը

Մի անգամ ես հանդիպեցի մթին։ Առաջին պահին ես վախեցա մթից, քանի որ շուրջս ոչինչ չէի տեսնում: Սակայն մութն ինձ տարավ իր կախարդական աշխարհը, որտեղ էր աստղազարդ երկինքն  իր թագուհի լուսնի հետ: Ես մթի հետ թռչում էի աստղից աստղ և հրաշալի ժամանակ անցկացնում: Չնկատեցի,  թե ինչպես ժամանակը անցավ, երբ առավոտյան աչքերս բացեցի իմ տաքուկ անկողնում:

Վիկտորյա Այվազյան

Վիկտորյա_Մութն ու ես

Մի անգամ ես հանդիպեցի մթին։ Մենք ծանոթացանք: Ես նրան հարցրեցի․

— Ինչո՞ւ են շատերը վախենում քեզանից:
Նա ասաց, որ ես էլ չեմ հասկանում թե ինչու են վախենում, քանի որ իր կարծիքով դա նույն բանն էր,  թե վախենային ցերեկը: Ես նրան բացատրեցի․

— Վախենում են, որովհետև մթության մեջ ոչինչ չի երևում:
Ես նրան խորհուրդ տվեցի, որ ավելի լավ է իր հետ միշտ ունենա լապտեր: Նա հայտնեց շնորհակալություն և հեռացավ:

Կարինա Երիցյան

Մի անգամ ես հանդիպեցի մթին։ Ես առաջարկեցի, որ իր հետ ընկերություն անենք։ Ու ես իմ մայրիկին և հայրիկին ծանոթացրեցի մթի հետ։ Եվ հանկարծ մթի հետ մի անտանելի բան եղավ՝ նա ամեն ինչ մոռացավ։ Նա հենց տեսավ, որ նա աշխարհում է՝ նա ջղայնացավ իմանալով, որ այնտեղ իրեն վատություն են անելու։ Եվ նա շատ ջղայնացած կանչեց ցրտին և ամեն ինչ սառեց, բայց ես չհանձնվեցի և ինչքան ուժ ունեմ ծախսում էի, որ գնայի և մթին հիշացնեի, որ մենք առաջ շատ լավ ընկերներ էինք։ Ես կարողացա և ամեն ինչ շատ լավ վերջացավ։

Վերջ

Գևորգ Գրիգորյան

Գևորգ_Մթից վախեցող ավտոբուսը

Մի անգամ ես հանդիպեցի մթին։ Ես հասկացա, որ մթից չեմ վախենում։ Ես նրա հետ ընկերացա, միասին սկսեցինք պահմտոցի խաղալ։  Ես իմ համար պարզեցի, որ մթան մեջ պահմտոցի խաղալը շատ հետաքրքիր է։

Նարե Մանուկյան

Մի անգամ ես հանդիպեցի մթին։ Մենք իրար հետ խաղացինք այսպիսի խաղ․ նա թաքցնում է իմ միտքը, երազը։ Հետո ես գտնում եմ և քնում մթան մեջ, ու տեսնում իմ երազը։ Հետո երբ ես արթնանում եմ, մենք նորից խաղում ենք այդ խաղը։

Մարի Գասպարյան

մաշա Ես ու մութը

Մի անգամ ես հանդիպեցի մթին։ Ես վախեցա մթից։ Նա հարցրեց, թե ինչո՞ւ են մարդիկ իրենից վախենում։ Ես մտածեցի և պատասխանեցի․

— Վախենում են, որովհետև ոչինչ չեն տեսնում մթան մեջ, իսկ խավարում ամեն ինչ կարող է պատահել։

Մութը բացատրեց, որ դա իրենից չի։ Ես սկսեցի չվախենալ մթից։

Մարիա Հարությունովա