Ուսումնական շաբաթվա աշխատակարգ․ ծրագիր
Ժամանակահատվածը՝ մայիսի 11-ից մայիսի 15-ը։
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողներ։
Շաբաթվա ընթացքում իրականացվող տեսազանգերով դասընթացների ժամանակացույց․

Մայիսի 11, երկուշաբթի

11։00 — 12։00 — երգ-երաժշտական գործունեություն/ընտրությամբ գործունեություն/
12։00 — 13։00 — «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր/առաջին խումբ
13։30 — 14։30 — «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր/երկրորդ խումբ

Մայիսի 12, երեքշաբթի

10։30 — 11։00 — կերպարվեստ — տեխնոլոգիական գործունեություն/ընտրությամբ գործունություն
12։00 — 13։00 — «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր
13։00 — 14։00 — ռուսերեն
14:15  — 15:15 — «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

Մայիսի 13, չորեքշաբթի
11։30 — 12։00 — մարզական գործունեություն/պատասխանատու՝ Անուշ Թորոսյան
12։00 — 12։30 — անգլերեն
13։00 — 14։00 — «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր/երկրորդ խումբ
14:15 — 15:15 — «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր/առաջին խումբ

14։15 —  15։00 — ընտրությամբ գործունեություն/բանավոր մաթեմատիկա/

Մայիսի 14, հինգշաբթի

11։30 — 12։30 — «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր/առաջին խումբ
12։30 — 13։00 — երգ, երաժշտական գործունեություն/պատասխանատու՝ Հասմիկ Մաթևոսյան
13։15 — 14։15 — «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր/երկրորդ խումբ

Մայիսի 15, ուրբաթ

12։00 -13։00 — «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր/առաջին խումբ
13։15 -14։15 —«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր/երկրորդ խումբ

Տեսակապով դասերը կազմակերպվում են MIcrosoft Teams հարթակում։
Շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծերը և  ու ուսումնական գործունեությունների ուղղություններն են․
Դասարանական նախագծեր

Ընտանեկան դպրոցում առաջարկվող նախագծեր

Կարևոր․

Դասարանական նախագծերին սովորողի մասնակցությունը պարտադիր է և շաբաթվա վերջում հաշվառման մատյանում նշվում է մասնակցության մասին։

Ընտանեկան նախագծերից սովորողն իր ընտանիքի հետ ընտրում է մեկ նախագիծ/կարող է նաև մեկից  ավելին/, անհրաժեշտության դեպքում խորհրդակցում ուսուցչի հետ և նախագիծն իրականացնում ընտանեկան դպրոցում։ Սովորողն ու ծնողը կարող են առաջարկել նաև իրենց ընտանեկան այլ նախագծերը։

Շաբաթվա ընթացքում իրականացվող ուսումնական ուղղությունները և անելիքները․
Շախմատի պարապմունք․

Դասվարները նախապես սովորողներին ուղարկում են իմ կազմած առաջադրանքների փաթեթը, ապա առցանց պարապմունքների ժամանակ քննարկում ենք, վերլուծում։ Բացի այդ խնդիրները լուծում են, տեսագրում և ուղարկում ինձ, դասվարներին։
Մայիս․
2-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ
Թեմա – Փոխատեղում,  Շախ, Մատ, Պատ։

Դասվարները և սովորողները գրանցվում են lichess.org կայքում՝ շախմատի առցանց հարթակում, և միասին շախմատ են խաղում։ Կազմակերպվում են մրցաշարեր իմ համակարգմամբ։ Ես միաժամանակ կարողանում եմ հետևել բոլոր խաղերին և նույնիսկ տեսագրել։

Ուսումնական փաթեթն՝ այստե՛ղ։

Աղբյուրը՝ Առնոլդ Միքայելյանի ուսումնական բլոգ։

Մայրենի և լեզվագործուենություն
Բանավոր և գրավոր խոսքի զարգացում ընթերցանության, պատումների, հորինուկների և հեքիաթին՝ ստեղծագործությանը նոր ավարտ հորինելու օգնությամբ։
Խոսքի զարգացմանն ուղղված հնարքներ և մեթոդներ․
Ի՞նչ կլիներ եթե․․․
Բառային երկանդամներ
Հեքիաթի ավարտի հորինում
Մի  բառ ես, մի բառ դու․․․


Լեզվական գործունեություն․ բառի կազմությունը/ածանց և արմատ/

Ընթերցանություն
Ռոդարիական-աղայանական օրեր ուսումնական նախագծի շրջանակում կարդում ենք Ռոդարի և Աղայան։
Ընթերցանության նյութեր․

  • Դոնալդ Բիսեթ — «Մթից վախեցող ավտոբուսը»
  • Շուտասելուկներ
  • Ռուսական ժողովրդական հեքիաթ — «Գնդիկ բոքոնիկը»

Օգտագործվող ռեսուրսներ և ֆայլեր։


Մաթեմատիկական գործունեություն

Թեման  — Բազմապատկման  և բաժանման գործողությունները։ Բանավոր համրանք՝ առաջ և ետ։ Կառուցողական, վերլուծողական խնդիրների լուծում և քննարկում։ Չափումներ։

Իրականացման ընթացքը՝ ֆայլերի և առաջադրանքների տեսքով։ Առցանց հարթակներում տեղադրված խաղ-առաջադրանքների տեսքով։

Երգ-երաժշտական գործունեություն

Նախագիծն՝ այստե՛ղ։

«Ընտանեկան ռիթմիկ նվագախմբի ստեղծում»  ուսումնական նախագիծ

Մարզական գործունեություն
Ամենօրյա մարզական խաղեր և վարժություններ տանը և բակում։ Ես եմ մարզիչը, փոքրիկ ֆիլմ-ուղեցույց ընկերներիս համար։ Առաջարկում է ընկեր Անուշը։ Աշխատանքներն՝ այստե՛ղ։

Օտար լեզուներ․

Ռուսերեն
Անգլերեն

Սովորողի նախընտրած՝ ընտրությամբ գործունեություն․/

 

ՀՐԱՄԱՆ
27․03.2020թ.

Նկատի ունենալով հանրապետությունում հակահամաճարակային անվտանգությունը, 2020թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքների դադարեցումը, ՀՀ կառավարության 01.02.2007թ. N 201-Ն որոշումը (հավելված 5, կետ 10 «Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով uովորողների, uաների ուuումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաuտատությունների դաuավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ»)՝

  1. 2020թ. մարտի 30-ից կրթահամալիրի 2-5 տարեկանների խմբերի, 5-6 տարեկանների ուսուցման խմբերի գործունեությունը, 1-12-րդ դասարաններում, քոլեջում ուսումնական պարապմունքները կազմակերպել որպես հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց.
  2. կրթահամալիրի դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի ղեկավարներին՝

Մարտի 30-ից առցանց-ընտանեկան դպրոցի կազմակերպման հիմքում սովորողի և ուսուցչի անհատական պլաններն են՝ հրապարակված, հասանելի.

1-3-րդ դասարանցու անհատական պլանը կազմում է ընտանիքը՝ ունենալով «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցիչների խորհրդատվությունը։

Ամբողջական հրամանն՝ այստեղ: