Ես եմ՝ Լուսինեն՝ սեբաստացի Ռաֆայելի մայրիկը

  Սկսվե՜ց․․․ պատմությունը պատմության հետևից․․․բա  թե՝ աշխարհ, կանգնի՛ր բայց ի՞նչ լավ բան կա աշխարհի շարժը կանգնեցնելու մեջ, ոչ մի: Մի օր, երկու օր․․․ու սկսվեց էս աշխարհի մեջ մի նոր աշխարհ, ամեն ինչ մի տեղում, բառիս բուն իմաստով ամեն ինչ։ Առավոտյան հագնվել, լվացվել, գեղեցկանալ ու գնալ  դպրոց, բայց այս անգամ ոչ թե Հյուսիսային, այլ «Ընտանեկան դպրոց», որը ճիշտ գտնվում է երկրորդ հարկից իջնելուց աջ, ձախ, ուղիղ, դռնից դուրս կամ ներս, խոհանոցում կամ հյուրասենյակում, որտեղ տնօրենը, խոհարարը, օրվա կազմակերպիչը, ուսուցիչը, մարզիչը, կարատեի մարզիչը, հարվածայինի ուսուցիչը, սոլֆեջիոյի ուսուցիչը մի մարդ է, ու դա ես եմ՝ Լուսինեն՝ սեբաստացի Ռաֆայելի մայրիկը։ Բայց այս դպրոցում չկա այն ամենը, ինչ կա մեր Հյուսիսային դպրոցում, ամեն ինչը առցանց առանց շփումի․․․տխուր

   Արտակարգ դրությունից հետո բոլոր դպրոցները խառնվեցին իրար, թե հիմա ի՞նչ պիտի անեն: Միայն մեր դպրոցն է, որ արտակարգ, թե սովորական պայմաններում աշխատում ենք այնպես, կարծես թե միայն դպրոցի տարածքն է փակ, իսկ մնացած ամեն ինչը բաց է, ուղղակի առցանց։ Կազմակերպման ձևաչափը մնաց նույնը, ուղղակի փոխվեց մի բան, որն անփոխարինելի է՝ շփումը: Վախս միայն այն է, որ երկար չտևի ու ինչպես ամեն ինչին  է ընտելանում ու հարմարվում մարդը, այս անգամ էլ չհարմարվեն մեր երեխաները ամեն ինչ առցանցին։ Սկզբում ամեն ինչ թվում էր անհնարին, բայց երբ ընկեր Կարինեն մեզ ուղարկեց համակարգված ու կազմակերպված օրվա ծրագիրը, ամեն ինչ դարձավ ավելի հեշտ ու հավես։ Մեր ընտանեկան դպրոցում պարտադիր դարձան փնտրտուքներն ավելի շատ բան գտնելու, ընկալելու համար։ Ընտրեցինք երաժշտական նախագծերիցՌոդարին տեղափոխեցինք խոհանոց, ամեն ինչ դարձավ թարս, ինչպես սիրում է Ռոդարին։ Ընտանեկան դպրոցում ստեղծվեցին ու խորացան ճապոներենի դասերը, մենք ստեղծեցինք TV ծրագիր  և նկարահանում ենք հաղորդաշար, որտեղ կարող են մարդիկ հեշտությամբ սովորել ճապոներեն։  Իհարկե, ամեն ինչ մի տեղում կազմակերպելը շատ դժվար է, լինել նույն մարդը, բայց տարբեր կերպարներով՝պահելով  նույն հանգստությունն ու ժպիտը: Էլ ավելի դժվար է լինել հայերենի, ռուսերենի, անգլերենի ուսուցիչ, սենսեյ, ճապոներենի ուսուցիչ: Բարդ է գիտակցել, որ ընտանեկան դպրոցից հետո չես հասցրել ուշադրություն դարձնել փոքրիդ ու հասկանալ, որ  10 րոպե դասից հետո Միքայելը՝ իմ փոքրը, օրինակ, փորփրելով գտել է լուցկու տուփը ու փորձում է հասկանալ այրման արագությունը։))))

Պարտադիրդարձավընտանեկանդպրոցիերեկոյանժամերինֆիլմիդիտումը, սկզբիցմենքէինքգտնումհետաքրքիրֆիլմեր, հետոարդենՌաֆայելնինձստիպումէրգտնելընկերՔնարիկիուղարկածֆիլմերիցանկը, որնէլօգնումէր, որավելիոգևորված, արագուկազմակերպվածավարտեինքդասերը, որերեկոյանազատժամանակգնայինքհյուրասենյակ՝կինոթատրոն, ֆիլմդիտելու։Ճիշտէ,կազմակերպմանմեջոչինչէլչեմավելացնի, բայցկուզեմ, որշատավելիշուտերեխաներըկարողանանդպրոցգնալ, այսքաներկարժամանակչանցկացնենհամակարգիչներիառջևևվերադառնանառցանցիցիրականաշխարհ, որտեղոչինչչեսկարողփոխարինելկամլրացնել, այնպես,ինչպեսանումենքառցանց։

Ընտանեկանդպրոցումծնվածծրագրերիցուզումեմառանձնացնելմիքանիսը.

1․ «Ուսումնական գարուն» առցանց աշխատանքներ․ ուսումնական նախագիծ

Աշխատանքներով նախատեսված առաջադրանքների արդյունքները

Գրում է Ռաֆայել Գասպարյանը
Արդեն 4 օր է այցելում ենք թանգարաններ, ինձ շատ է դուր եկել այս կառույցը։ Քանի որ առցանց չկարողացանք ներս մտնել, մայրիկիս օգնությամբ հավաքեցի նկարներ համացանցից և պատրաստեցինք փոքրիկ տեսանյութ, որ դուք էլ տեսնեք, թե ինչ գեղեցիկ է։ Այն կառուցել է Շան Ջահանը իր կնոջ համար։

Դիտեցինք  նաև Չաննապաթնա խաղալիքների թանգարանը, նաև այցելեցի արտասովոր ծովային կենդանիների թանգարան, որտեղ կենդանիները պահվում էին սպիրտի մեջ։

2․«ԿարդումենքևխաղումԹումանյան» ուսումնականնախագծիընթացքումսովորողներըխաղումենԹումանյանիոտանավորներով։

Ռաֆայել Գասպարյանը ներկայացնում է ստվերային թատրոն։
Կացին Ախպեր, Հովհաննես Թումանյան
Դերերում՝ Ռաֆայել Գասպարյան և մայրիկ

3․Հյուսիսայինդպրոցի 2-1 դասարանիսովորողներըներկայացնումենիրենցընտանեկանդպրոցումիրականցվողնախագծերը։Ֆիլմերի դիտում և քննարկում։ Իր դիտած ֆիլմի մասին է պատմում Ռաֆայել Գասպարյանը։

4․Հյուսիսայինդպրոցի 2-1 դասարանիսովորողՌաֆայելԳասպարյանըներկայացնումէմարզումներիիրտարբերակը։Առողջապրելակերպվարելովևմարզվելովկարողեքպաշտպանվելվիրուսներից։

Ռաֆայել Գասպարյան և Միքայել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s