Ես աճում էի բարձր ծառի վրա: Ինչ ոչ ոք չէր քաղում: Այնքան հասա, որ մի օր էլ ծառից ընկա:մեկ էլ մի մուկ մոտեցավ ինձ:

Այդ մուկը փորձում էր ջարդել իմ կեղևը և ուտել իմ միջուկը ու խմել հյութը, բայց նրա մոտ չէր ստացվում: Նա շատ չարչարվեց բայց արդյունքի չհասավ:Հետո հավաքվեցին նրա ընկերները սկսեցին կոկոսով ֆուտբոլ խաղալ: Ինձ գլորեցին դես ու դեն: Հետո ես հարվածեցի մի մեծ քարի ու կոտրվեցի:Մկները վրա հասան կերան իմ միջուկը ու խմեցին հյութը:

Երիցյան Կարինա

Երկինքը ընկերներին համոզեց, համոզեց մինչև համոզվեցին, որ թիթեռնիկներն ու ինքնաթիռները թռչում են երկնքնում։ Մի օր ընկերները հանդիպեցին մի աղջկա, աղջիկը կանգնած էր նրանց առաջ։ Նա հարցրեց, թե թիթեռնիկները և ինքնաթռները որտեղ են թռչում։ Ընկերները պատասխանեցին, որ թռչում են երկնքում։ Եվ այդպիսով ընկերները իմացան, որ թիթերնիկները և ինքնաթիռները թռչում են երկնքում։

Կար – չկար մի երկինք կար։ այդ երկինքը շատ միայնակ էր։ Բայց մի օր երկինքը հանդիպեց աշնանը։ աշունը շատ բարի էր և աշունը ասաց շուտով դու միայնակ չէս մնա ես իմ տերևները կթրցնեմ երկինք և դու միայնակ չէս մնա։

Գասպարյան Նարե

Խնձորի ծառը

Մի անգամ ես որոշեցի ծառ տնկել:Պապիկիս խնդրեցի ինձ օգնել:Նա խնձորի մի փոքր թուփ գտավ և մենք մեր այգում սկսեցինք փոս փորել:Ձմեռ էր, ու շատ ցուրտ էր,ես մրսում էի:Պապիկիս հետ արագ տնկեցինք ծառի թուփը,ջրեցինք ու գնացինք տուն:Անցավ մի քանի օր,ես գնացի այգի ու տեսա ,որ իմ տնկած ծառը մեծացել է ու արդեն մի քանի կարմիր խնձոր կա ծառի վրա: Այս պատմությունը,իհարկե,սուտ է,քանի որ ձմռանը ծառ չեն տնկում ու ձմռան կեսին էլ ծառը բերք չի տալիս:

Սիլվի Մանգասարյան

Խելացի խնձորը

Մի անգամ ընտանիքով գնացել էինք անտառ սունկ հավաքելու : Մենք շատ զբոսնեցինք և հոգնեցինք : Հանկարծ տեսանք մի մեծ խնձորրի ծառ: Ծառի վրա կար մեկ, շատ մեծ , ոսկեգույն խնձոր : Ես բարձրացա և պոկեցի այն : Մեկ ել խնձորը ասաց

-Բարև ընկեր:

ԵՎ ես զարմացա,որ խնձորը խոսեց: Ես էլ ասեցի բարև և մենք սկսեցինք խոսել: Նա ասաց,որ խելացի է և կախարդական: Եթե ես նրան չուտեմ և վերցնեմ ինձ հետ,ապա նա ինձ միշտ կօգնի ու մենք կլինենք լավ ընկերներ: Ես այդպես էլ արեցի: Իմ ընտանիքը և ընկեևները նրան շատ սիրեցին: Նա ինձ միշտ օգնում է քանի որ շատ խելացի է :

Վարդան Հակոբյան

Կապույտ երկնքում  սկսեց վառ շողալ արևը  և  սպիտակ ձյունը քաղցր  շաքարավազի նման սկսեց հալվել:   Դաշտերում  արդեն  շողշողաց  կանաչ խոտը:  Չար գայլը  հեռացավ հեռու-հեռու:   Գարնան գալով սկսվեց նոր կյանք ու թռչունները վերադարձան նորից իրենց հին  բները:Երկնքում արևը  վառ ժպտաց  ու  կարկաչեցին զուլալ առուները:  Կյանքն հիասքանչ է:

Ենոք Թովմասյան

Ծիծեռնակներն ու ինքնաթիռները

Կար-չկար մի օդանավակայանում ինքնաթիռներ կային:Մի անգամ, մարդիկ նստեցին ինքնաթիռ և թռան:Այդ ժամանակ ինքնաթիռը թռչնակներին հանդիպեց և ընկերացավ նրանց հետ: Եվ միասին սկսեցին թռչել և խաղալ օդում: Այդ օրվանից նրանք դարձան անբաժան ընկերներ:

Մարիա Հարությունովա

Խոսող գայլը

Կար չկար մի գայլ կար։ Գայլը ապրում էր անտառում։ Նա տարբերվում էր մյուս գարլերից։ Մի օր նա սկսեց խոսել։ Բոլոր գայլերը շատ զարմաղան, քանի որ նա իրենց նման ձայներ չեր հանում, այլ խոսում էր մարդկային լեզվով։

Արթուր Բարսեղյան

Չար շաքարավազը

Անտառում աճում եր մի չար շաքարավազ: Այդ շաքարավազին շատ եր սիրում քաղցր գայլը, նրանք ընկերներ էին: Մի օր չար շաքարավազը հիվանդացավ և քաղցր գայլը նրան պաշպանումեր անտառի միուս բնակիչներից: Անտառի բնակիչ բարի նապաստակը երազանքեր պահել որ մի օր ամպայման կհախթի քաղցր գայլին:

և չար շաքարավազով իրեն մի համեղ ընտռիք կպատռաստի: Բայց նրա երազանքը չ կատարվեց որովետև չար շաքարավազը ապաքինվեց, և դարցավ:

անհախթ բարցրույք:

Ալեքս Նիկողոսյան

Շարունակի՛ր հեքիաթն ու հորինի՛ր նոր ավարտ։

Իսկ հետո գայլը լսեց, որ ինքը քաղցր է և բոլոր կենդանիներին ասաց.

— Լսիր այ առյուծ արի կեր ինձ և բոլոր կենդանիներին ասա, որ գան ուտեն ինձ, քանի որ պարզվում է ես շաքարավազի նման քաղցր եմ, հետևաբար ես իսկական գայլ չեմ և չեմ ուզում այս կյանքում այլևս ապրել։

Կար-չկար մի կարմիր Երկիր կար։ Այդ երկրում ապրում էին գունավոր և անտեսանելի մարդիկ։ Երկինքը միշտ կարմիր էր, ջուրը կարմիր և տեղի էին ունենում կարմիր հրաշքներ։ Եվ նաև մարդիկ իրենց տները կառուցելուց կարմիր էին ներկում։ Բոլորը կարմիր գույն էին սիրում և վարպետներն էլ էին կարմիր ներկում ամեն ինչ կառուցելուց հետո։

Արեն Հարությունյան

Թագավորի զարմանալի արկածները

Լինում է չի լինում մի թագավոր, որը հոգնել էր պալատում ապրելուց ու շատ էր ուզում ճամփորդել։ Մի օր նա հավաքեց իրերը ու ճամփա ընկավ։ Երեկոյան հասավ մի զարմանալի անտառ, որտեղ խոտը կարմիր էր, ծառերի վրա էլ աճում էին կլոր տանձ ու եռանկյունի խնձոր։ Այդ անտառի բոլոր կենդանիները մարդկանց նման խոսում էին, իսկ ծառերն ու բույսերը երգում էին։ Այդ անտառում թագավորը ծանոթացավ մի ուրախ գայլի և շատ բարի ավազակների հետ և ընկերացավ նրանց հետ։

Արեգ Սողոյան

Լինում են չեն լինում շոկոլադի երեխաներ: Նրանք ապրում են կակաոյի մոլորակում: Այնտեղ կար կոնֆետի ծառ և կաթից արև: Գիշերը երկնքում գալիս էր վաֆլիից լուսինը և թափվում էր պեչենիներից անձրևը:

Շարունակի՛ր հեքիաթն ու հորինի՛ր նոր ավարտ։

Ձյունը, որ լսեց ինքը կանաչ է, երկնքից կանաչ խոտ թափվեց:

Ալեքսանդր Մանուկյան

Քաղցր գայլը

Կար չկար մի գայլ կար։ Մի անգամ, երբ ամառվա առաջին օրը եկավ, գայլը գնաց քայլելու ու հանդիպեց իր ընկերներից մեկին։ Ընկերը աթաթը մեկնեց գայլին բարևելու, բայց հենց դիպչեցին, հետ քաշվեց ու փախավ։ Գայլը զարմացավ, բայց շարունակեց քայլել ու հանդիպեց մյուս ընկեոջը։ Սա էլ թաթը մեկնեց ու էլի փախավ։ Ու էդպես պատահեց երրորդ, չորրորդ և հինգերորդ ընկերների հետ։ Գայլը շատ զարմացավ, ու տխուր-տխուր գնաց տուն։ Երբ հասավ տուն, նայեց հայելու մեջ ու զարմացած ձեռքերը իրար խփեց ու ձեռքերը կպան իրար։ Պարզվեց գայլը դարձել էր քաղցր գայլ, որովհետև նախորդ օրերին մենակ քաղցր էր կերել։

Շարունակի՛ր հեքիաթն ու հորինի՛ր նոր ավարտ։

Երկվորյակները հասկացան, որ ածականների սխալ օգտագործելուց կարող է նման աղետ պատահել։ Ու երբ տեսան, թե ինչքան սիրուն են ծիծեռնակները ու ինքնաթիռները թռչում երկնքում, որոշեցին միշտ ճիշտ օգտագործեն ածականները ու նախ ուղղեցին իրենց գրածը․ հասած սերմ, սպիտակ ձյուն, կանաչ խոտ, չար գայլ, քաղցր շաքարավազ, կապույտ երկինք։ Ու երբ ուղղեցին, երկինը դարձավ անամպ և արևը պայծառ շողաց։

Մարի Գասպարյան

Աշուն էր,շատ քիչ էր մնացել ձմռան գալուն։Ձմռան գալու պես երեխաները անհամբեր սպասում էին ձյան գալուն։

Առաջին ձյունը եկավ ամանորի գիշերը՝ ՁՅՈՒՆԸ ԿԱՆԱՉ ԷՐ ՈՒ ԳՈՒՆԱՎՈՐ։

Շարունակի՛ր հեքիաթն ու հորինի՛ր նոր ավարտ։

Երկվորյակներ Մարկոն և Միրկոն որոշեցին այլևս ածականների հետ չար կատակներ չանել։Երկինքն էլ հասկացավ ,որ ինքը չի

Կարող տանձ ու խնձորի նման հասնել։

Նարե Մանուկյան

 

վարդագույն խոտը

Մի անգամ մի մարդ իր ֆերմայում ցանում է խոտ։ Որոշ ժամանակ հետո նրա մոտ աճեցին վարդագույն խոտեր։ Դրանք շատ գեղեցիկ էին, որ մարդիկ տեսնում էին ուրախանում և ծիծաղում։

Շարունակի՛ր հեքիաթն ու հորինի՛ր նոր ավարտ։

Երկվորյակները դարձան խելացի երեխաներ, որ մեծանան և գրագետ լինեն։ Երբ մեծացան խելացի դարձան և ամենախելացիներ էին, որովհետև նրանք շատ դասեր էին սովորել դպրոցում և համալսարանում նույնպես շատ լավ էին սովորել։ Հիմա նրանք դարձել են իմաստուն երկվորյակներ, և նրանց միշտ երբ հարցեր են տալիս նրանք ճիշտ պատասխաններ են տալիս։

Լիա Սողոմոնյան

Վիկլանդիա

Մի օր ես որոշեցի գնալ աշխարհով ման գալ: Նստեցի իմ կլոր թափանցիկ մեքենան և ճանապարհ ընկա: Գնացի, գնացի, հասա մի հրաշալի վայր: Այստեղ աճում էին քառակուսի խոտեր, ծառերից կախված էին սև տանձեր և աշխատասեր խնձորներ:Երկնքից գալիս էր գծավոր ձյուն, իսկ կենդանիները անդադար խոսում էին:Ես սիրեցի այս աշխարհը և անունը դրեցի Վիկլանդիա:

Շարունակի՛ր հեքիաթն ու հորինի՛ր նոր ավարտ։

Այս ամենից հետո, երկվորյակները հասկանում են, որ չի կարելի ծիծաղել ածականների վրա, սակայն իրենց սխալը չէր ուղղվում: Երկնքից թափվեց կանաչ ձյունը , աճեցին սպիտակ խոտեր, շաքարավազն արդեն չար էր, իսկ գայլը քաղցր:

Այվազյան Վիկտորյա

Շարունակի՛ր հեքիաթն ու հորինի՛ր նոր ավարտ։

Այդ օրվանից Մարկո և Միրկո երկվորյակները էլ չեին ծիծաղում ածականների վրա։

Ձյունը քայլում եր։ Ձյունը մարդու նման էր քայլում։ Ձյունը թափվում եր որ մարդիկ ձնագնդի խաղային։ Երբ ուզում էի բռնեի ձյունը փախավ։

Հայկ Հարությունյան

Կանաչ ձյուն

Ձմռան մի հրաշալի օր ձյուն եկավ։ Ձյունը կանաչ գույնի էր։ Երեխաները ուրախ վազեցին դուրս և տեսան, որ ձյունը կանաչ գույնի էր, զարմացան։