Դա ես եմ՝ Լուսինեն՝ սեբաստացի Ռաֆայելի մայրիկը

․․․Սկսվե՜ց․․․պատմությունը պատմության հետևից․․․բա,  թե աշխարհ՝ կանգնի․ բայց ի՞նչ լավ բան կա աշխարհի շարժը կանգնեցնելու մեջ, ոչ մի․ Մի օր, երկու օր․․․ու սկսվեց էս աշխարհի մեջ մի նոր աշխարհ, ամեն ինչ մի տեղում, բառիս բուն իմաստով ամեն ինչ։ Առավոտյան հագնվել, լվացվել, գեղեցկանալ ու գնալ  դպրոց, բայց այս անգամ ոչ թե Հյուսիսային, այլ «Ընտանեկան դպրոց», որը ճիշտ գտնվում է երկրորդ հարկից իջնելուց աջ, ձախ, ուղիղ, դռնից դուրս կամ ներս, խոհանոցում կամ հյուրասենյակում, որտեղ տնօրենը, խոհարարը, օրվա կազմակերպիչը, ուսուցիչը, մարզիչը, կարատեի մարզիչը, հարվածայինի ուսուցիչը, սոլֆեդջիոյի ուսուցիչը մի մարդ է, ու դա ես եմ՝ Լուսինեն՝ սեբաստացի Ռաֆայելի մայրիկը։ Բայց այս դպրոցում չկան այն ամենը, ինչ կա մեր Հյուսիսային դպրոցում, ամեն ինչը առցանց․ առանց շփումի․․․տխուր․․․

Արտակարգ դրությունից հետո բոլոր դպրոցները խառնվեցին իրար, բա հիմա ինչ պետք է անենք, միայն մեր դպրոցն է, որ արտակարգ, թե սովորական պայմաններում աշխատում ենք այնպես, կարծես թե միայն դպրոցի տարածքն է փակ, իսկ մնացած ամեն ինչը բաց է, ուղղակի առցանց։ Կազմակերպման ձևաչափը մնաց նույնը, ուղղակի փոխվեց մի բան, որն անփոխարինելի է, շփումը, վախս միայն այն է, որ երկար չտևի ու ինչպես ամեն ինչին  է ընտելանում ու հարմարվում մարդը, այս անգամ էլ չհարմարվեն մեր երեխաները ամեն ինչ առցանցին։ Սկզբում ամեն ինչ թվում էր անհնարին՝ այս ամենը տանը կազմակերպելուն, բայց երբ ընկեր Կարինեն մեզ ուղարկեց համակարգված ու կազմակերպված օրվա ծրագիրը, ամեն ինչ դարձավ ավելի հեշտ ու հավես։ Մեր ընտանեկան դպրոցում պարտադիր դարձավ փնտրտուքներն ավելի շատ բան գտնելու, ընկալելու համար։ Ընտրեցինք երաժշտական նախագծերից,  Ռոդարին տեղափոխեցինք խոհանոց, ամեն ինչ դարձավ թարս, ինչպես սիրում է Ռոդարին։ Ընտանեկան դպրոցում ստեղծվեց ու խորացավ Ճապոներենի դասերը, մենք ստեղծեցինք TV ծրագիր  և նկարահանում ենք հաղորդաշար, որտեղ կարող են մարդիկ հեշտությամբ սովորել ճապոներեն։  Իհարկե ամեն ինչ մի տեղում կազմակերպելը շատ դժվար է, նույն մարդը լինել նաև տարբեր կերպարներով, բայց հանգստությամբ ու ժպիտով էլ ավելի դժվար է լինել հայերենի, ռուսերենի, անգլերենի ուսուցիչ, սենսեյ, ճապոներենի ուսուցիչ ու լինել այնքան համբերատար, որ մեր ընտանեկան դպրոցից հետո չհասցնելով ուշադրությունդ դարձնել փոքրիդ ու հասկանալ, որ  10 րոպե դասից հետո Միքայելը, իմ փոքրը, օրինակ փորփրելով գտել է լուցկու տուփը ու փորձում է հասկանալ այրման արագությունը։))))

Պարտադիր դարձավ ընտանեկան դպրոցի երեկոյան ժամերին ֆիլմի դիտումը, սկզբից մենք էինք գտնում հետաքրքիր ֆիլմեր, հետո արդեն Ռաֆայելն ինձ ստիպում էր, գտնել ընկեր Քնարիկի ուղարկած ֆիլմերի ցանկը, որն էլ օգնում էր, որ ավելի ոգևորված, արագ ու կազմակերպված ավարտեինք դասերը, որ երեկոյան ազատ ժամանակ գնայինք հյուրասենյակ՝ կինոթատրոն, ֆիլմ դիտելու։ Ճիշտ է կազմակերպման մեջ ոչինչ էլ չեմ ավելացնի, բայց կուզեմ, որ շատ ավելի շուտ երեխաները կարողանան դպրոց գնալ, այսքան երկար ժամանակ չանցկացնեն համակարգիչների առջև և վերադառնան առցանցից իրական աշխարհ, որտեղ ոչինչ չես կարող փոխարինել կամ լրացնել, այնպես ինչպես անում ենք առցանց։

Ընտանեկան դպրոցում ծնված ծրագրերից ուզում եմ առանձնացնել մի քանիսը

1․ «Ուսումնական գարուն» առցանց աշխատանքներ․ ուսումնական նախագիծ

Աշխատանքներով նախատեսված առաջադրանքների արդյունքները․

Գրում է Ռաֆայել Գասպարյանը․
Արդեն 4 օր է այցելում ենք թանգարաններ, ինձ շատ է դուր եկել այս կառույցը։ Քանի որ առցանց չկարողացանք ներս մտնել մայրիկիս օգնությամբ հավաքեցի նկարներ համացանցից և պատրաստեցինք փոքրիկ տեսանյութ, որ դուք էլ տեսնեք, թե ինչ գեղեցիկ է։ Այն կառուցել է Շան Ջահանը իր կնոջ համար։

Ինչպես նաև դիտեցինք Չաննապաթնա խաղալիքնեդի թանգարանը, նաև առանձրեցի արտասովոր ծովային կենդանիների թանգարանի, որոնք պահվում էին սպիրտի մեջ։

2․«Կարդում ենք և խաղում Թումանյան» ուսումնական նախագծի ընթացքում սովորողները խաղում են Թումանյանի ոտանավորներով։

Ռաֆայել Գասպարյանը ներկայացնում է ստվերային թատրոն։
Կացին Ախպեր, Հովհաննես Թումանյան
Դերերում՝ Ռաֆայել Գասպարյան և մայրիկ

 

3․ Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց ընտանեկան դպրոցում իրականցվող նախագծերը։ ՖԻլմերի դիտում և քննարկում։ Իր դիտած ֆիլմի մասին է պատմում Ռաֆայել Գասպարյանը։

 

4․Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորող Ռաֆայել Գասպարյանը ներկայացնում է մարզումների իր տարբերակը։ Առողջ ապրելակերպ վարելով և մարզվելով կարող եք պաշտպանվել վիրուսներից։

Ռաֆայել Գասպարյան և Միքայել

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s