Դա ես եմ՝ Լուսինեն՝ սեբաստացի Ռաֆայելի մայրիկը

․․․Սկսվե՜ց․․․պատմությունը պատմության հետևից․․․բա,  թե աշխարհ՝ կանգնի․ բայց ի՞նչ լավ բան կա աշխարհի շարժը կանգնեցնելու մեջ, ոչ մի․ Մի օր, երկու օր․․․ու սկսվեց էս աշխարհի մեջ մի նոր աշխարհ, ամեն ինչ մի տեղում, բառիս բուն իմաստով ամեն ինչ։ Առավոտյան հագնվել, լվացվել, գեղեցկանալ ու գնալ  դպրոց, բայց այս անգամ ոչ թե Հյուսիսային, այլ «Ընտանեկան դպրոց», որը ճիշտ գտնվում է երկրորդ հարկից իջնելուց աջ, ձախ, ուղիղ, դռնից դուրս կամ ներս, խոհանոցում կամ հյուրասենյակում, որտեղ տնօրենը, խոհարարը, օրվա կազմակերպիչը, ուսուցիչը, մարզիչը, կարատեի մարզիչը, հարվածայինի ուսուցիչը, սոլֆեդջիոյի ուսուցիչը մի մարդ է, ու դա ես եմ՝ Լուսինեն՝ սեբաստացի Ռաֆայելի մայրիկը։ Բայց այս դպրոցում չկան այն ամենը, ինչ կա մեր Հյուսիսային դպրոցում, ամեն ինչը առցանց․ առանց շփումի․․․տխուր․․․ Շարունակել կարդալ