Հեքիաթին նոր ավարտի հորինում․ Թափանցիկ Ջակոմոն

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանում շարունակվում են Աղայանական-ռոարիական օրեր ուսումնական նախագիծը։ Այս անգամ հեքիաթին ռոդարիական հանրքների կիրառմամբ սովորողները նոր ավարտ են հորինում հեքիաթին։

Թափանցիկ Ջակոմոն — հեքիաթն՝ այստե՛ղ։

Սովորողների հորինած ավարտը ստորև․

Ջակոմոն հասկացավ, որ եթե ինքը սուտ խոսի բոլորը իրենից շուռ կգան և նա կմնա մենակ: Այդ օրվանից նա դառավ ճշտախոս:

Տիգրան Մնացականյան

Սև գունդը հալվեց կորավ: Էլ ոչ մեկ Ջակոմոնյին գաղտնիք չասեց:

Ալեքսանդր Մանուկյան

Թագավորն ուզում էր իր տղային՝ Ջակոմոյին, բոլորի նման սովորական մարդ դարձնել և ազատել կախարդանքից։ Նրանք գնացին, որ կախարդին սպանեն։ Դժվարությամբ սպանեցին կախարդին ու Ջակոմոն դարձավ սովորական մարդ։ ՈՒ նրանք ապրեցին երջանիկ։

Արեգ Սողոյան

Եվ ընկերները շուտ տարան նրան տուն, որպեսզի մարդիկ  չիմանան գաղտնիքը։

Հայկ Հարությունյան

Նա ուզեց գնալ և ջուր խմել և նա ճանապարհին մտածեց ընկերոջ ասածի վրա և մարդիկ տեսան, թե ինչ է մտածում։

Գևորգ Գրիգորյան

Բոլորը միանգամից տեսան, թե նրա գլխում ինչպե՞ս սկսեց մի սև գունդ պտտվել: Տղան չէր կարողանում ապրել սև գնդի հետ, քանի որ բոլորը հարցնում էին, թե դա ինչ է: Բայց Ջակոմոն չէր կարող պատասխանել, քանի որ այն գաղտնիք էր: Նա որոշում է գլխարկ դնել, որ ոչ ոք այլևս իր գլխում եղածը չտեսնի:

Վիկտորյա Այվազյան

Եվ որպեսզի թաքցնի այդ գաղտնիքը Ջակոմոն անթափանց գլխարկ հագավ, և այլևս ոչ ոք չէր տեսնում այդ գաղտնիքը:

Լուսինե Մովսիսյան

Իսկ տղան երբ  մեծացավ,  նա ինքնաթիռով թռավ և  հերթով բոլորին բաժանեց երկնքից մի — մի նվերներ:

Ալեքս Նիկողոսյան

Այդ գաղտնիքը մի մոլորակի մասին էր։ Այդ մոլորակը գլորվում էր դեպի իրենց երկիր, որ տաներ Ջակոմոյին, որովհետև Ջակոմոն հենց այդ մոլորակից էր։ Ու հենց այդ վայրկյանին մոլորակը հասավ Ջակոմոյի մոտ, բայց Ջակոմոն ասաց, որ ուզում է մնալ իր ընտանիքի ու ընկերների մոտ ու էդպես էլ արեց։

Մարի Գասպարյան

Ընկերն ասաց, որ նա բոլորից տարբեր է։ Ջակոմոն շատ վշտացավ և գնաց իր ծնողների մոտ։ Ծնողները նրան բացատրեցին, որ պետք չէ դրանից տխրել, հակառակը՝ պետք է ուրախանալ, որ տարբերվում է բոլորից։ Եվ կարևոր է, որ երբեք սուտ չխոսի և միշտ բարի գործեր անի, որպեսզի բոլորը դա տեսնեն։ Ջակոմոն լսեց ծնողներին և շատ ուրախ էր, որ բոլորից տարբերվում է, իսկ չար մարդիկ տեսնում և նախանձում էին։

Կարինա Երիցյան

Հետո նրանք գնացին կախարդի մոտ և կախարդը նրան սպանեց և այդ տղան նորից եկավ և կախարդը մահացավ և բոլորը հանգիստ ապրեցին։

Ռաֆայել Գասպարյան

Քանի որ մարդիկ տեսնում էին նրա մտքերը՝ տղան տխրեց և ցանկացավ դառնալ սովորական մարդ։ Նա գնաց բարի կախարդի մոտ։ Բարի կախարդը նրան օգնեց և խորհուրդ տվեց միշտ լինել ճշտախոս։

Նարե Մանուկյան

Իսկ հետո նա գնաց իր տուն հանգստացավ, պատրաստվեց և մյուս օրը գնաց դպրոց և դպրոցում իրեն առաջին անգամ սովորացրերին ֆիզիկա։

Արեն Հարությունյան

Ջակոմոյի ընկերոջ ասած գաղտնիքը նրանում էր, որ երբ Ջակոմոն սուտ է խոսում նրա գլխում կրակե գնդիկ է առաջանում և մարդիկ հասկանում են, որ նա ստում է։ Այդ լուրից Ջակոմոն բարկացավ ու դրա համար էլ նրա գլխում սև գնդիկ առաջացավ։

Հարությունովա Մարիա

Հետո նա իրեն վատ զգաց ու չէր ուզում լսել ընկերոջ գաղտնիքը։ Երբ սև գունդը պտտվում էր, հանկարծ անհետացավ։ Նա իրեն լավ զգաց։ Այդ դեպքից հետո Ջակոմոն ընկերներին խնդրեց, որ իրեն գաղտնիք չասեն։ Որովհետև մարդիկ տեսնում են նրա մտքերը։ Ու հետո գնաց ճամփորդության, իսկ մտքում չասաց, որ մարդիկ չտեսնեն նրա միտքը։ ՈՒ նա գնաց և չվերադարձավ իր քաղաքը։ Նա գնաց մի քաղաք, որտեղ բոլորը նրա նման թափանցիկ էին և նա մնաց այնտեղ ընդմիշտ։

Լիա Սողոմոնյան

Ընկերն ասաց, որ ինքն էլ է ուզում Ջակոմոյի նման թափանցիկ լինել։

Ալեքյան Նարեկ

Կարինա Երիցյան - Թափանցիկ Ջակոմոն

Կարինա Երիցյան — Թափանցիկ Ջակոմոն

Թափանցիկ Ջակոմոն -Մարի Գասպարյան

Թափանցիկ Ջակոմոն -Մարի Գասպարյան

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s