Սովորողի հաշվետվություն

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց առցանց ուսումնական շաբաթվա հաշվետվությունը։

Նարե Մանուկյան

Ես կներկայացնեմ իմ շաբաթվա առօրյան։ Այս շաբաթ ևս ամեն առավոտ արթնացել եմ ժամը 08-ին, մայրիկին ճանապարհել եմ աշխատանքի, լվացվել, հագել շորերս, հավաքել անկողինս, հարդարել մազերս և միացել եմ հեռավար դասերին։ Որից հետո հանգստացել եմ, խաղացել տարբեր խաղեր, դիտել մուլտֆիլմեր և կատարել հանձնարարությունները։

Այս շաբաթ մեկ օր անցկացրել եմ մայրիկիս հետ իր աշխատանքային վայրում։ Ես շատ էի ուրախացել, որ նրա հետ գնացել էի աշխատանքի։

Ազատ ժամանակ դիտում եմ Опасный Генри, Грозная семейка, Игроделы մանկական սերիալները։ Նաև դիտել եմ Լրտեսների երեխաները ֆիլմի երկրորդ և երրորդ մասերը։

Կարդացել եմ Հովհաննես Թումանյանի Ուլիկը, Ծիտը և Անբան Հուռին հեքիաթները։ Ուսումնասիրել եմ ընտանեկան ալբոմներն ու դիտել հին տեսագրություններ։ Դիտել եմ մանկական ներկայացում՝ Թումանյանի հեքիաթներ։

Այս շաբաթ ես ու տատիկս եղել ենք մեր բակում, մաքրել բակը, հիացել բնությամբ։

Օրն ավելի ուրախ դարձնելու համար երբեմն պարում եմ, նկարում, հորինում տարբեր խաղեր և խաղում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s