Արեգ Սողոյան

Ես այս շաբաթ արել եմ ընկեր Կարինեի ուղարկած առաջադրանքները։ Մայրիկիս հետ սովորել եմ անգլերեն ընկեր Հայկուհու ուղարկած նկարներով ու գրքով։ Կարդացել եմ հեքիաթներ, նայել ֆիլմեր, օրինակ նայել եմ “Սարդ մարդը” ֆիլմը։ Ես առաջ մտածում էի, որ այդ ֆիլմը ինձ դուր չի գա, որովհետև սարդերից շատ եմ զզվում, բայց շատ դուր եկավ, սարդ֊մարդը բարի տղա էր, օգնում էր բոլորին։

Տեսանյութ 1․ Հեքիաթներ.

Երեկոյան քնելուց առաջ ես լսում էի Հրանտ Թոխատյանի պատմած հեքիաթները։ Ամենաշատը ինձ դուր եկավ՝ Կարմիր ատամներով հրեշը, Երեք ցանկությունը, Յոթ ագռավը։

Տեսանյութ 2․ Բացօթյա մրցումներ.

Ամեն օր երեկոյան մայրիկիս հետ զբոսնել եմ։ Մի օր հայրիկիս հետ հեծանիվով հասել եմ Կասկադ ու էլի հեծանիվով տուն եկել։ Շատ էի հոգնել։ Մի օր պայմանավորվեցինք իմ քույրիկի հետ, որին վաղուց չէի տեսել։ Միասին այգի գնացինք, խաղացինք, մրցեցինք սամակատներով, կլաս խաղացինք։

Կոլաժ․

Շաբաթ օրը ես քույրիկիս ու մայրիկիս հետ սկսեցի սարքել կոլաժ, որը ընկեր Կարինեն էր հանձնարարել։ Սկզբում չէի հասկանում, թե ինչ պետք է սարքեմ, որովհետև չգիտեի կոլաժը ինչ է։ Ինտերնետում նայեցի կոլաժների տարբեր ձևեր։ Հետո մայրիկիս հետ տանը փնտրեցինք ու գտանք լիքը հետաքրքիր բաներ, փոքրիկ ապակու նման քարեր, ծաղիկների չորացած թերթիկներ, ամսագրեր, գունավոր թղթեր։

Տեսանյութ 3. Ինչ նյութերով ենք պատրաստելու կոլաժը

Ընթացքում որոշ բաներ ես ինքս նկարեցի, օրինակ շենքերի կտուրները։

Տեսանյութ 4 ․ Կոլաժ պատրաստելու ընթացքը

Ինձ շատ դուր եկավ կոլաժ սարքելը ու ես որոշեցի մեկի փոխարեն երկուսը սարքել։ Մեկը կոչվում է “Գիշերային քաղաք”, մյուսը “Զարմանալի Սևան” ։ Հիմա ձեզ ցույց կտամ դրանք։

Տեսանյութ 5․ Իմ պատրաստած կոլաժները․ շ

Թռչունների մասին

Մենք այս շաբաթ պետք է կարդաինք Հայաստանի թռչունների մասին։ Ես հիշեցի, որ մենք ունենք թռչունների մասին գիրք ու խաղ։ Գրքում ինձ համար շատ անծանոթ թռչունների նկարներ կային։

Տեսանյութ 6. Սովորում եմ Հայաստանի թռչունները

Մենք պետք է ընտանեկան ալբոմի մասին տեսանյութ պատրաստեինք։ Ու կիրակի օրը հազիվ հասցրեցինք դա էլ անել։

Տեսանյութ 7. Ընտանեկան ալբոմի մասին զրուցում եմ մայրիկիս հետ

Այս շաբաթ ես շատ հետաքրքիր բաներ սովորեցի, բայց ազատ ժամանակս քիչ էր ու չհասցրեցի շատ խաղալ։