Ռոդարիական պատմություններ սովորողներից

Աղայանական-ռոդարիական օրեր ուսումնական նախագծով հորինում են Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները։

Կարդացե՛ք․․․

Կար -չկար մի տղա: Այս տղան ապրում էր խրճիթում: Այդ նույն խրճիթում նրա հետ ապրում էր նաև շունիկը: Մի անգամ նրանք որոշում են խաղալ: Շունիկը կծում է տղայի ձեռքը:

Արթուր Բարսեղյան

Կար, չկար մի աղջիկ կար: Այս աղջիկը ապրում էր գյուղում: Այդ նույն աղջկա  հետ ապրում էր նաև եղբայրը: Մի անգամ նրանք որոշում են գնալ ծաղիկ հավաքելու: Վերջում մոլորվում են:

Արեն Հարությունյան

Կար — չկար մի տղա: Այս տղան ապրում էր տանը: Այդ նույն տանը նրա հետ ապրում էր նաև իր կինը: Մի անգամ նրանք որոշում են գնալ այգի: Վերջում նրանք ուրախ ապրում են։

Գևորգ Գրիգորյան

Կար — չկար մի աղջիկ կար: Այս աղջիկը ապրում էր գյուղում: Այդ նույն գյուղում նրա հետ ապրում էր նաև մի հսկա: Մի անգամ նրանք որոշում են գնալ անտառ, գտնել մնացած հսկաներին: Վերջում երկար փնտրելուց հետո աղջիկն ու հսկան գտնում են հսկայի ընտանիքին ու ընկերներին։ Հսկան նրանց տասը տարի չէր տեսել։ Հսկան և աղջիկը շատ երջանիկ էին։

Նարե Մանուկյան

Կար -չկար մի կատու կար: Այս կատուն ապրում էր տանիքում: Այդ նույն տանիքում նրա հետ ապրում էր նաև չղջիկը: Մի անգամ նրանք որոշում են զբոսնել: Վերջում նրանք լքում են տանիքը:

Լուսինե Մովսիսյան

Կար — չկար մի տղա: Այս տղան ապրում էր անտառում: Այդ նույն անտառում նրա հետ ապրում էր նաև աղջիկը: Մի անգամ նրանք որոշում են  տուն կառուցել: Վերջում նրանք, երբ տուն էին կառուցում, այդ տղան սիրահարվեց այդ աղջկան և այդպես նրանք տունը դարձրեցին ամենամեծ տներից մեկը։ Ինչ ասես այնտեղ կար, օրինակ շատրվան: Նրանք ապրեցին երկար։

Ռաֆայել Գասպարյան

Կար  — չկար մի նապաստակ: Այս նապաստակն ապրում էր անտառում: Այդ նույն անտառում նրա հետ ապրում էր նաև կրիան: Մի անգամ նրանք որոշում են մրցել: Վերջում կրիան լացում է որովհետև նա պարտվել էր, քանի որ շատ դանդաղաշարժ էր:

Կարինա Երիցյան

Կար — չկար մի աղջիկ կար: Այս աղջիկը ապրում էր տնակում: Այդ նույն տնակում նրա հետ ապրում էր նաև տատիկը: Մի անգամ նրանք որոշում են ծեփամածիկ պատրաստեն: Տատիկը և աղջիկը խառնում են բոլոր բաղադրիչները, դնում են կրակին: Խառնում են, եփում են, հունցում են և վերջում ստանում են հիասքանչ ծեփամածիկ:

Այվազյան Վիկտորյա

Կար — չկար մի հսկա կար: Այս հսկան ապրում էր անտառում: Այդ նույն անտառում նրա հետ ապրում էր նաև թզուկը: Մի անգամ նրանք որոշում են անտառով զբոսնել: Վերջում գայլ է գալիս, ուզում է նրանց ուտել։ Հսկան նրան ծեծում է և գայլը վախեցած փախչում է:

Ռաֆայել Գասպարյան

Կար — չկար մի տղա: Այս տղան ապրում էր կախարդական գյուղում:  Այդ նույն գյուղում նրա հետ ապրում էր նաև ընկերը: Մի անգամ նրանք որոշում են զբոսնել: Վերջում հանդիպում են կախարդական ծառերի, որոնք փակում են ճանապարհը:

Հայկ Հարությունյան

Միասնության ուժը

Կար — չկար մի պապի կար։ Այդ պապիկը ապրում էր անտառի ամենախորքում։ Մի օր էս պապիկը անտառով ման է գալիս, մեկ էլ տեսնում է Վոլդեմորտին։ Վոլդեմորտը շատ չար կախարդ է լինում։ Ասում է պապիկին․ «Գնա ինձ համար մի տղա բեր, որն ունի կանաչ աչքեր, կլոր ակնոցներ և բարի սիրտ»։ Պապին գնում է քաղաք, գտնում է տղային և բերում է կախարդի մոտ, որովհետև շատ է վախեցած լինում կախարդից։ Հետո Վոլդեմորտը պապիկին սարքում է իր ծառան։ պապին ամեն կերպ ուզում է փախչել, բայց չի ստացվում։ Այդ ժամանակ նրան օգնության են հասնում անտառի հսկա ծառերը։ Նրանք կռվում են չար կախարդի դեմ, իրենց օգնում է նաև հրաշագործ փոքրիկ տղան և ի վերջո բարին հաղթում է։ Պապիկը, տղան և ամբողջ անտառը ազատվում են չար կախարդից։

Նարե Գասպարյան

Կար, չկար մի շուն: Այս շունը ապրում էր մի փոքրիկ բնում: Այդ նույն բնում նրա հետ ապրում էր նաև կատուն: Մի անգամ նրանք որոշում են որ կատուն պիտի գնա ուրիշ տանը ապրի, որովհետև տունը շատ փոքր է: Բայց որ կատուն գնում է, շունը հասկանում է, որ առանց կատվի տխուր է ։ Վերջում նրանք հաշտվում են, կատուն վերադառնում է և նրանք միշտ շարունակում են միասին ապրել:

Արեգ Սողոյան

Կար, չկար մի  նապաստակ։  Այս նապաստակը  ապրում էր անտառում: Այդ նույն  անտառում նրա հետ ապրում էր նաև նրա ընկերը։  Մի անգամ նրանք որոշում են գնալ անտառից աշխարհ տեսնելու: Վերջում երկար քայլեցին և հասան գյուղ, իսկ մարդիկ նրանց քշեցին, և նրանք վերադարձան անտառ:

Լիա Սողոմոնյան

Զուգահեռ աշխարհը

Կար — չկար մի նապաստակ կար։ Մի օր նապաստակը ուրախ ցատկոտում ու վազվզում էր անտառում ու հանկարծ մոլորվեց։ Ու հայտնվեց զուգահեռ աշխարհում և այնտեղ նա տեսավ, որ կատուները զրուցում են մկներրի հետ, գայլը ոչխարի, իսկ աղվեսը գնդլիկ բոքոնիկի։ Երկնքում ամպերը և արևը թարս էին։ Նապաստակին շատ դուր եկավ և նա որոշեց մնալ այդ երկրում։

Մարի Գասպարյան

Կար — չկար մի Լուսին: Այս Լուսինը ապրում էր երկնքում: Այդ նույն երկնքում նրա հետ ապրում էր նաև արևը: Մի անգամ նրանք որոշում են ճամփորդեն ավտոբուսով: Վերջում տեսնում են կարմիր Երկինք:

Ալեքսանդր Մանուկյան

 

Մարի Գասպարյան Զուգահեռ աշխարհ

Մարի Գասպարյան Զուգահեռ աշխարհ

Կար — չկար մի թզուկ։ Այս թզուկը ապրում էր անտառում: Այդ նույն անտառում նրա հետ ապրում էր նաև Մարիան։ Մի անգամ նրանք որոշում են միասին զբոսնել անտառում: Վերջում նրանք հոգնում են և վերադառնում տուն:

Մարիա Հարությունովա

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s