Սովորողի հաշվետվություն

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորող Նարե Գասպարյանը ամփոփում է հեռավար-առցանց ուսուցման իր շաբաթը։

Բարև ձեզ, ես Նարե Գասպարյանն եմ։ Ես սովորում եմ երկրոդ դասարանում։ Ես առավոտյան վեր եմ կենում, հագնվում եմ, լվացվում եմ, նախաճաշում եմ, առցանց ընկերներիս հետ և ուսուցիչիս հետ աշխատում եմ, տնային առաջադրանքներս եմ անում, դաշնամուրիս ուսուցչի հետ առցանց պարապում եմ, քույրիկիս և եղբայրներիս հետ եմ խաղում։ Այսօր նայել եմ «Շախմատիստ» ֆիլմը, շատ հավանեցի, ընկերներիս էլ եմ խորհուրդ տալիս նայել։ Շաբաթվա ընթացքում երաժշտական նախագիծ եմ արել «Ընտանեկան նվագախումբ» անվանմամբ։ Երեկոյան մայրիկս կամ հայրիկս հեքիաթ է ընթերցում մեզ համար և դրանից հետո ես քնում եմ։

Սովորողի հաշվետվություն

Վիկտորյա Այվազյանը ներկայացնում է իր հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփումը։

Այս շաբաթվա ընթացքում սովորեցինք ժամ, ժամանակ, 6 և 7 թվերի բազմապատկումն ու բաժանումը, սովորեցինք փակագծերով վարժություններ կատարել, գործողությունների հերթականությունը, կարդացինք հեքիաթներ Ղ. Աղայանից, Հ. Թումանյանից և Ջանի Ռոդարուց։ Հորինել ենք փոքրիկ պատմություններ։ Անգլերենից սովորել ենք բառեր՝ խաղալով տարբեր խաղեր։ Դիտել եմ տարբեր մուլտֆիլմեր ռուսերեն լեզվով։ Խաղալիքներով խաղալուց կամ մայրիկի հետ խոսելուց երբեմն խոսում եմ ռուսերեն։

Սովորողի հաշվետվություն․ ապրիլի 13-19

Արեգ Սողոյան

Ես այս շաբաթ արել եմ ընկեր Կարինեի ուղարկած առաջադրանքները։ Մայրիկիս հետ սովորել եմ անգլերեն ընկեր Հայկուհու ուղարկած նկարներով ու գրքով։ Կարդացել եմ հեքիաթներ, նայել ֆիլմեր, օրինակ նայել եմ “Սարդ մարդը” ֆիլմը։ Ես առաջ մտածում էի, որ այդ ֆիլմը ինձ դուր չի գա, որովհետև սարդերից շատ եմ զզվում, բայց շատ դուր եկավ, սարդ֊մարդը բարի տղա էր, օգնում էր բոլորին։

Տեսանյութ 1․ Հեքիաթներ. Շարունակել կարդալ

Մայրիկիս մասին

Սիլվի Մանգասարյանը Ձոն տեխնոոլգիական ստուգատեսի շրջանակում  ներկայացնում է իր մայրիկի դիմանկարը։

Մարզվենք միասին

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորող Սիլվի Մանգասարյանը խորհուրդ է տալիս մարզվել իր հետ։

Դիտեք և մարզվեք միասին։