Անսովոր պատմություն

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորող Արեգ Սողոյանի հորինել է անսովոր մի պատմություն վախկոտ մարդու մասին։

Աղայանական-ռոդարիական օրեր ուսումնական նախագիծ

Լինում է, չի լինում մի մարդ է լինում։ Այդ մարդը երբեք տնից դուրս չէր գալիս, քանի որ վախենում էր, որ դրսում իր հետ ինչ֊որ վատ բան կպատահի՝ կընկնի կամ կկորի, կամ վատ մարդկանց կհանդիպի։ Այդպես տարիներով նա մնում էր տանը, ու նրա մասին բոլորն արդեն մոռացել էին, կարծում էին, թե այդ տանը ոչ ոք չի ապրում։ Մի անգամ նրա տունը գող մտավ։ Գողը կարծում էր, թե այդ տանը ոչ ոք չի ապրում և ուզում էր թալանել տունը։ Երբ տեսավ տանտիրոջը շատ զարմացավ ու հարցրեց, թե ինչու նա երբեք տնից դուրս չի գալիս։ Տանտերն ասաց, որ վախենում է վատ մարդկանցից ու վատ բաներից։
Գողը սկսեց ծիծաղել․ «Վայ տնաշե՛ն, էդպես որ լինի ոչ ոք պիտի տնից դուրս չգա։ Համ էլ եթե դուրս չգաս ՝ լավ մարդկանց էլ չես ճանաչի ու ոչ մի լավ բան չես տեսնի»։ Հետո գողը նրան խղճաց ու ոչ մի բան չգողացավ, թողեց գնաց։

Տանտերը դրանից հետո երկար մտածեց, հասկացավ, որ գողը ճիշտ էր ասում։ Համ էլ հասկացավ, որ տանը նստած էլ վատ մարդկանցից չի կարողանա պաշտպանվել։ Նա հագնվեց, դուրս եկավ տնից, զբոսնեց փողոցում, ծանոթացավ իր հարևանների հետ, իմացավ, որ նրանք շատ լավ մարդիկ են, ընկերացավ նրանց հետ ու նրա կյանքը շատ ուրախ դարձավ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s