Սովորողի հաշվետվություն Նարե Մանուկյան

Հյուսիսային դպրոցի սովորող Նարե Մանուկյանը ներկայացնում է առցանց ուսուցման շաբաթվա իր հաշվետու ամփոփումը։

Ես կներկայացնեմ իմ շաբաթվա առօրյան։ Սովորաբար առավոտյան արթնանում եմ ժամը 08-ին, մայրիկիս ճանապարհում եմ աշխատանքի և ամեն օր նրան մաղթում լավ աշխատանքային օր։ Մայրիկի գնալուց հետո հագնում եմ շորերս, հավաքում անկողինս, լվացվում, հարդարում մազերս, նախաճաշում և պատրաստվում հեռավար դասերին։

Իմ առավոտը։

Դասերից հետո հանգստանում եմ խաղալով և տարբեր մուլտֆիլմեր, ֆիլմեր դիտելով։ Օրվա ընթացքում օգնում եմ տատիկիս տնային գործերում։ Հետո կատարում եմ տնային հանձնարարությունները։

Ազատ ժամանակ դիտում եմ Опасный Генри, Грозная семейка, Игроделы մանկական սերիալները։ Նաև դիտել եմ Լրտեսների երեխաները ֆիլմի առաջին մասը։ Կարդում եմ գրքեր, այս շաբաթ կարդացել եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից մեկը՝ Ոսկե կարասը։ Երբեմն նաև նկարում եմ կամ ներկում տարբեր պատկերներ և պատրաստվում զատիկին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s