Սովորողի հաշվետվություն․ Վիկտորյա Այվազյան

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց ուսումնական  շաբաթը։

Ձոն մայրիկիս

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները մայրիկներին են նվիրում իրենց հորինած աքրոստիկոսները։

Շնորհավորում ենք, սիրելի մայրիկներ․․․

մարիա Ասատրյան

Անուշ և գեղեցիկ մայրիկ
Լավ ու գեղեցիկ մայրիկ
Լինես առողջ ու երջանիկ
Անուշ և քաղցր մայրիկ

Արևի նման փայլուն ու գեղեցիկ,
Լույսի նման վառ ու լուսերես
Լինես միշտ մեր մոտ՝
Ապրես մեր կողքին։

Մարիա Ասատրյան

 

Մարի Գասպարյան

Անուշ, սիրուն իմ մայրիկը
Նախշուն , քնքուշ սիրունիկը
Ինձ համար ամենաթանկը։

Անուշիկ է իմ մայրիկը
Նման է նա նկարի
Ինձ համար մի ամբողջ աշխարհ։

Մարի Գասպարյան

 

Իմ մայրիկը շատ սիրում է կանաչը  գույնը և նա սիրում է սպորտով զբաղվել,
ՈՒ նա սիրում է լռությունը,
Իմ մայրիկը սիրում է ծաղիկներ և ամեն օր մեր հետ խաղում է և զբաղվում,
Ես և մայրիկս, երբ իմ եբայրը քնած է՝ կարդում ենք գրքեր և դիտում ֆիլմեր։ Շարունակել կարդալ