Տատիկն ու թոռնուհին

Աղայանական-ռոդարիական օրերը շարունակվում նե։ Այս անգամ նույնպես հեքիաթները խառնվել են։ Խառնված հեքիաթի հեղինակն՝ Կարինա Երիցյանը։

Լինում է, չի լինում մի պառավ է լինում: Նա ապրում է անտառի խորքում՝ մի տնակում՝ իր փոքրիկ թոռնուհու հետ: Մի անգամ երեկոյան, երբ տատ ու թոռ պատրաստվում են քնելու, թոռնիկն ասում է.

-Տատի՛կ ջան, տատի՛կ, ինձ համար մի հեքիաթ պատմիր:

Տատիկը պատասխանում է.

-Արդեն բավական ուշ է աղջիկս, ես էլ այսօր շատ եմ հոգնել աշխատանքից: Քնի՛ր, ես խոստանում եմ առավոտյան քեզ համար մի լավ հեքիաթ պատմել:

— Ո՛չ տատիկ , շատ եմ խնդրում, հիմա պատմիր:

Չնայած նրան, որ տատիկը շատ հոգնած էր և համարյա կիսաքնած, բայց չկարողացավ մերժել իր սիրելի թոռնուհու խնդրանքը:

-Լավ, հիմա ես կպատմեմ  «Պոչատ աղվեսը»,- ասաց պառավն ու սկսեց.
«Լինում է չի լինում մի պառավ է լինում: Մի օր նա իր կովը կթում է, գնում է փայտ բերի, որ կրակ անի՝ կաթը եփի: Այդ պահին մի այծ է գալիս ու սկսում կաթը խմել: Պառավը տեսնում է, որ այծն ամբողջ կաթը խմել է, ցաքատով տալիս է ու այծի պոչը կտրում: Այծը գնում կանգնում է մի քարի վրա և ասում .

-Տատի՛կ ջան , տատի՛կ, պոչս տուր, կցցեմ – կցմցեմ գնամ ընկերներիս հասնեմ:

Տատիկն ասում է.

-Դե գնա ինձ համար ուլունք բեր »:

Թոռնուհին լսում է հեքիաթի կեսն ու ընդհատում պառավին.

-Տատիկ, ես նոր հասկացա, որ դու իսկապես հոգնած ես և քունդ էլ տանում է: Դու ամբողջ հեքիաթը խառնեցիր իրար: Ավելի լավ է հիմա քնիր, առավոտյան ինձ համար հեքիաթ կպատմես:

Պառավը ժպտում է , համբուրում թոռնուհուն և իսկույն քնում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s