Սովորողի շաբաթվա հաշվետվություն․ մարտի 30-ից ապրիլի 3-ը

Արեգ Սողոյանը և մայրիկը կազմել են շաբաթվա հաշվետվությունը։

Հաշվետվություն Մարտի 30֊ ապրիլի 3 ուսուցողական շաբաթվա վերաբերյալ

Այս շաբաթվա ընթացքում մասնակցել ենք առցանց ուսուցման տեսակապերին, կատարել ենք ամենօրյա առաջադրանքները։

“Զատիկ” նախագծի շռջանակում այս շաբաթվա համար առաջադրված հինգ ֆլեշմոբներից կատարել ենք երեքը՝ Բնագիտություն, Մաթեմատիկա և Ընթերցանություն առարկաներից

Լրացուցիչ սովորել ենք մաթեմատիկա Քան ակադեմիայի առցանց հարթակում՝ կրկնելով եւ ամրապնդելով անցած թեմաները։ Հղումն՝ այստե՛ղ։
Ազատ ժամանակ ուսումնասիրել ենք թանգարանների առցանց ցուցադրությունները։ Առանձնացրել ենք Լեոնարդո Դա Վինչիի աշխատանքները։ Նախ ծանոթացել նրա նկարներին, “փորձել հասկանալ” նրա հանրահայտ Մոնա Լիզա նկարի առեղծվածը, այնուհետև ծանոթացել ենք նաև Դա Վինչիի գիտական գյուտերին և գծագրերին։ Մեծ հետաքրքրությամբ դիտել ենք մի քանի վավերագրական ֆիլմեր նրա՝ Դա Վինչիի կյանքի ու աշխատանքների մասին, պարզել, որ նա դեռ մանկուց փորձում էր պարզել տիեզերքի ստեղծման գաղտնիքը և հասկացել, որ ամեն ինչի հիմքում համաչափությունն է։  Պարզել ենք, որ մեծ տարիքում նա նույնիսկ մաթեմատիկական բանաձև էր գտել այդ համաչափության վերաբերյալ և օգտագործել այդ բանաձևը ոչ միայն գիտական գյուտերի, այլ նույնիսկ իր նկարների համար։ Դա Վինչիի գյուտերի և նրա կյանքի մասին պատմող ֆիլմերի հղումները ստորեւ․

 

Դա Վինչիի հետ ծանոթությունից իր տպավորությունների մասին պատմում է Արեգը։

Այս շաբաթ ծանոթացել ենք նաև հունական առասպելներին և դիտել Ոդիսևս ֆիլմը, (հղումը ՝ https://ok.ru/video/89813027480), ֆիլմի մասին Արեգի տպավորոթյունները տեսանյութում՝

Ընտանիքով դիտել ենք նաև “Փոթորիկ տղան” ֆիլմը ձկնկուլների և մի փոքրիկ տղայի ընկերության, նաև այդ կենդանիներին պաշտպանող օրենքի մասին։

Հղումը՝ http://baskino.me/films/dramy/20410-shtormovoy-malchik.html

Ֆիլմի մասին “համառոտ” պատմում է Արեգը․

 

Ազատ ժամանակ ընտանիքով խաղացել ենք տարբեր խաղեր՝ օրինակ պանտոմիմա և բառախաղ։ Պատմում է Արեգը․

Շաբաթվա ընթացքում Արեգի նախաձեռնությամբ սկսել ենք “Ինչով եմ զբաղվում տանը” տեսաշար նկարահանել, որտեղ նա պատմում է իր ամենօրյա զբաղմունքների, խաղերի մասին։ Տեսաշարը Արեգը պատրաստում է մեծ ոգևորությամբ ու այն օգնում է բարելավել մտքերը շարադրելու, սահուն խոսելու հմտությունը, նաև երևակայական կապ ստեղծել ընկերների և ուսուցիչների հետ, որոնց շատ կարոտում է ))

Այնպես որ,  այս տեսաշարը կլինի շարունակական․

 

Չենք մոռացել նաև ամենօրյա զբոսանքների մասին, հասցրել ենք հիանալ գարնանային եղանակով, ծաղկած ծառերով, վարել հեծանիվ։

Հասցրել ենք նույնիսկ քույրիկի հետ պաղպաղակ պատրաստել սովորել ))

Տեսանյութից բացի ներկայացնում ենք նաև բաղադրատոմսը․

Սերուցքը (500 մլ) հարել, ավելացնել խտացրած կաթ (1 տուփ), մանրացված թխվածքաբլիթ (ցանկալի է կակաոյով), լավ խառնել և դնել սառցարան 5-6 ժամով։

Բարի ախորժակ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s