Սովորողի հաշվետվություն․ մարտի 30-ից ապրիլի 3-ը/Ռաֆայել Գասպարյան

Ես հիմա ձեզ կներկայացնեմ, թե ինչ եմ արել այս շաբաթվա ընթացքում։ Մենք աշխատել ենք այս  Teams ծրագրով։ Մենք այդ ծրագրով ռուսերեն ենք արել,  անգլերեն ենք արել , մաթեմատիկա ենք արել, մայրենի ենք արել,  ու ես մոռացա ձեզ ասեմ, թե ոնց եմ սկսում իմ օրը։ Ես իմ օրը այսպես եմ սկսում․  Ես  վեր եմ կենում, լվացվում եմ և նախաճաշում։

Քանի որ, շուտով զատկի տոնն է՝  ես ածիկ եմ ցանել տարբեր ամանների մեջ։   Մայրիկիս հետ գիտափորձեր եմ արել, որը շատ հետաքրքիր էր։

Ես ընտանիքիս հետ զատկական երգեր եմ սովորել։ 

Քանի որ չեմ կարող  գնալ կարատեյի և հարվածային գործիքների դասի ես կարատեն պարապում եմ տանը, որ չժանգոտեմ, իսկ հարվածայինս պարապում եմ առցանց և պարապում եմ տանը իմ մայրիկի հետ։

Ռուսերենից գրում եմ բառեր, գրում եմ արտագրություններ, որ լավ հիշեմ, անգլերենից խաղում եմ խաղեր անգլերեն լեզվով, հայերենը վերհիշելու համար կարդում եմ գրքեր մոլորակի, աշխարհի մասին։

Ես ազատ ժամանակ չեմ ունենում, որովեհտև ամբողջ օրը դասերով եմ։

Ես խաղացել եմ անգլերենի խաղեր, իմ հեռախոսով խաղացել եմ մաթեմատիկական խաղեր։

Ես կառաջարկեմ խաղալ /մայրենի լոտո/ խաղը, որտեղից սովորում ես մայրացամաքների, հայտնի մարդկանց, գրողների մասին և կառաջարկեմ այնպիսի խաղ, որով դու սովորում ես անգլերեն։ Խաղը կոչվում է Brain box, որտեղից սովորում ես նոր բառեր, կարող եք խաղալ ընտանիքի հետ։

Համացանցից կարդում եմ

https://hy.wikisource.org/wiki/%D5%87%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6_%D5%B8%D6%82_%D4%BF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6

https://news.am/arm/ այստեղից կարդում եմ լուրեր կորոնավիրուսի մասին, որ իմանամ նաև ուրիշ հետաքրքիր բաներ այդ վիրուսի մասին ու իմանում եմ աշխարհում ինչ է լինում։

Կարդում եմ․
Տիեզերքի գաղտնիքները / Վահագն Աբրահամյան/
Գիտելիքների աշխարհում․ մատենաշար / Լյուդմիլա Սոկոլովա/
Ռեժիսորներ, կինոդերասաններ, օլիմպիականներ/ Վլադիմիր Հակոբյան/
1000 էվոլյուցիա
Հանելուկներ

Իմ դիտած ֆիլմերը․

 

Նայում եմ փորձեր, որ անում են լուցկիներով, նայում եմ լեգոների մասին նյութեր։

Հայրիկիս հետ նայում եմ շատ հետաքրքիր հաղորդում, թե հանքերից ոնց են գտնում ոսկիներ, հետո էլ մշակում են ու փող աշխատում / national geographic/ :

Նայել եմ <Մի վախեցիր> ֆիլմը էլի հայրիկիս հետ, նաև մուլտֆիլմեր  եմ նայել։

Շատ ենք խոսում իրար հետ, թե ինչպես են ռոբոտներ պատրաստում։

Բակում հավաքում եմ խաղալիքներս, խոտերն եմ քաղում, ճյուղերն եմ կտրում չորացած, չորացած տերևներն եմ հավաքում ու վառում, նկուղն եմ հավաքում ու դասավում եմ գործիքները։

Ես կառաջարկեմ, որ միշտ ուրախ լինեք, միշտ գրքեր կարդաք։ Իսկ առցանց դասերին կուզեմ ավելացնեն մաթեմատիկայի ավելի դժվար վարժություններ ու ավելի շատ տնայիններ ունենանք։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s