Սովորողի հաշվետվություն․ Տիգրան Մնացականյան

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորող Տիգրան Մնացականյանը նկարաշարի տեսքով ներկայացնում է իր շաբաթվա հաշվետվությունը։

Մարտի 30 -ից ապրիլի 3 -ը ուսումնական շաբաթվա աշխատանքների ամփոփում

Սովորողների հաշվետվությունը․

Արեգ Սողոյան
Մարի Գասպարյան
Ալեքսանդր Մանուկյան
Ռաֆայել Գասպարյան
Տիգրան Մնացականյան
Կառլեն Հովհաննիսյան
Լիա Սողոմոնյան

Իրականացված ուսումնական նախագիծն ու ուղղությունները․ Շարունակել կարդալ

Հորինում են սովորողները․ Աղայանական-ռոդարիական օրեր

Աղայանական — ռոդարիական օրերի շրջանակում հորինում են սովորողները։ Նախ ընթերցեցին Շփոթ պապը հեքիաթը և հետո փորձեցին նման հեքիաթներ հորինել։

Երազող գյուղացին — Նարե Գասպարյան

Շփոթ պատմություն — Մարի Գասպարյան

Շփոթ պատմություն— Գևորգ Գրիգորյան

Սկյուռիկը — Տիգրան Մնացականյան Շարունակել կարդալ

Շաբաթվա ամփոփում․ Գևորգ Գրիգորյան

Ես առավոտյան արթնանում եմ, լվացվում և նախաճաշում։

Հետո ես microsoft team-ով միանում եմ և դասեր անում։

Իմ մայրիկը ինձ համար կազմել է այս դասացուցակը, որին ես փորձում եմ հետևել։ Շարունակել կարդալ

ԱՐԵՎ

Ղազարոս Աղայան

Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթըթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։

Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
Էլ չըթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։