Նամակ թագավորին

Թումանյանական օրեր ուսումնական նախագծով  ընթերցում են «Ոսկու կարասը հեքիաթը» հեքիաթը ևկարասի անունից նամակ  գրում թագավորին։

Կարդացե՛ք՝

Թագավորն ապրած կենա, բարով ես եկել, բայց դու եկել ես խեղճ հողագործի քրտինքով աշխատանքը տանելու։ Ես հայտնվել եմ, որպեսզի օգնեմ այս արդար ու ազնիվ հողագործներին իրենց կյանքը լավացնելու, իսկ դու առանց ինձ էլ հարուստ ես։ Դե հիմա գնա ու բավարարվիր քո ունեցածով, իսկ այս ոսկին թող օգտագործեն խեղճ հողագործները, թե չէ օձերը հիմա դուրս կթափվեն իմ միջից ու կխայթեն քեզ։

Իմաստուն երիտասարդը

Ժուկով ժամանակով մի թագավոր էր ապրում: Նա շատ չար էր ու ագահ: Իր թագավորության բոլոր մարդիկ օր ու գիշեր աշխատում էին ու իրենց աշխատածը տալիս թագավորին: Այդ թագավորությունում ապրում էր նաև մի խելացի երիտասարդ, ով միշտ մտածում էր,  թե ինչպես օգնի իր ժողովրդին ու ազատի այդ չար թագավորից: Մի առավոտ էլ, երբ երիտասարդը մտածում էր, թե ինչ պիտի տանի թագավորին, իր տան անկյունում նկատեց մի գեղեցիկ օձ: Նա վերցրեց օձին, դրեց մի սիրուն կարասի մեջ ու տարավ թագավորին: Թագավորը հենց տեսավ կարասը վրա տվեց, իսկ օձը դուրս եկավ ու խայթեց չար թագավորին: Թագավորը դարձավ ճանճ ու սկսեց տզզալով պտտվել օդում: Իսկ օձը պարզվեց կախարդված աղջիկ էր, որ իր վրայից գցեց օձի կաշին ու բոլորի առաջ կանգնեց իսկական գեղեցկուհի:

Բոլոր մարդիկ շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին չար թագավորից ու խնդրեցին իմաստուն երիտասարդին կառավարել իրենց երկիրը: Երիտասարդն էլ պսակվեց գեղեցկուհու հետ ու միասին օգնեցին բոլոր մարդկանց, որ լավ ապրեն:

Մարի Գասպարյան

Բարև, ագահ թագավոր: Դու չար ես : Ես քեզ ոսկի չեմ տա, մենակ օձեր:

Ալեքսանդր Մանուկյան

Բարև թագավոր,  իմ մեջ շատ ոսկի կա,  բայց դու տեսնում ես օձ,  որովհետև քո մեջ ինչ — որ չարություն կա։

Հայկ Հարությունյան

Բարև թագավոր ջան, քեզ գրում է Կարասը։ Ես ուզում եմ որ մենք ընկերանանք։

Մանուկյան Նարե

Լինում է, չի լինում մի աղքատ հողագործ է լինում։ Ունենում է իմաստուն կին, երեք որդի, երկու դուստր։ Ամեն տարի գարնանը նրանք միասին վար ու ցանք էին անում ու երազում ոսկու կարաս գտնելու մասին։ Էս մասին։ Էս մասին իմանում է թագավորը ով շատ արդար թագավոր է լինում։ Թագավորը իր սպասավորներին հրամայում է հողագործի այգում ոսկով լի կարաս թաքցնել, քանի որ հողագործը շատ ազնիվ ու բարի մարդ էր։ Գյուղացին ընտանիքի հետ գտնում է կարասը և ուրախանում, աշխարհով մեկ լինում։

Գասպարյան Նարե

Շատ տարիներ առաջ մի հողակտոր կար, որ պատկանում էր խեղճ ու կրակ գյուղացու: Նրանք օր
ու գիշեր աշխատում էին, վար ու ցանք անում, իրենց տունը պահում: Սակայն կար մի  թագավոր, որն  անկուշտ, ագահի պես ուզում էր տիրանալ ողջ ունեցվածքին: Օրերից  մի օր հողում  աշխատող գյուղացին մի օր վար անելիս պատասհաբար բահով կպնում է իմ կարասին՝ ոսկով լիքը:  Կարասը  հանոլուց հետո  սկսվում է կռիվ: Արդար գյուղացին չտիրանալու, իսկ թագավորը՝ ընդակառակը, ամենինչին տիրանալու համար: Հիմա խոսքսս ձեզ եմ ուղղում.
_ Թագավորն ապրած կենա, ես ուզում եմ, որ իմ հարստտությունը հասնի այդ գյուղացուն, էդպես արդար կլինի: Համ քո խիղճը հանգիստ կլինի ու մաքուր, համ էլ գյուցացին կապրի մի քիչ ապահով:  Արդար դատիր  ու ամեն ինչ ճիշտ կլինի:
Ալեքս Նիկողոսյան

 

Բարև ագահ թագավոր: Այդ ոսկին քոնը չէ այլ պատկանւմ է հողագործներին: Նրանք վաստակել են այդ ոսկին իրենց ազնիվ աշխատանքով:

Լուսինե Մովսիսյան

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s