Հեռավար/առցանց ուսումնական շաբաթվա աշխատակարգ․ ապրիլի 6 -ապրիլի 10-ը

ՀՐԱՄԱՆ
27․03.2020թ.

Նկատի ունենալով հանրապետությունում հակահամաճարակային անվտանգությունը, 2020թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքների դադարեցումը, ՀՀ կառավարության 01.02.2007թ. N 201-Ն որոշումը (հավելված 5, կետ 10 «Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով uովորողների, uաների ուuումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաuտատությունների դաuավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ»)՝

  1. 2020թ. մարտի 30-ից կրթահամալիրի 2-5 տարեկանների խմբերի, 5-6 տարեկանների ուսուցման խմբերի գործունեությունը, 1-12-րդ դասարաններում, քոլեջում ուսումնական պարապմունքները կազմակերպել որպես հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց.
  2. կրթահամալիրի դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի ղեկավարներին՝

Մարտի 30-ից առցանց-ընտանեկան դպրոցի կազմակերպման հիմքում սովորողի և ուսուցչի անհատական պլաններն են՝ հրապարակված, հասանելի.

1-3-րդ դասարանցու անհատական պլանը կազմում է ընտանիքը՝ ունենալով «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցիչների խորհրդատվությունը։

Ամբողջական հրամանն՝ այստեղ:

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանում  իրականացվող տեսակապերով դասընթացների ժամանակացույց․

Երկուշաբթի
12։00 — 13։00 — առաջին խումբ
13։30 — 14։30 — երկրորդ խումբ
Երեքշաբթի
11։00 — 13։00  — մայրենի
13։00 — 14։00  — ռուսերեն
Չորեքշաբթի
11։00 — 12։00  — մաթեմատիկա / առաջին խումբ
12։00 — 12։30  — անգլերեն
13։00 — 14։00  — մաթեմատիկա / երկրորդ խումբ
14։30 — 15։30  — ընտրությամբ գործունեություն/բանավոր մաթեմատիկա/

Հինգշաբթի
10։30 — 11։30 — մայրենի /առաջին խումբ

11։30 — 12։30 — մայրենի / երկրորդ  խումբ

12։30 — 13։00 — երգ, երաժշտական գործունեություն

Ուրբաթ
11։00 — 12։00 — մաթեմատիկա / առաջին խումբ
12։30 — 13։30 — մաթեմատիկա / երկրորդ խումբ
Շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծերն ու ուսումնական գործունեությունների ուղղություններն են․
Մարտի 30-ից ապրիլի 3-ն իրականացվող աշխատանքները․
Մխիթար Սեբաստացի կրթհամալիրի դասվարական հավաքանին առաջարկում է մասնակցել նման առարկայական ֆլեշմոբի։ Առաջադրանքները պատճենիր և տեղադրի՛ր Word խմբագրական ծրագրի վրա։ Կատարի՛ր և պահպանի՛ր ֆայլը։ Ֆայլն ուղարկի՛ր ուսուցչիդ։
  • Տեխնոլոգիա(Առաջադրանքը կազմեց՝ ԱՐմինե Մովսիսյանը) — առաջադրանքն՝ այստե՛ղ։
  • Մեդիագրագիտություն(առաջադրանքը կազմեց՝ Դիաննա Գևորգյանը) — առաջադրանքն՝ այստե՛ղ։
  • Մաթեմատիկա (Առաջադրանքները կազմեցին՝ Մերի Գրիգորյանը և Տաթև Թամազյանը)- առաջադրանքն՝ այստե՛ղ։
  • Ընթերցանություն(առաջադրանքները կազմեցին Արմինե Գյոնջյանը և Լուսինե Պետրոսյանը) — առաջադրանքն՝ այստե՛ղ։
  • Բնագիտություն(Առաջադրանքը կազմեցին՝ Լենա Վարդանյանը և Կարինե Խառատյանը) — առաջադրանքն՝ այստե՛ղ։

Մայրենի և լեզվագործուենություն
Ընթերցանություն
Ռոդարիական-աղայանաական օրեր ուսումնական նախագծի շրջանում կարդում ենք Ռոդարի և Աղայան։
Ընթերցանության նյութեր․

 

Մաթեմատիկական գործունեություն
Թեման — Բազմապատկման և բաժանման գործողությունները․ 5 և 6-ի բազմապատկումն ու բաժանումը։ Գործողությունների կատարման կարգը։  Փակագծերով արտահայտություններ։ Բանավոր համրանք՝ առաջ և ետ։

Իրականացման ընթացքը՝ ֆայլերի և առաջադրանքների տեսքով։ Առցանց հարթակներում տեղադրված խաղ-առաջադրանքների տեսքով։

Երգ-երաժշտական գործունեություն

Զատկական երգերի ֆլեշմոբ

Բնագիտական և տեխնոլոգիական գործունեություն
Թեման՝ Զատկի ծես և մայրիկատոն։

Իրականացման ընթացքը․
Փորձեր ձվիկների օգնությամբ։ Ձուն դատարկել տարբեր եղանակներով՝ բարակ անցքի, կոտրելու  օգնությամբ։ Աճած ածիկի ընթացքին հետևում և գրանցում ածիկի օրագրում։

Անսովոր նկարների ցուցահանդեսի ստեղծում: Մայրիկների, ուսուցիչների դիմանկարների ստեղծում գույներով, մատիտներով և գուաշներով, Paint նկարչական ծրագրով նկարների փոխակերպում այլ նկարի։

Ձվի, զատիկի/միջատի/,  ցորենի,  հատիկների, չամիչի, սոխի ․․․․ մասին հետաքրքիր տեղեկությունների  հավաքում, բնագիտական փորձերի կատարում։

Ներկել ձվիկները, զարդարել զատկածառը:

Մարզական գործունեություն
Ամենօրյա մարզական խաղեր և վարժություններ տանը և բակում։ Ես եմ մարզիչը, փոքրիկ ֆիլմ-ուղեցույց ընկերներիս համար։ Առաջարկում է ընկեր Անուշը։ Աշխատանքներն՝ այստե՛ղ։

Օտար լեզուներ․
Ռուսերեն
Անգլերեն

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s