ՍԿՅՈՒՌԻԿԸ

Աղայանական — ռոդարիական օրերի շրջանակում 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են խառնված հեքիաթներ։

Այս անգամ ներկայացնում է Տիգրան Մնացականյանը։

Լինում է, չի լինում մի տատ ու պապ է լինում։ Նրանք ապրում են մի Խուլ անտառում։ Գալիս է մի օր ու տատն ու պապը ուտելիք չունեին։
Տատը պապին ասաց.
-Ա՜յ մարդ, արի գնա անտառ, որս անելու, թե չէ սովից կմեռնենք:
Պապը թեք – թեք նայեց տատին և ասաց.
— Ախր ինձնից ի՞նչ  որսորդ, ծեր եմ, ծեր, վախենում եմ դատարկ գնամ,  դատարկ՝ գամ:
— Մեր բախտը մեզ հետ է. – ասաց տատը։
Պապը հագավ իր մուշտակը ու դուրս եկավ տնից: Գնաց-գնաց, շատ՝ թե քիչ,  հանդիպեց մի մեծ կաղնու: Նստեց, որ մի քիչ շունչ քաշի։ Մեկ էլ ծառի վերին ճյուղից մի սկյուռ ընկավ պապի սառաց գոքին: Խեղճ ծերուկի լեղին պատեց, ձեռքը վերցրեց տեսավ սկյուռ է:
— Վա՜յ,  խեղճ սկյուռիկ, սառել ես, արի՛ քեզ տուն տանեմ, տաքացնեմ:
Եվ ծերուկը արագ- արագ տուն գնաց: Տատը տեսավ պապի որսը՝ ուրախացավ ու ասաց․
— Էս ի՞նչ լավ է, էլի բան է:
Պապը թեք – թեք նայեց տատուն ու ասաց.
— Մեղք  է, մեր պես սոված ու սառած է, չենք ուտելու:
Սկյուռին դրին կրակի մոտ, մի քիչ անցավ՝ կենդանացավ, տեսավ տխուր տատուն ու պապուն և որոշեց իրենց բարության դիմաց շնորհակալ լինել:
— Ա՜յ տատ ու պապ, ես մի սկյուռ եմ, փոքրիկ – մոքրիկ ու  ճլպտան, բայց իմ բնում ոսկի ունեմ, ինձ պետք չի, ձեզ կտամ. – ասաց սկյուռը։
Տատն ու պապը ուրախացան: Պապը կրկին հագավ քուրքը և գնաց մոտակա գյուղ ուտելիք առնելու: Այս անգամ նա դատարկ ետ չէր գա․․․

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s