Շփոթ պատմություն

Աղայանական — ռոդարիական օրերի շրջանակում 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են խառնված հեքիաթներ։

Այս անգամ ներկայացնում է Ռաֆայել Գասպարյանը։

Կար-չկար մի աղջիկ։ Նա լավ չէր տեսնում։Նա ոնց որ շփոթ աղջիկը լիներ։ Նրա փոքր քույրը ուզում էր, որ հեքիաթ կարդար և նա կարդաց երեք խոզուկները։ Աղջիկը ասեց․
— Կար- չկար մի չորս խոզուկ կար։
Մեծ քույրն ասում է․
— Ոչ քույրիկ, այստեղ գրված է, ոչ թե չորս խոզուկները, այլ երեք խոզուկները։

Նրա մեծ քույրը շարունակում է կարդալ։ Ասում է չորս խոզուկները իրար հետ կռվում էին, ասում է մեծ քույրը։
— Քույրիկ, դու նորից շփոթեցիր, ես քեզ մի անգամ էլ եմ ասում, ոչ թե չորս խոզուկները, այլ երեք , և ոչ թե այստեղ գրված է երեք խոզուկները իրար հետ կռվում են, այլ գրված է նրանք իրար հետ խաղում են և դրված է վերջակետ։
Մի օր Նինին ու Նունուն իրար հետ հանգիստ խաղում էին, Նունուն որոշեց ծղոտից տուն սարքել, իսկ Նինին ու Նենեն ասում էին․
— Ինչո՞ւ ես տանջվում, որ ծղոտից տուն սարքես,  արի մեզ հետ խաղա։
Նունուն ասում է․
— Ոչ, շուտով ձմեռ է գալու։
Նրանք ուշադրություն չէին դարձնում և խաղում էին։ Նրա փոքրիկ քույրիկը նրան կանգնեցրեց և ասեց․
— Ոչ,  քույրիկ,  դու այստեղ շատ սխալներ ունես։ Ես հիմա կասեմ քո սխալները և ես կուզեմ, որ դու այլևս այսպիսի սխալներ չանես։ Ես շատ չերկարացնեմ իմ խոսելը և ասեմ քո սխալները։ Առաջինը․
— Նիֆնիֆին շփոթեցիր Նունուի հետ։
Երկրորդը․
— Նաֆնաֆին շփոթել էիր Նինիեի հետ։
Երորդն էլ․
—  Նուֆնուֆին շփոթել ես Նանայի հետ։
Ես ուզում եմ, որ այսպիսով հեքիաթն ավարտես, որովհետև շատ սխալներ ես անում։ Ես քեզ խորհուրդ կտամ, որ ակնոց դնես, բժշկական ակնոց, իսկ որտեղ են վաճառում այդ ակնոցներից՝ այդ ակնոցները վաճառում են բժշկական խանութում։ Ես կուզեմ մյուս անգամ ուրիշ հեքիաթ կարդաս, այսօր նրա համար չեմ ուզում, որ կարդաս, որովհետև դու ակնոց չես դրել։ Ես խորհուրդ կտամ, որ ակնոց դնես ու շատ գրքեր կարդաս, որ չշփոթես հեքիաթները։
Այսպիսով հեքիաթն ավարտվեց․․․

խոզուկՌաֆայել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s