Շփոթ-աղջիկը

Աղայանական — ռոդարիական օրերի շրջանակում 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են խառնված հեքիաթներ։

Այս անգամ ներկայացնում է Արեն Հարությունյանը։

Կար-չկար մի աղջիկ կար: Նրա անունը Միշինկա էր:
_ Չէ՜, Մաշինկա…
_ Հա՛, ճիշտ որ, Մաշինկա:
Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում.
_ Մաշինակ…
_ Դե չէ՛, թոռնիկս Մաշինկա:
_Վա՜յ, հա, Մաշինկա…
Գնա, խնդրում եմ, հորաքրոջդ տուն և ասա, որ ինձ համար մի վզնոց կարի։
_ Չէ՛, գնա սունկ հավաքելու:
_ Դե լավ:
Աղջիկը գնում է, գնում և հասնում է իր ընկերուհիների մոտ:
_ Է՜… թոռնիկ, դու ամեն ինչ խառնեցիր: Նա գնում է սունկ հավաքելու:
_ Ճիշտ ես ասում, պապիկ: Աղջիկը գնում է սունկ հավաքելու:
Այսպես, ուրեմն, ընկերուհիները գալիս են և հարցնում վեց անգամ ութն ի՞նչ կանի:

_Ո՛չ, թոռնիկ, ընկերուհիները նույնպես սկսեցին սունկ հավաքել.
_ Դու ճիշտ ես, պապիկ:
Եվ այսպես մի մարդ է դուրս գալիս և ասում։
_ Նստի՛ր հինգ համարի տրամվայը և գնա մինչև Ազատության հրապարակը: Երբ դուրս կգաս հրապարակ, թեքվի՛ր ձախ և դուրս կգաս ուղիղ չորսաստիճանոց սանդուղքի մոտ: Այնտեղ գետնին ընկած է մի դրամ: Աստիճաններին ձեռք մի՛ տուր, իսկ դրամը վերցրո՛ւ և արևածաղիկ գնի՛ր:
_ Թոռնիկ, դու հեքիաթ պատմել չգիտես, ամեն ինչ խառնեցիր իրար, շփոթեցիր: Դու իսկական Շփոթ-աղջիկ ես:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s