Ածիկացան․Արեգ Սողոյան

Զատիկից առաջ ցանվում է ածիկը, որի ծիլերը կանաչում և խորհրդանշում են գարնան զարթոնքը։

Հյուսիսային դպրոցի 2-1 դասրանի սովորողները ներկաայցնում են ածիկացանը։ Այս անգամ ներկայացնում ՝ Արեգ Սողոյանը

Ապրիլ ամսվա ուսումնական օրացույց

Մարտի 6-ապրիլի 10՝
«Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես
հասարակագիտական նախագծերի ստուգատես

 

Հեռավար/առցանց ուսումնական շաբաթվա աշխատակարգ․ մարտի 30 — ապրիլի 10-ը

ՀՐԱՄԱՆ
27․03.2020թ.

Նկատի ունենալով հանրապետությունում հակահամաճարակային անվտանգությունը, 2020թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքների դադարեցումը, ՀՀ կառավարության 01.02.2007թ. N 201-Ն որոշումը (հավելված 5, կետ 10 «Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով uովորողների, uաների ուuումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաuտատությունների դաuավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ»)՝

  1. 2020թ. մարտի 30-ից կրթահամալիրի 2-5 տարեկանների խմբերի, 5-6 տարեկանների ուսուցման խմբերի գործունեությունը, 1-12-րդ դասարաններում, քոլեջում ուսումնական պարապմունքները կազմակերպել որպես հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց.
  2. կրթահամալիրի դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի ղեկավարներին՝

Մարտի 30-ից առցանց-ընտանեկան դպրոցի կազմակերպման հիմքում սովորողի և ուսուցչի անհատական պլաններն են՝ հրապարակված, հասանելի.

1-3-րդ դասարանցու անհատական պլանը կազմում է ընտանիքը՝ ունենալով «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցիչների խորհրդատվությունը։

Ամբողջական հրամանն՝ այստեղ:

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանում  իրականացվող տեսակապերով դասընթացների ժամանակացույց․

Երկուշաբթի
12։00 — 13։00 — մաթեմատիկա / առաջին խումբ
13։30 — 14։30 — մաթեմատիկա /  երկրորդ խումբ
Երեքշաբթի
11։00 — 13։00  — մայրենի
13։00 — 14։00 — ռուսերեն
Չորեքշաբթի
12։00 — 12։30  — անգլերեն
14։00 — 15։00  — մաթեմատիկա / առաջին խումբ
15։00 — 16։00  — մաթեմատիկա / երկրորդ խումբ
Հինգշաբթի
11։30 — 12։30 — մայրենի /առաջին խումբ
12։30 — 13։00 — երգ, երաժշտական գործունեություն
13։30 — 14։30 — մայրենի / երկրորդ  խումբ
Ուրբաթ
11։00 — 12։00 — մաթեմատիկա / առաջին խումբ
12։30 — 13։30 — մաթեմատիկա / երկրորդ խումբ

Շարունակել կարդալ

Բնագիտական փորձերը որպես ընտանեկան նախագիծ

Բնագիտական փորձ․ Ծովի ջուրը

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորող Ռաֆայել Գասպարյանը կատարում է բնագիտական փորձ ներկի, ջրի և բուսական յուղի օգնությամբ։

Դե ինչ, եթե հոգնել եք տանը մեկուսանալուց և ոզում եք վայելել ծովի ալիքները, ուրեմն պետք է հետևել Ռաֆայելի ալիքին։

Ռաֆայել Գասպարյան, Ծովի ալիքները