Ուսումնական գարուն․ առցանց աշխատանքներ մարտի 23-27-ը

«Ուսումնական գարուն» ուսումնական  նախագիծ

Ժամանակահատվածը — Մարտի 23-ից մարտի 27-ը

Ուսումնական գարուն նախագծի շրջանակում սովորողները տանից աշխատում են հեռավար, առցանց և  ուսումնական տեսանյութերը, ձայնագրությունները էլ․ հասցեների  օգնությամբ ներկայացնում որպես ուսումնական նախագծով կատարված աշխատանքներ:

Աշխատանքները նախատեսված է Հյուսիսային դպրոցի 2-1  դասարանի սովորողների համար:
Կարող են միանալ նաև այլ ցանկացողներ մյուս դպրոցներից:

Նպատակը
Առցանց հարթակներով ուսումնական աշխատանքներ իրականացնելու օգնությամբ մեդիահմտությունների յուրացում, զարգացում:
Շրջակա միջավայրի դիտարկման, ընթերցողական տարբեր աշխատանքների  օգնությամբ բանավոր և գրավոր խոսքի զարգացում, նոր գիտելիքների ձեռք բերում, յուրացում։ Բնագիտական փորձերի օգնությամբ հետազոտական, բնագիտական հմտությունների յուրացում և զարգացում։ Տարբեր մաթեմատիկական, կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկական, վերլուծողական մտածողության զարգացում։

Նախագծի ընթացքը

Ես և շրջակա աշխարհը

Պատմի՛ր գարնանը տեղի ունեցող փոփոխությունների  մասին․
Քո տան պատշգամբից, պատուհանից, բակից դիտարկի՛ր դրսում գտնվող բույսերի, թփերի, ծաղիկների, ծառերի հետ տեղի ունեցող փոփոխությունները։ Դիտարկի՛ր նաև օրվա եղանակային փոփոխությունները։  Լուսանկարների, տեսագրությունների և պատումների օգնությամբ աշխատանքդ ուղարկի՛ր k.kharatyan@mskh.am էլ․ հասցեին։
Ընթերցասերի անկյուն

Ընտրի՛ր որևէ գիրք, հեքիաթ կամ էլ պատմություն։ Կարդա՛ այն և պատմի՛ր կարդացածիդ մասին։ Փոքրիկ տեսաֆիլմ պատրաստի՛ր քո կարդացածի մասին և ներկայացրո՛ւ, թե ինչո՞ւ հենց դա պետք է կարդան, ինչո՞վ է այն առանձնանում մյուսներից։

Բնագիտական և տեխնոլոգիական գործունեություն

Բնագիտական և կառուցողական փորձեր, խաղեր իրականացրո՛ւ  մեծահասակների օգնությամբ։Կարող ես օգտվել այս օրինակներից․

Օրինակ 1
Օրինակ 2
Օրինակ 3
Օրինակ 4
Օրինակ 5
Շատ ավելի օրինակներ` այստե’ղ:

Առցանց ճամփորդություն կատարի՛ր աշխարհի թանգարաններով։ Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած թանգարանը, նրանում առկա հավաքածուները։

Թանգարանների ներկայացրած հավաքածուներն՝ այստե՛ղ։

Առցանց թատերական ներկայացումներ դիտի՛ր այս էջերի օգնությամբ․

Մաթեմատիկական գործունեություն

Մաթեմատիկական առցանց խաղեր խաղա․
Խաղերն ` այստե’ղ:
Խաղ 1
Խաղ 2
Խաղ 3
Խաղ 4
Խաղ 5
Խաղ 6
Խաղ 7
Խաղ 8
Խաղ 9

Ուշադրությունը և հիշողությունը զարգացնող խաղեր:

Ընտրել և հավաքել փազլները:

Արդյունքներն ու ամփոփումն՝ այստե՛ղ։