Առցանց ուսուցման հերթական շաբաթվա ամփոփում․ մարտի 16-20-ը

Հաջողությունը ծնվում է փորձից։ Աննը Ֆրանկ

Ես ոչ մի տաղանդ չունեմ, այլ ունեմ բուռն հետաքրքրություն։ Հետևաբար վերանում է անև ժառանգականության հարցը։ Ալբերտ Էյնշտեյն։

Մարտի 16 -20 -ը իրականացվող հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ընթացքում սովորողն ամեն օր իր էլեկտրոնային հասցեին ստանալով առաջադրանքների փաթեթը, կատարում և ուղարկում էր դասավանդող ուսուցչին, դասվարին: Ամենօրյա արդյունքները հրապարակվում էին դասարանական բլոգում։

Նախապես հայտարարված ուսումնական գործունեության մեկշաբաթյա դադարեցումն ավելի երկարացվեց, քանի որ ամբողջ հանրապետությունով մեկ հայտարարվեց արտակարգ դրություն, որն էլ նշանակում էր, որ պետք է գտնել առցանց ուսուցման տարբեր և ավելի արդյունավետ հարթակներ, որտեղ սովորողը՝ երեխան, չի լինի տուժողի դերում, քանի որ հենց նա է զրկվում սովորելու, այն է՝ կրթություն ստանալու իր իրավունքից։

Հեռավար-առցանց ուսուցման փորձ արդեն իսկ ունեինք, քանի որ ուսումնական արձակուրդները մեզ մոտ հենց այդ օրինակով են անցկացվում։ Իսկ մարտի 2-6-ն ընկած ժամանակահատվածում արդեն  աշխատել էինք առցանց ուսուցման փաթեթներով։

Մարտի 2-6 -ի ամփոփումն՝ այստե՛ղ։

Հեռավար ուսուցմանն անցնելու համար որպես 2-րդ դասարանի դասվար դասարանական բլոգում հրապարակեցի մարտի 16 -20 -ի ուսումնական շաբաթվա ընթացքում իրականացվող աշխատակարգը, առանձնացրեցի այդ շաբաթվա նախագծերն ու աշխատանքների ուղղությունները (իհարկե, օգտվելով կրթահամալիրյան օրացույցից, որի միջոցով էլ կազմվում են ուսումնական նախագծերը)․

Որպես նոր հարթակ առցանց ուսուցման կազմակերպման համար՝ այս անգամ փորձարկեցինք Zoom.us և Microssoft Teams հարթակները, որոնք ունեին աշխատանքներն իրականացնելու շատ պարզ քայլերի շարք, իսկ ահա վերջինից օգտվելն ավելի մատչելի է սովորողի համար, քանի որ օգտագործելու է իր իսկ էլեկտրոնային հասցեն։

Փորձեմ ներկայացնել Zoom.us հարթակում իրականացվող ուսուցման առավելություններն ու թերությունները։

Սկսենք այնտեղից, որ երբ սովորողներն ու ուսուցիչը հայտնվում են տարբեր ֆիզիկական միջավայրում և այդ պահին նրանց միջև կա մի հարթակ՝ համակարգիչը, թվային գործիքը և համացանցը, ակամայից ուսուցիչը դառնում է դասախոսող, թելադրող կողմը։ Ստացվում է, որ սովորողը զրկվում է ինքնուրույն, հետազոտելով, փնտրելով և գտնելով աշխատելու այն իրավունքից, հնարավորությունից, որն ունենում էր նախագծերով՝ «Իմացումի հրճվանք» ուսումնական ծրագրով աշխատելու ժամանակ։

Իհարկե սա չի նշանակում, որ նշված հարթակը ամենևին էլ արդյունավետ հարթակ չէ, չէ՞ որ հենց հարթակում սովորողը, իր ընկերները և ուսուցիչը կարողանում են ժամեր շարունակ միասին զրուցել, քննարկել, հարցադրումներ առաջ քաշել և պատասխաններ փնտրել ու գտնել։

Ծրագրի առվելություններից էր նաև այն, որ հնարավորություն էր տալիս ցուցադրելու այն ամենը, ինչը որ կարող ես ներկայացնել, բացատրել, իսկ գործիքակազմն էլ այնպես էր ընտրված, որ կարող ես նույնիսկ օգտագործել համակարգչի էկրանը որպես գրատախտակ կամ էլ պարզապես մի վայր, որտեղ կարող է նույնիսկ սովորողն իր համակարգչից կառավարել։ Ընտրվեցին առցանց խաղեր, ընթերցվող նյութեր և աշխատանքային տարբեր էջեր։

Առաջին հանդիպումը կարծես շատ լավ ստացվեց, սովորողները ոգևորված էին և ամենակարևորը՝ հասցրել էին միմյանց կարոտել։

Այս հարթակում շարունակեցինք մեր ամենօրյա հանդիպումները։ Ներկայացնում ենք մեր հանդիպումներից փոքրիկ հատվածներ։

Մյուս հարթակը, որին հանդիպել էի ընկերներիս մոտ՝ Microssoft Teams ծրագրի հարթակն էր։ Այս հարթակի օգտագործումն ավելի մատչելի էր, քանի որ կրկնակի գրանցումների անհրաժեշտություն չկար, այն օգտագործվում էր հենց անմիջապես էլեկտրոնային հասցեից։ Նախապես կազմելով հանդիպման օրացույցը՝ հանդիպեցինք նաև այս հարթակում։

Հեռավար-առցանց-տեսակապով դասընթացները հաջողված էին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s