Առցանց ուսուցման հերթական շաբաթվա ամփոփում․ մարտի 16-20-ը

Հաջողությունը ծնվում է փորձից։ Աննը Ֆրանկ

Ես ոչ մի տաղանդ չունեմ, այլ ունեմ բուռն հետաքրքրություն։ Հետևաբար վերանում է անև ժառանգականության հարցը։ Ալբերտ Էյնշտեյն։

Մարտի 16 -20 -ը իրականացվող հեռավար-առցանց ուսուցման շաբաթվա ընթացքում սովորողն ամեն օր իր էլեկտրոնային հասցեին ստանալով առաջադրանքների փաթեթը, կատարում և ուղարկում էր դասավանդող ուսուցչին, դասվարին: Ամենօրյա արդյունքները հրապարակվում էին դասարանական բլոգում։

Նախապես հայտարարված ուսումնական գործունեության մեկշաբաթյա դադարեցումն ավելի երկարացվեց, քանի որ ամբողջ հանրապետությունով մեկ հայտարարվեց արտակարգ դրություն, որն էլ նշանակում էր, որ պետք է գտնել առցանց ուսուցման տարբեր և ավելի արդյունավետ հարթակներ, որտեղ սովորողը՝ երեխան, չի լինի տուժողի դերում, քանի որ հենց նա է զրկվում սովորելու, այն է՝ կրթություն ստանալու իր իրավունքից։ Շարունակել կարդալ

Առցանց/հեռավար ուսուցման հինգերորդ օրվա ամփոփում․ 20 մարտի, ուրբաթ

Ես և շրջակա աշխարհը
Միջավայրի խնամք — Վարդան Հակոբյան
Լուսինե Մովսիսյան — Ընտանեկան թատրոն
Արթուր Բարսեղյան — Ոսկու կարասը
«Ռոդարիական և Աղայանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում ստեղծագործական աշխատանք
Նարե Գասպարյան —Փոքրիկ պատմություն
Ալեքս Նիկողոսյան — Փոքրիկ պատմություն

Առցանց/հեռավար ուսուցման չորրորդ օրվա ամփոփում․ 19 մարտի, հինգշաբթի

Մայրենի
Աշխատանք «Հայոց լեզու» գիրք -տետրով — էջ 72։
Մաթեմատիկա
Առցանց խաղեր  — բազմապատկում։
Աշխատանք Թվաբանություն գիրք-տետրով — էջ 35, 36։
Առցանց դաս Microsoft Teams հարթակում։
 
Հարթակում առցանց դաս անցկացնելու ընթացքում քննարկեցինք օրվա արված աշխատանքները, կրկնեցինք բազմապատկաման և բաժանման գործողությունները։

 

Առցանց/հեռավար ուսուցման երրորդ օրվա ամփոփում․ 18 մարտի, չորեքշաբթի

Առցանց դաս Zoom.us հարթակում։
Մինչ հանդիպումը սովորողները պետք է ծանոթանային  փոքրիկ պատմությանը, որպեսզի միասին քննարկենք և աշխատեինք նշված ժամին։

Առցանց/հեռավար ուսուցման երկրորդ օրվա ամփոփում․ 17 մարտի, երեքշաբթի

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում շարունակվում է առցանց-հեռավար ուսուցումը։ Սովորողն ուսումանական նախագծերով իրականացվող աշխատանքները կատարում է տանից և էլ․ փոստի օգնությամբ ուղարկում ուսուցչին։

Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծ
Կարասի անունից նամակ գրի՛ր թագավորին։ Նամակդ նկարի՛ր Paint  նկարչական ծրագրով։ Նամականին՝ այստե՛ղ։

Բնագիտական գործունեություն
Ածիկացան
Արթուր Բարսեղյան — Ածիկացան
Նարե Գասպարյան — Ածիկացան
Մարիա Հարությունովա —Ածիկացան
Արեն Հարությունյան — Ածիկացան
Տեխնոլոգիական գործունեություն


Պլաստիրինի կամ էլ  տարբեր թափոնների օգնությամբ պատրաստի՛ր հեքիաթի հերոսներին։

Վարդան Հակոբյան — Հեքիաթի հերոսների ստեղծումը ստվարթղթով

Էլլա Գրիգորյան —  Հեքիաթը կոմիքսային նկարազարդմամբ

 

Առցանց դաս Zoom.us հարթակում։