Հովհաննես Թումանյան․ Ոսկու կարասը

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են թումանյանական հեքիաթների բեմադրում-ներկայացում։

Այս անգամ ներկայացնում է Արթուր Բարսեղյանը

Ածիկացան․ Արթուր Բարսեղյան

Բնագիտական գործունեության իրականացման լավագույն կազմակերպումը ֆիզիկական միջավայրում հետևելն է բույսերին և դրանց աճման փուլերին/ընթացքին։

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են ածիկի ցանման ընթացքը, որից հետո ամեն օր կհետևեն ածիկի ծլման ընթացքին և կուսումնասիրեն աճման փուլերը։

Ինչպե՞Ս եմ պաշտպանվում կորոնավիրուսից

Հյուսիսային դպրոցի 2-1  դասարանի սովորող Արեգ Սողոյանը ներկայացնում է կորոնավիրուսից պաշտպանվելու իր տարբերակը։

Հետևե՛ք Արեգին

Փոքրիկ պատմություն համանուն հեքիաթից

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորող Նարե Գասպարյանը Հովհաննես Թումանյանի «Ոսկու կարասը» հեքիաթը կարդալուց հետո հորինել է համանուն հեքիաթ։

Նարե Գասպարյան

Լինում է չի լինում մի աղքատ հողագործ է լինում։ Ունենում է իմաստուն կին, երեք որդի, երկու դուստր։ Ամեն տարի գարնանը նրանք միասին վար ու ցանք էին անում ու երազում ոսկու կարաս գտնելու մասին։  Էս մասին իմանում է թագավորը,  ով շատ արդար թագավոր է լինում։ Թագավորը իր սպասավորներին հրամայում է հողագործի այգում ոսկով լի կարաս թաքցնել,  քանի որ հողագործը շատ ազնիվ ու բարի մարդ էր։ Գյուղացին ընտանիքի հետ գտնում է կարասը և ուրախանում՝ աշխարհով մեկ լինում։