Առցանց ուսուցման առաջին օրվա ամփոփում․ մարտի16

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում շարունակվում է առցանց-հեռավար ուսուցումը։ Սովորողն ուսումանակն նախագծերով իրականցվող աշախատանքները կատարում է տանից և էլ․ փոստի օգնությամբ ուղարկում ուսուցչին։

«Ռոդարիական և Աղայանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները հորինում են պատմությունները։

Այսօրվա պատմություններն են․

Գևորգ Գրիգորյան — «Մի պատմություն»

Մարիա Ասատրյան — «Հեքիաթ Մարիայից»

Արեգ Սողոյան — «Հավատարիմ շունը»

Մի պատմություն

Առցանց ուսուցման ժամանակ սովորողները «Ռոդարիական և Աղայանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում հորինում են պատմություններ։
Այսօրվա առաջադրանքն այսպիսին էր։
Որևէ հեքիաթից վերցնելով 5 բառ՝ ավելացնելով հեքիաթի հետ կապ չունեցող ևս հինգ բառ դու կարող ես քո ունեցած 10 բառով որևէ պատմություն հորինել։
Օրվա հեքիաթը՝ «Ոսկու կարասը»

 

Մի մարդ գտնում է կարաս մեջը լիքը ոսկի։ Նա չկարողացավ պահել ոսկիները,  քանի որ նա շատ ազնիվ էր։ Նա տարավ թագավորի մոտ, իսկ թագավորը որոշեց բաժանել բոլոր գյուղացիներին։

Գևորգ Գրիգորյան
2-1 դասարան

Հեքիաթ Մարիայից

Առցանց ուսուցման ժամանակ սովորողները «Ռոդարիական և Աղայանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում հորինում են պատմություններ։
Այսօրվա առաջադրանքն այսպիսին էր։
Որևէ հեքիաթից վերցնելով 5 բառ՝ ավելացնելով հեքիաթի հետ կապ չունեցող ևս հինգ բառ դու կարող ես քո ունեցած 10 բառով որևէ պատմություն հորինել։
Օրվա հեքիաթը՝ «Ոսկու կարասը»

Մի օր ես գնացի բակ և կանչեցի իմ ընկերուհուն։ Իմ ընկերուհին հարցրեց իր մայրիկին կարող եմ իջնել իմ ընկերուհու հետ բակում խաղալ, մայրիկը պատասխանեց ,որ կարող ես ։ Ես ու իմ ընկերուհին գնացինք սև և մութ անտառ։ Իմ ընկերուհին ասաց ինչի մենակ եկանք այս սև և մութ անտառ։ Հենց ես և իմ ընկերուհին խոսում էինք ,զանգեց մայրիկը ,և մենք չգիտեինք ինչ պատասխանեինք։ Մայրիկը ասաց եկեք տուն ուշ է արդեն և շուտով անձրև կլինի ։Մենք պատասխանեցինք գալիս ենք ։ Մայրիկը սպասում էր։ Ես և իմ ընկերուհին խաբեցինք մայրիկին և չվերադարցանք։Մենք սխալ վարվեցինք։

Մարիա Ասատրյան
2-1 դասարան

Հավատարիմ շունը 

Առցանց ուսուցման ժամանակ սովորողները «Ռոդարիական և Աղայանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում հորինում են պատմություններ։
Այսօրվա առաջադրանքն այսպիսին էր։
Որևէ հեքիաթից վերցնելով 5 բառ՝ ավելացնելով հեքիաթի հետ կապ չունեցող ևս հինգ բառ դու կարող ես քո ունեցած 10 բառով որևէ պատմություն հորինել։
Օրվա հեքիաթը՝ «Ոսկու կարասը»
Լինում է չի լինում մի թագավոր։ Նա մի շուն ուներ, որը երկար տարիներ հավատարիմ ծառայել  էր թագավորին, բայց արդեն շատ էր ծերացել, դրա համար էլ թագավորը որոշել էր նրան տանել անտառում թողնել։ Երբ հասնում են անտառ՝ թագավորը ծառերից մեկի տակ մի կարաս է տեսնում։ Կարծելով թե մեջը ոսկի է, բացում է կափարիչը և անմիջապես զարհուրած ձեռքը ետ քաշում։ Պարզվում է, որ կարասի մեջ ոչ թե ոսկի էր, այլ թունավոր օձ։ Այդ պահին շունը վրա է հասնում, սպանում օձին ու փրկում իր տիրոջ կյանքը։ Տեսնելով շան նվիրվածությունը՝ թագավորը շատ ամաչում է, որ ուզում էր ազատվել նրանից։ Նա շան հետ միասին վերադառնում է իր պալատ ու այլևս երբեք չի բաժանվում իր հավատարիմ ընկերոջից։
թագավոր, ոսկի, կարաս, զարհուրած, օձ ֊ Ոսկու կարասը հեքիաթից ընտրված 5 բառերը
շուն, հավատարիմ, ընկեր, կափարիչ, անտառ ֊ իմ կողմից ավելացված 5 բառերը ։
Արեգ Սողոյան
2-1 դասարան