Հեռավար-առցանց ուսուցման աշխատակարգ․ մարտի 16 — 20-ը

Նկատի ունենալով հանրապետությունում հակահամաճարակային անվտանգությունը, 2020թ. մարտի 16-ից մինչև առնվազն 23-ը հանրապետությունում բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքների դադարեցումը, ՀՀ կառավարության 01.02.2007թ. N 201-Ն որոշումը (հավելված 5, կետ 10 «Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով uովորողների, uաների ուuումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաuտատությունների դաuավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ»)՝

  1. 2020թ. մարտի 16-ից կրթահամալիրի 2-5 տարեկանների խմբերի, 5-6 տարեկանների ուսուցման խմբերի գործունեությունը, 1-12-րդ դասարաններում, քոլեջում ուսումնական պարապմունքները կազմակերպել հեռավար-առցանց.

Հրամանն ամբողջությամբ՝ այստե՛ղ։այստե՛ղ։

Առցանց ուսուցման շաբաթվա ընթացքում  իրականացվող նախագծերն ու ուղղություններն են․

Առցանց շաբաթվա ամենօրյա աշխատանքները հրապարակվում են բլոգում և ուղարկվում սովորողների էլ․ հասցեներին։ Սովորողը կատարում է առաջադրանքը և էլ․ հասցեի օգնությամբ ուղարկում ուսուցչին։

Հարգելի՛ ընթերցող, դու նույնպես  կարող ես կատարել առաջադրանքերը և ուղարկել k.kharatyan@mskh.am   էլեկտրոնային հասցեին։

16 մարտ, երկուշաբթի

Մայրենի
Ստեղծագործական, երևակայության զարգացմանը խթանող աշխատանք։

Սիրելի սովորող, տրված հեքիաթներից ընտրիր բառեր և այդ բառերով հորինիր փոքրիկ պատմություն։
Բառերը կարող ես վերցնել նաև քեզ  հենց քեզ ծանոթ և սիրելի  հեքիաթներից, պատմություններից, ոտանավորներից։
Օրինակ՝ որևէ  հեքիաթից վերցնելով 5 բառ՝ ավելացնելով հեքիաթի հետ  կապ չունեցող  ևս հինգ բառ դու կարող է քո ունեցած  10 բառով որևէ պատմություն հորինել։
Դե ինչ, հաջողություն։
Չմոռանաս հորինածդ պատմությունն ուղարկել k.kharatyan@mskh.am էլ․ հասցեին։

Մաթեմատիկա
Բանավոր համրանք, գլուխկոտրուկների լուծում, առցանց խաղեր
Մաթեմատիկական գլուխկոտրուկները պահանջում են մտքի ճկունություն, արագ կողմնորոշում և բանավոր համրանքին լավ տիրապետում։
Այսօրվա առաջադրանքն է մաթեմատիկական գլուխկոտրուկների,  սուդուկոների լուծումը։
Խաղն՝ այստե՛ղ։
Առաջին օրվա ամփոփումն՝ այստե՛ղ։

17 մարտ, երեքշաբթի

Մայրենի
Ստեղծագործական, ընթերցողական աշխատանք տեքստի հետ։ Տեքստը ընտրված է Հովհաննես Թումանյանի հեքիաթների ցանկից, քանի որ դեռ շարունակվում է   Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծը։
Կարասի անունից նամակ գրի՛ր թագավորին։ Նամակդ նկարի՛ր Paint  նկարչական ծրագրով։ Չմոռանաս կատարածդ առաջադրանքներն ուղարկել k.kharatyan@mskh.am էլ․ հասցեին։
Բնագիտական գործունեություն
Ածիկացան
Ընտրի՛ր որևէ աման, որի մեջ կարող ես ածիկը ցանել։ Ածիկը ցանի՛ր և ընթացքը նկարահանի՛ր մեծերի օգնությամբ։ Պատմի՛ր, թե ինչպե՞ս ես ցանում ածիկը։
Տեսանյութն ուղարկի՛ր k.kharatyan@mskh.am էլ․ հասցեին։
Տեխնոլոգիական գործունեություն


Պլաստիրինի կամ էլ  տարբեր թափոնների օգնությամբ պատրաստի՛ր հեքիաթի հերոսներին,  բեմադրի՛ր ընտանիքի անդամների հետ։ Ողջ ընթացքը տեսագրությամբ նկարի՛ր և ուղարկի՛ր k.kharatyan@mskh.am էլ․ հասցեին։

Այսօրվա անելիքներն այսքանն են։
Առողջ եղի՛ր, մարզվի՛ր և հետևի՛ր հիգիենայի կաննոներին։

Առցանց դաս Zoom.us հարթակում։

Առցանց ուսուցման երկրորդ օրվա ամփոփումն՝այստե՛ղ։

18 մարտ, չորեքշաբթի

Առցանց դաս Zoom.us հարթակում։
Ուղարկում եմ այսօրվա առցանց հանդիպման հղումը։
Մինչ հանդիպումը ծանոթացեք այս փոքրիկ պատմությանը, որպեսզի միասին քննարկենք և աշխատենք նշված ժամին։
Հանդիպման հղումը՝

Идентификатор конференции: 310 070 456

Пароль: 608341

Առցանց ուսուցման երրորդ օրվա ամփոփումն՝ այստե՛ղ։

19 մարտ, հինգշաբթի

Այսօրվա անելիքներն են․
Մայրենի
Աշխատանք «Հայոց լեզու» գիրք -տետրով — էջ 72։
Մաթեմատիկա
Առցանց խաղեր  — բազմապատկում։
Աշխատանք Թվաբանություն գիրք-տետրով — էջ 35, 36։
Առցանց դաս Microsoft Teams հարթակում։
Առցանց ուսուցման չորրորդ օրվա ամփոփումն՝ այստե՛ղ։

 

20 մարտ, ուրբաթ

Ես և շրջակա աշխարհը
Ուսումնասիրի՛ր գարնանը տեղի ունեցող փոփոխությունները տանը, բակում, ծառերի, թփերի, խոտերի,  թռչունների մոտ։
Ի՞նչ ես նկատում, փորձի՛ր տեսագրել, լուսանկարել և պատմել այդ փոփոխությունների մասին։
Ուղարկի՛ր իմ էլ․ հասցեին։
Այս շաբաթվա ընթացքում ցանածդ ածիկի մասին գրի՛ր այս օրագրում․ Ածիկի օրագիր
Մայրենի
Ընթերցանություն
Ընթերցել Ջաննի Ռոդարիի հեքիաթներից «Ցրված տղա Ջովանիի պատմությունը»։ Հեքիաթը կցված է ֆայլում։
«Ռոդարիական և Աղայանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում ստեղծագործական աշխատանք․
Հիշի՛ր, որևէ զվարճալի, հետաքրքիր կամ էլ արկածային դեպք, որ պատահել է քեզ հետ։ Եթե չես հիշում՝ հորինի՛ր։
Խնդրի՛ր ծնողներիդ, որ քո պատմածը տեսագրեն  և ուղարկի՛ր k.kharatyan@mskh.am  էլ․   հասցեին։
Մաթեմատիկա
Բաժանման գործողությունն ավելի լավ հասկանալու համար կատարի՛ր կցված ֆայլի առաջադրանքները։ Մաթեմատիկա-բաժանման գործողությունը
Իսկ վերջում՝ մուլտֆիլմի դիտում․

Առցանց ուսուցման հինգերորդ օրվա ամփոփումն՝ այստե՛ղ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s