Հեռավար-առցանց ուսուցման աշխատակարգ․ մարտի 2-6-ը

Նկատի ունենալով հանրապետությունում հակահամաճարակային անվտանգությունը, 2020թ. մարտի 2-6-ը հանրապետությունով մեկ բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքները  դադարեցվում է,  ՀՀ կառավարության 01.02.2007թ. N 201-Ն որոշումը (հավելված 5, կետ 10 «Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով uովորողների, uաների ուuումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաuտատությունների դաuավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ»)։

Հրամանն՝ այստե՛ղ։

Այս նպատակով կրթահամալիրն անցնում է հեռավար-առցանց ուսուցման։ Սովորողն ամեն օր իր էլեկտրոնային հասցեին ստանում է առաջադրանքների փաթեթը, կատարում և ուղարկում դասավանդող ուսուցչին։ Ամենօրյա արդյունքերը հրապարակվում են դասարանական  բլոգում։

Դասվանդողների կողմից առաջարկվող նախագծերն՝ այստե՛ղ։

Առցանց ուսուցման շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծերն ու ուղղություններն են․

 Մայրենի և լեզվագործունեություն

Լեզվագործունեությունը կիրականացնենք թումանյանական ոտանավորներով և հեքիաթներով։

Շաբաթվա ընթերցանության նյութեր․

Ուսումնական աշխատանքներ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններով․

Յուրաքանչյուր սովորող ընթերցում է  ոտանավորը, իսկ հետո այն բաժանում հատվածների և նկարչական ծրագրի օգնությամբ նկարում է  հատված առ հատված։

Նկարներն ուղարկում ուսուցչի էլեկտրոնային հասցեին։ Աշխատանքները հրապարակվում են դասարանական բլոգում։

Թումանյանական ոտանավորներով ընթերցարանների ստեղծում, ձայնագրում և աուդիոընթերցարնների ստեղծում։

Մաթեմատիկական գործունեություն

Բանավոր համրանք․ առաջ և ետ, որևէ թվից սկսած, 3-ական, 4-ական, 5-ական, 6 -ական, 10-ական։
Բազմապատկման գործողություն․ 4 և 5 -ի բազմապատկումը։ Հաշվարկներ թվերով։
Երկնիշ թվերի գումարումն ու հանումը կարգային անցումով/50-100-ի սահմանում։
Մաթեմատիկական առցանց խաղեր և առաջադրանքներ
Կայք 1
Կայք 2
Կայք 3
Կայք 4

Տեխնոլոգիական գործունեություն․

Թափոնների, պլաստիրինի, խմորի, հաստ ստվարաթղթի, ֆոմի կամ էլ այլ նյութերից պատրաստիր թումանյանական հերոսների տիկնիկներին։ Բեմադրի՛ր ընտրածդ կերպարներին խաղացրու, ֆիլմ պատրաստի՛ր և ուղարկիր ուսոցչիդ էլ․ հասցեին։

Աշխատանքները կհրապարակվեն դասարանական բլոգում։

Աշխատանքների իրականցման ժամանակը՝ մարտի 2-6-ը։

 

Մարզական ժամ․  ազգային խաղեր

Մարզական ժամին կարող ես ընտանիքի անդամների հետ խաղալ ազգային խաղեր, տեսագրել և ուղարկել ուսուցչիդ։

Աքլորակռիվ
Աջ ձեռքով մեջքի կողմից բռնում են ծալված ձախ ոտքը և թռչկոտելով աջ ոտքի վրա` ուսով այնքան են իրար թեթևակի խփում, մինչև խաղացողներից մեկը վայր է ընկնում, պարտվում:

Գոմշակռիվ
Խաղացողները չորեքթաթ իրար հրում են ուսերով: Նույնը կատարում են կանգնած: Խաղում են կատակով` աշխատելով պարտվել:

 

Խաղ Նոզայ
Անհրաժեշտ պարագաները խորանարդիկներ կամ այլ իրեր են, որոնք իբր թե ուտելիք են, Նոզայի դիմակ, որևէ կենդանու` թղթից պատրաստված պոչեր, թել, արկղ:

Խաղի ընթացքը
Խաղին մասնակցում է 8 -10 երեխա: Հատակին թելով ուղղանկյուն են ստանում. Դա «սեղանն» է: Սեղանից 3-5 մետր հեռու դրվում է Նոզայի արկղը: Երեխաները  «սեղանին» շարում են «մրգերը» (խորանարդները) , մեկը դառնում է խաղավար և մյուսների հետ նստում  սեղանի» մոտ: Այնպես են նստում, որ սեղանի մի կողմը բաց մնա: Մեկն էլ Նոզայ է դառնում, կանգնում սեղանից հեռու` իր արկղի մոտ: Հնչում է պարային երաժշտություն: Պարելով գալիս է Նոզայը: Նա պարում է, ծամածռություններ անում` մյուսների ուշադրությունը շեղելու համար, հարմար պահ ընտրելով` փորձում է սեղանից «ուտելիք» փախցնել և գցել իր արկղի մեջ: Եթե մինչև երաժշտության ավարտը (այն կարող է խաղավարն անջատել) Նոզայը կարողանում է խորանարդ փախցնել, մի պոչ է ստանում` որպես խրախուսանք, եթե չի  կարողանում, ուրիշն է դառնում Նոզայ: Եթե Նոզայը կարողանում է 2 անգամ պոչ ստանալ, փոխվում են «սեղանակիցները»:

Երաժշտական գործունեություն
Առաջարկում է երաժշտության դասավանդող Հասմիկ Մաթևոսյանը։

Ազգային խաղերի, խաղերգերի, ասիկների ֆլեշմոբ։

Առաջադրանքները կատարիր և ուղարկիր երաժշտության ուսուցչիդ էլեկտրոնային հասցեին․ hasmik.matevosyan@mskh.am։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s