Հեռավար-առցանց ուսուցման աշխատակարգ․ մարտի 2-6-ը

Նկատի ունենալով հանրապետությունում հակահամաճարակային անվտանգությունը, 2020թ. մարտի 2-6-ը հանրապետությունով մեկ բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքները  դադարեցվում է,  ՀՀ կառավարության 01.02.2007թ. N 201-Ն որոշումը (հավելված 5, կետ 10 «Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով uովորողների, uաների ուuումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաuտատությունների դաuավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ»)։

Հրամանն՝ այստե՛ղ։ Շարունակել կարդալ

Բա՜րև, գարո՛ւն․․․

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորղները ողջունում են գարնանը իրենց մաղթանք-բացիկներով։

Ես սպասում էի քեզ գարուն: Ես սպասում էի քո ծաղիկներին,  գարուն: Դու մեզ տալիս ես ուրախություն, սիրելի գարուն: Դու մեզ աղջիկների տոն ես տալիս, մեր գարուն: Շարունակել կարդալ

Հիգիենայի, առողջ ապրելակերպի ստուգատես

Նախագծի տևողությունը — Մարտի 2-8-ը

Նախագծի նպատակը, խնդիրները և իրականացման ընթացքը․

Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում սովորողը պատմում է և ստեղծում փոքրիկ տեսաֆիլմեր, ձայնագրություններ առողջ ապրելակերպի, ամենօրյա հիգիենայի և վիրուսներից պաշտպանվելու միջոցների մասին։

  • Մարմնամարզական խաղեր և վարժություններ
  • Ամենօրյա զբոսանքներ․ քայլք կամ վազք
  • Ինչպես կարելի է պաշտպանվել վիրուսներից, ընտանեկան խորհուրդներ․ կանոններ

Սովորողների աշխատանքները կհրապարակվեն դասարանական բլոգում։