Տասը թվի արկածները

«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեության խմբի սովորողները հորինում եմ անսովոր պատմություն-խնդիրներ։

Աննա Գրիգորյան
2-2 դասարան

Մի տասը թիվ կար, նա զբոսնում էր և հանդիպեց հանումին։ Նա վախենում էր հանումից, որովհետև հանումը իրեն կարող էր երկու մասի կտրատել ։ Հանումը կիսեց նրան երկու հավասար մասի և հինգ ստացվեց։ Հինգը շատ տխուր էր, որովհետև հինգը մի ժամանակ տասն էր։ Հինգը տխուր զբոսնում էր և հանդիպեց գումարումին։ Նա գումարումին խնդրեց, որ նրան տասը սարքի և գումարումը նրան տասը սարքեց։

 

thumbnail_Տաս թվի արկածները

Յոթի արկածները

«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեության խմբի սովորողները հորինում եմ անսովոր պատմություն-խնդիրներ։

Մարիա Տեր-Ստեփանյան
2-3 դասարան

Մի անգամ 7 թիվը ուրախ — ուրախ քայլում էր դրսում, մեկ էլ հանդիպեց հանումին և նա վախեցավ հանումից։ Հանումը նրան կփոքրացներ։ Հանկարծ հայտնվեց երթուղայինը և հանումը յոթ թվի հետ հայտնվեց երթուղայինում։ Եվ երբ երթուղայինը շարժվեց՝ հանումը նրան փոքրացրեց և դարձրեց 1։ Նրա բախտը բերեց, որովհետև երթուղայինում գումարում կար և նա գնաց նրա մոտ և ասեց, որ գումարումը 6 գումարի իրեն։ Գումարումը նրան խղճաց և դարձրեց 7։ Եվ այսպես 7-ը փրկվեց։

Մարիա Տեր-Ստեփանյան

Երկու ընկերները

«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեության խմբի սովորողները հորինում եմ անսովոր պատմություն-խնդիրներ։

Ռաֆայել Գասպարյան
2-1 դասարան

Մի օր 99-ը ու 98 թվերը ընկերացան։ Նրանք ամբողոջ օրը հեծանիվ էին վարում։ Նրանք խաղում էին միասին։ 99-ը  ու 98 թվերը շատ են սիրում ընկերներ ունենալ և նրանք մի օր մի ընկերի հանդիպեցին։ Այդ ընկերը հանումն էր։  Այդ ընկեր հանումը պարզվեց, որ շատ ոչ թե ընկեր է, այլ չար և նա 99-ին իր տեղից հանեց և դարձրեց 98, իսկ 98-ից հանեց մեկ և դարձրեց 97։

Պատմություն թվերի արկածների մասին

Պատկեր

«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեության խմբի սովորողները հորինում եմ անսովոր պատմություն-խնդիրներ։

Կար —  չկար մի 5 թիվ կար, և մի 10 թիվ։ 5 թիվը, երբ տեսնում էր 10 թվին նա շատ զարմանում էր։ 10 թիվը հանդիպեց հանումին։ Նա խնդրեց հանումին, որ երբ 5 թիվը իրեն տեսնի չզարմանա ․․․

Հանումը կատարեց 10-ի խնդրանքը և 10-ից հանեց 5: Դրանից հետո 5-ը, երբ տեսնում էր 5-ին այլևս չեր զարմանում։

Սերգեյ Պողոսյան
2-3 դասարան

Սերգեյ Պողոսյան

Ութ թվի արկածները

«Բանավոր մաթեմատիկա» ընտրությամբ գործունեության խմբի սովորողները հորինում եմ անսովոր պատմություն-խնդիրներ։

Արինա Նավասարդյան
2-2 դասարան

Մի օր ութը զբոսնում էր և  հանդիպեց հանումին։ Փախնում էր և գոչում։ Ութը փորձեց թաքնվել, բայց հանումը նրան հասավ և սկսեց մասերի բաժանել։ Ութը դարձավ երկու հատ չորս։ Մի մասը դրեց գրպանը և դեռ  ուզում էր եկրորդը դնել,  բայց չորսը կարողացավ փախնել։ Տխուր չորսը հանդիպեց գումարումին և խնդրեց նրան։

— Սիրելի՜ գումարում, կդարձնես ինձ ութ։ Գումարումը բարի սիրտ ուներ և չորսին գումարեց հինգ և դարձավ ինը։ Չորսը չէր մտածում, որ գումարումը իրեն կսարքեր ինը։

Արինա Նավասարդյան

Ութ թվի արկածները