Շաբաթվա աշխատակարգ․ փետրվարի 17 -ից փետրվարի 21-ը

Շաբաթվա ընթացքում իրականացվող ուսումնական նախագծերն ու ուղղությունները․

Ուսումնական գործունեության ուղղություններն ու տեսակները․

Մայրենի և լեզվագործունեություն

Լեզվագործունեության ժամանակ կուսումնասիրենք Բարեկենդանի ծեսը։
Շաբաթվա ընթերցանության նյութեր․

Հովհաննես Թումանյան․ կյանքը, կենսագրական տվյալներ, կարևոր դեպքեր և իրադարձություններ/մշակումը՝ Կարինե Խառատյանի/

Ուսումնական աշխատանքներ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններով․

Սովորողները բաժանվում են խմբերի։  Յուրաքանչյուր խումբ ընթերցում է ոտանավորը, իսկ հետո այն բաժանում հատվածների։ Ամեն մի խումբ ունենում է իրեն բաժին ընկած ոտանավորը, որն էլ   նկարաչական ծրագրով նկարում է  հատված առ հատված։

Անհատական աշխատանքներ և ընտանեկան աշխատանքներ․

  • Նկարի՛ր քեզ ծանոթ թումանյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը:
  •  Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ստեղծագործությունը  և ֆիլմ ստեղծի՛ր:
  • Ստեղծե՛ք ընտանեկան ներկայացում՝ թումանյանական որևէ ստեղծագործության սցենարով:
  • Պատրաստի՛ր կամ ծեփի՛ր քո սիրելի թումանյանական հերոսին։

 Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է  թումանյանական մեդիաներկայացումների փաթեթ

Թումանյանական ոտանավորներով ընթերցարանների ստեղծում, ձայնագրում և աուդիոընթերցարնների ստեղծում։

Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորեր է…

Մեծ պասն եկավ, տես ինչ բերեց:
Խումբ._
Հիսուն օրեր հետը բերեց,
Սոխ ու սխտոր կանոն դրեց,
Փորիս հալը շատ վատ եղավ:
Բարով եկար, զեյթուն քեռի,
Հազար բարի օրհնած լոբի:
Բոլորը միասին.
-Եկանք ի Բարեկենդան, կերթանք ի Զատի~կ:
Ձեզ` Բարեկենդան, մեզ` բարի Զատիկ:

Մաթեմատիկական գործունեություն

Բանավոր համրանք․ առաջ և ետ, որևէ թվից սկսած, 3-ական, 4-ական, 5-ական, 6 -ական, 10-ական։
Բազմապատկման գործողություն․ 4 և 5 -ի բազմապատկումը։ Հաշվարկներ թվերով։
Մաթեմատիկական առցանց խաղեր և առաջադրանքներ
Կայք 1
Կայք 2
Կայք 3
Կայք 4

Տեխնոլոգիական գործունեություն․

Դիմակների պատրաստում հաստ ստվարաթղթից, տեխնոլոգիական-խոհանոցային գործունեություն-մրգերից ու բանջարեղեններից դիմակների պատրաստում։

Ակլատիզի պատրաստում․

Անհրաժեշտ իրեր․

  • Բարակ փայտեր
  • Փետուրներ
  • Սոխ
  • Ֆետրեր

Մարզական ժամ․  ազգային խաղեր

Բարեկենդանյան խաղեր

Աքլորակռիվ
Աջ ձեռքով մեջքի կողմից բռնում են ծալված ձախ ոտքը և թռչկոտելով աջ ոտքի վրա` ուսով այնքան են իրար թեթևակի խփում, մինչև խաղացողներից մեկը վայր է ընկնում, պարտվում:

Գոմշակռիվ
Խաղացողները չորեքթաթ իրար հրում են ուսերով: Նույնը կատարում են կանգնած: Խաղում են կատակով` աշխատելով պարտվել:

 

Խաղ Նոզայ
Անհրաժեշտ պարագաները խորանարդիկներ կամ այլ իրեր են, որոնք իբր թե ուտելիք են, Նոզայի դիմակ, որևէ կենդանու` թղթից պատրաստված պոչեր, թել, արկղ:

Խաղի ընթացքը
Խաղին մասնակցում է 8 -10 երեխա: Հատակին թելով ուղղանկյուն են ստանում. Դա «սեղանն» է: Սեղանից 3-5 մետր հեռու դրվում է Նոզայի արկղը: Երեխաները  «սեղանին» շարում են «մրգերը» (խորանարդները) , մեկը դառնում է խաղավար և մյուսների հետ նստում  սեղանի» մոտ: Այնպես են նստում, որ սեղանի մի կողմը բաց մնա: Մեկն էլ Նոզայ է դառնում, կանգնում սեղանից հեռու` իր արկղի մոտ: Հնչում է պարային երաժշտություն: Պարելով գալիս է Նոզայը: Նա պարում է, ծամածռություններ անում` մյուսների ուշադրությունը շեղելու համար, հարմար պահ ընտրելով` փորձում է սեղանից «ուտելիք» փախցնել և գցել իր արկղի մեջ: Եթե մինչև երաժշտության ավարտը (այն կարող է խաղավարն անջատել) Նոզայը կարողանում է խորանարդ փախցնել, մի պոչ է ստանում` որպես խրախուսանք, եթե չի  կարողանում, ուրիշն է դառնում Նոզայ: Եթե Նոզայը կարողանում է 2 անգամ պոչ ստանալ, փոխվում են «սեղանակիցները»:

Երաժշտական գործունեություն
Բարեկենդանի երգեր

Լող, հեծանվավարության ստուգատես։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s