Տյառնընդառաջի ծեսը Հյուսիսային դպրոցում

Հյուսիսային դպրոցում իսկական Տյառնընդառաջի ծես էր: Հյուսիսային դպրոցի մի խումբ սովորողներ, Հասմիկ Մաթևոսյանի ուղեկցությամբ, Սուրբ Երրորդություն եկեղեցուց բերելով խարույկի համար ճրագ՝ վառեցին  այն։ Խարույկի ու տոնական սեղանի շուրջ էլ ընթացավ Տյառնընդառաջի ծեսը, որն ուղեկցվում էր  հարսանեկան  երգերով, պարերով և ազգային խաղերով։

Մինչ ծեսին մասնակցելը սովորողների հետ ծանոթացանք ազգային խաղերի հետ և խաղացինք «Աղջիկ փախցնոցի» ազգային խաղը։ Շարունակել կարդալ