2019 ուսումնական տարում, Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիների հետ սկսեցինք մի նախագիծը, որը վերնագրիեցինք «Կառուցողական խաղերը կրտսեր տարիքում» վերնագրով։

Նախագծի ընթացքում տարբեր առարկաների, նյութերի և իրերի օգնությամբ պետք է ստեղծեինք ինքնաշեն խաղալիքներ, ուսումնական նյութեր։
Նախագծի արդյունքում սովորողների մոտ զարգանում է տրամաբանական, կառուցողական և մաթեմատիկական մտածողությունը։

Ձմեռային ճամբարի առաջին և երկրորդ շաբաթների ընթացքում այս նախագծի շրջանակում ծանոթացանք ժամացույցի կառուցվածքի հետ։

Սպիտակ թղթերի և տարբեր պատկերների օգնությամբ՝ թղթերին գցելով ընտրված պատկերների ստվերները կենդանություն  հաղորդեցին պատկերներին, միաժամանակ զարգացնելով կառուցողական մտածողությունը։

Նախագծի շրջանակում համատեղ աշխատանքներ իրականացվեցին նաև օտար լեզվով դասավանդողների հետ։ Սովորողները ժամացույցի  հետ ծանոթացան և միաժամանակ սովորեցին ժամանակի արտահայտման ձևերը նաև անգլերենով և ռուսերենով։

Անգլերեն լեզվից առաջադրանքների արդյունք՝ նկարաշարի տեսքով։

 

 

 

 

Ռուսերենի ուսուցչի հետ համագործակցության արդյունքը՝ այստե՛ղ։